«I’m in Love with My Car» | ||||
---|---|---|---|---|
Քուինի երգը «A Night at the Opera» ալբոմից | ||||
Թողարկված | նոյեմբերի 21, 1975 | |||
Ձայնագրված | 1975 թվականին | |||
Ժանր | Հարդ ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 03:04 (ալբոմային տարբերակ) 03:10 (սինգլի տարբերակ) 03:11 (Queen Rocks-ի տարբերակ) 03:28 (Մայք Շիփլիի 1991 թվականի ռեմիքս) | |||
Լեյբլ | EMI Records | |||
Հեղինակ | Ռոջեր Թեյլոր | |||
Կոմպոզիտոր | Ռոջեր Թեյլոր | |||
Պրոդյուսեր | Քուին և Ռոյ Թոմաս Բեյքեր | |||
A Night at the Opera ալբոմի երգացանկ | ||||
|
«I’m in Love with My Car» (անգլ. թարգմանաբար՝ «Ես սիրահարված եմ իմ մեքենային»), բրիտանական Քուին ռոք խմբի երգը «A Night at the Opera» ալբոմից, թողարկված 1975 թվականի նոյեմբերի 21-ին։ Երգը թողարկվել է ալբոմի Ա կողմում։ Երգի հեղինակը և բոլոր վոկալային հատվածների կատարողը Ռոջեր Թեյլորն է[1]։
Ալբոմի տարբերակով երգը տևում է 3 րոպե 4 վայրկյան։ Սինգլում թողարկվել է ռեմիքս տարբերակը՝ 3 րոպե 10 վայրկյան տևողությամբ, որի սկզբում և վերջում ավելացվել է մեքենայի շարժիչի ձայն, սակայն վերջում ավելացվել է գործիքային հատված, որի հետևանքով շարժիչի ձայնը չի լսվում։ 1997 թվականին երգը թողարկվել է «Queen Rocks» հավաքածուում, որում, ինչպես սինգլ տարբերակում, սկզբում հնչում է շարժիչի ձայն, միևնույն ժամանակ ձայնը պահպանվում է նաև վերջում, այս տարբերակը տևում է 3 րոպե 11 վայրկյան։ 1991 թվականին Hollywood Records լեյբլը «A Night at the Opera» ալբոմի վերաթողարկման ժամանակ թողարկել է երգի ռեմիքս տարբերակը։ Ռեմիքսը տարբերվում է մի փոքր փոփոխված մուտքով (էֆեկտների կիրառմամբ), գործիքների հնչողությամբ և ավարտի որոշակի փոփոխմամբ։
Թեյլորը այս երգը գրել է իր մեքենայի՝ Alfa Romeo-ի մասին, սակայն այն միակը չէ, որի մասին երգում հիշատակվում է։ Նրա խոսքերով, այս երգը բոլոր վարորդների մասին է, սակայն նախատիպերից մեկը եղել է Ջոնաթան Հարրիսը, որը Քուինի ուղեկցորդն է խմբի համերգների ժամանակ[2]։