«Jocelyn Flores», ամերիկացի ռեփեր XXXTentacion-ի երգը, որը թողարկվել է որպես «17» ալբոմի երկրորդ սինգլ։ Ջոսելին Ամպարո Ֆլորեսը 16-ամյա աղջիկ է, որը մեկնել էր Ֆլորիդա, որպեսզի հանդիպեր ռեփեր XXXTentacion-ի հետ, որից հետո, 2017 թվականի մայիսի 14-ին, ինքնասպանություն է գործել։
Երգի անվանումը և բովանդակությունը հարգանքի տուրք է Ջոսելին Ամպարո Ֆլորեսն (2000 թվականի հուլիսի 2-2017 թվականի մայիսի 14) ծննդով Բրոնքսից, որը հետագայում տեղափոխվում է Քլիվլենդ (Օհայո)։ Ջոսելին Ֆլորենսի կյանքը և մահը բամբասանքների և խոսակցությունների առիթ է դարձել, որոնք լուսաբանվել են «The Daily Beast» ինտերնետ հրատարակության սեպտեմբերյան համարում[1]։
2017 թվականի մայիսի 1-ին ռեփեր XXXTentacion-ը սկսել է շփվել Ջոսելինի հետ, երբ Թվիթթեր սոցիալական ցանցում տեսավ նրա լուսանկարը[1]։ Նա հրավիրել է աղջկան Ֆլորիդա և որպես մոդել վարձել է իր՝ «Revenge» հագուստների ցանցի համար։ Վաղ հաղորդագրությունները սխալմամբ պնդում են, որ նա արդեն մոդել էր աշխատում և Ֆլորիդա է եկել բացառապես աշխատանքի համար, չնայած մինչ այդ մոդելային բիզնեսում փորձ չի ունեցել[1]։ Այն գիշեր, երբ XXXTentacion-ը գնացել է զարմուհու ավարտական երեկոյին, ռեփերի տանից պայուսակ է գողացվել, որտեղ 7000 դոլար կանխիկ գումար կար։ Ջոսելինը և այլ աղջիկ, ովքեր մնում էին ռեփերի տանը, միմյանց մեղադրում էին գումարի անհետացման մեջ[1]։ Մտահոգված լինելով, որ հյուրերի միջև լարվածությունը կռվով կվերջանա, XXXTentacion-ը երկուսին էլ դուրս է հանում իր տանից և չեղյալ է համարում Ջոսելինին տված աշխատանքային առաջարկը։ Դեպքից կարճ ժամանակ անց աղջկան մահացած են գտնում Ֆլորիդա նահանգի Coconut Creek քաղաքի Hampton Inn հյուրանոցում[1]։ Ջոսելինի մահից անմիջապես հետո ռեփերը գրում և նրան է նվիրում «Revenge» երգը[2]։
Ջոսելին Ֆլորեսի ընտանիքը երգի վերնագրում աղջկա անունը օգտագործելու հետ կապված հակասական հայացքներ է ունեցել։ Նրանցից ոմանք դա որպես պատիվ են ընդունել, իսկ ոմանք էլ ռեփերի կողմից վիրավորանք են համարել, որը թույլատվություն չի հարցրել և հրաժարվել է աղջկա ընտանիքի նամակներին պատասխանել[1]։
Երգը տևում է մեկ րոպե և 59 վայրկյան։ Ստեղծագործությունը հիմնված է Potsu-ի «I’m Closing My Eyes» երգի վրա, որտեղ առկա է վոկալ Shiloh Dynasty-ի կողմից[3]։ Երգը սկսվում է կրկնվող վոկալային հատվածով, որը վերցված է «I’m Closing My Eyes» երգից, և ակուստիկ գործիքավորմամբ, որին հետևում են կրկներգը և քառյակը։
«Jocelyn Flores» սինգլը 31-րդ հորիզոնականով դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard Hot 100 չարթում, իսկ ռեփերի մահից հետո 19-րդ հորիզոնական է հասել։ Սինգլը նաև բրիտանական UK Singles Chart չարթում 56-րդ հորիզոնական է հասել` 5998 օրինակ վաճառքով, որը իր մեջ է ներառում փաստացի վաճառքները և սթրիմինգը[4]։ Երգը 14-րդ հորիզոնականն է զբաղեցրել UK R&B Chart չարթում և երկրորդ հորիզոնականը՝ UK Indie Chart-ում[5][6]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։