Je sais pas

«Je sais pas»
սինգլը
Թողարկվածօգոստոսի 21 1995
Ժանրփոփ
ԵրգահանՌոբերտ Գոլդման[1]
ՊրոդյուսերԷրիկ Բենզի
ՀեղինակԺան-Ժակ Գոլդման, Ջ․ Քեփլեր

«Je sais pas» (ֆրանսերենից թարգմ․՝ Ես չգիտեմ), կանադացի երգչուհի Սելին Դիոնի երգը՝ «D'eux» (1995) 13-րդ ստուդիական ալբոմից։ Երգի հեղինակները Ժան-Ժակ Գոլդմանը և Ջ․ Քեփլերն են, պրոդյուսրը՝ Էրիկ Բենզին։ Երգը թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ 1995 թվականի օգոստոսի 21-ին։ «Je sais pas»-ը գլխավորել է Ֆրանսիայի, Բելգիայի, Վալոնիայի և Քվեբեկի հիթ-շքերթները։ Այն նաև Ֆրանսիայում և Բելգիայում հավաստագրվել է որպես ոսկի։

Նախապատմություն և թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնը «D'eux»-ը ձայնագրել է 1994 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում գտնվող Մանգա ստուդիայում։ Երգերի մեծ մասը գրել է Ժան-Ժակ Գոլդմանը, իսկ պրոդյուսերությամբ զբաղվել են Գոլդմանը և Էրիկ Բենցին[2]։ «Je sais pas» երգը, որը գրել են Գոլդմանը և նրա եղբայրը՝ Ջ․ Քեփլերը, ընտրվել է որպես երկրորդ սինգլ։ Այն առևտրային վաճառքի է հանվել 1995 թվականի օգոստոսի 21-ին Բելգիայում, 1995 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայում և 1995 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Նիդերլանդներում[3]։ Անգլալեզու «Don't Know» տարբերակը 1996 թվականին ընդգրկվել է «Falling into You» ալբոմում։ Դիոնը իր համերգների ժամանակ հաճախ էր կատարում «Je sais pas» երգը։ 2005 թվականին այն ներառվել է «On ne change pas» ալբոմում։

1996 թվականին Քվեբեկում կայացած «Ֆելիքս» մրցանակաբաշխության ժամանակ «Je sais pas» երգը առաջադրվել է որպես «Տարվա ամենահայտնի երգ և տեսահոլովակ»[4]։

Առևտրային ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսայում երգը 7 շաբաթ գլխավորել է հիթ-շքերթը[5]։ Հիթ-շքերթներում 1995 թվականի վերջի դրությամբ նա զբաղեցրել է վեցերորդ տեղը վաճառքի ցուցանիշով և 10-րդը՝ եթերում[6]։ «Je sais pas»-ը նաև չորս շաբաթ մնացել է առաջին հորիզոնականում Քվեբեկում[7] և երկու շաբաթ՝ Բելգիայում[8]։ Այն ոսկե հավաստագրում ունի Ֆրանսիայում[9] և Բելգիայում[10]։ «European Hot 100 Singles»-ում 1995 թվականի դեկտեմբերին այն հասել է 7-րդ հորիզոնական[11]։ Նիդերլանդներում սինգլը հիթ-շքերթում հայտնվել է 1996 թվականի հունվարին և հասել 34-րդ հորիզոնական[12]։ 1997 թվականի մայիսին «Live à Paris» ալբոմի «Je sais pas»-ի կենդանի տարբերակը թողարկվել է բացառապես Նիդերլանդներում և հասել 78-րդ հորիզոնական։

1995 թվականին երգի համար նկարահանվել է երկու երաժշտական տեսահոլովակ՝ առանց երգի հիմնական տարբերակը[13] և այլընտրանքային տարբերակ կատարման համար (երգելու)[14]։ Երկու տեսահոլովակների ռեժիսորն էլ Գրեգ Մասուակն էր[15]։ 1996 թվականին Քվեբեկում կայացած «Ֆելիքս» մրցանակաբաշխության ժամանակ տեսահոլովակն առաջադրվել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակի[4]։ 2005 թվականին երկու տեսահոլովակներն էլ ներառվել են Դիոնի խոշորագույն «On ne change pas» հիթերի DVD հավաքածուում։ Դիոնի ՅուԹյուբ-ի պաշտոնական ալիքը 2011 թվականին ներբեռնել է երգի միայն այլընտրանքային տարբերակը[14]։ Տեսահոլովակի խմբագրված տարբերակները՝ առանց երգելու, հետագայում օգտագործվել են որպես երաժշտական տեսահոլովակներ երկու անգլիական սինգլների՝ «Next Plane Out»[16] և «Call the Man» համար[17]։

Երգացանկ և ձևաչափ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • French CD and 12-inch single
  1. "Je sais pas" – 4:35
  2. "La mémoire d'Abraham" – 3:51
  • French CD maxi-single
  1. "Je sais pas" – 4:35
  2. "La mémoire d'Abraham" – 3:51
  3. "Je danse dans ma tête" (live) – 4:27
  • 1997 Dutch CD single
  1. "Je sais pas" (live) – 4:26
  2. "J'attendais" – 4:24
  • 1997 Dutch CD maxi-single
  1. "Je sais pas" (live) – 4:25
  2. "J'attendais" (live) – 4:58
  3. "J'attendais" – 4:24

Շաբաթական չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական չարթի ցուցանիշները «Je sais pas»-ի համար
Չարթ (1995–1997) Ամենաբարձր հորիզոնական
Բելգիա Ultratop Flanders[18] 39
Բելգիա Ultratop Wallonia[8] 1
European Hot 100 Singles (Music & Media)[11] 7
Ֆրանսիա SNEP[5] 1
Netherlands (Dutch Top 40 Tipparade)[19] 6
Նիդերլանդներ Mega Single Top 100[12] 34
Նիդերլանդներ Mega Single Top 100[20]
'97 live version
78
Quebec (ADISQ)[21] 1

Տարեվերջյան չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Je sais pas»-ի տարեվերջյան չարթեր
Չարթ (1995) Հորիզոնական
Belgium (Ultratop 50 Wallonia)[22] 9
Belgium Francophone (Ultratop 50 Wallonia)[23] 3
European Hot 100 Singles (Music & Media)[24] 47
France (SNEP)[25] 6

Հավաստագրում և վաճառք

[խմբագրել | խմբագրել կոդը]
"Je sais pas"-ի հավաստագրեր և վաճառք
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Բելգիա (BEA)[10] Gold 25 000*
Ֆրանսիա (SNEP)[9] Gold 250 000*

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
"Je sais pas"-ի թողարկման պատմություն
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Տարբերակ Լեյբլ
Բելգիա 21 օգոստոս 1995 CD Բնօրինակ Columbia
Ֆրանսիա 2 հոկտեմբեր 1995
  • CD
Նիդերլանդներ 18 դեկտեմբեր 1995 CD
12 մայիս 1997 Կենդանի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. SACEM repertory
  2. «D'eux by Céline Dion». Apple Music. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
  3. «Celine Dion – Je sais pas». Discogs. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  4. 4,0 4,1 «Gala de l'ADISQ - 1996». ADISQ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  5. 5,0 5,1 Lescharts.com — Céline Dion — Je sais pas (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  6. «French Industry Thriving Despite Grim Summer» (PDF). Billboard. էջ 66. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Compilation des succès par ordre alphabétique d'interprètes» (PDF) (ֆրանսերեն). Bibliothèque et Archives nationales du Québec. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  8. 8,0 8,1 Ultratop.be — Céline Dion — Je sais pas (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  9. 9,0 9,1 «French single certifications – Celine Dion – Je sais pas» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 «Ultratop − Goud en Platina – singles 1995». Ultratop. Hung Medien.
  11. 11,0 11,1 «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. 1995 թ․ դեկտեմբերի 16. էջ 12. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  12. 12,0 12,1 Dutchcharts.nl — Céline Dion — Je sais pas (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  13. «Céline Dion - Je sais pas (Clip officiel) (Version 1)». YouTube. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
  14. 14,0 14,1 «Céline Dion - Je sais pas (Clip officiel)». YouTube. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
  15. «Celine Dion - Je sais pas (Non-Singing Version) (Music Video 1995)». imvdb.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
  16. «Céline Dion - Next Plane Out (Official Video)». YouTube. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
  17. «Céline Dion - Call The Man (Official Music Video)». YouTube. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
  18. Ultratop.be — Céline Dion — Je sais pas (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  19. «Celine Dion - Je sais pas - Top 40» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. Dutchcharts.nl — Céline Dion — Je sais pas (Live) / J'attendais (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  21. «Québec Info Musique: Céline Dion». Québec Info Musique. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  22. «Rapports annuels 1995» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  23. «Rapports annuels 1995 - singles francophones» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  24. «Music & Media 1995 in Review: Year End Sales Charts» (PDF). Music & Media. 1995 թ․ դեկտեմբերի 23. էջ 14. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  25. «Tops de l'année - Top Singles 1995» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]