Joconde (հայերեն հնչողությամբ՝ Ժոկոնդ), տվյալների կենտրոնական բազա, որն ստեղծվել է 1975 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և ներկայումս մատչելի է առցանց։ Ներառում է ֆրանսիական հանրային ու մասնավոր այն թանգարանների հավաքածուների ցուցանմուշները, որոնք Code du patrimoine-ի L. 441-1 հոդվածի համաձայն՝ ընդգրկված են Musées de France խորագիրը կրող ցանկում[3] (դրանց թվաքանակն անցնում է 1.200-ից)[4]։
La Joconde-ը իտալական Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա հանրահայտ նկարի ֆրանսերեն անվանումն է։ Այդ աշխատանքը, փարիզյան Լուվրում պահվող միլիոնավոր այլ ստեղծագործությունների մոտավորապես կեսի հետ, ներառված է տվյալների կենտրոնական բազայում (ի դեպ, այդտեղ ընդգրկված են Լեոնարդո դա Վինչիի հետ առնչվող 295 աշխատանքներ, որոնց թվում՝ 6 նկար)։ 2012 թվականի նոյեմբերի տվյալներով՝ Joconde-ը պարունակում էր առցանց հասանելի 475.000-ից ավելի ցուցանմուշ, որոնցից ավելի քան 290.000-ը՝ պատկերներով[5] from 366 collections in France[6],. այդ թվում՝ 209.350 մատիտատնկար, 63.547 գեղանկար, 34.561 տպածոներ (prints), 34.102 քանդակ, 16,631 տարազներ ու դրանց օժանդակ համալրումներ։
Joconde-ի տվյալների բազան օրեցօր շարունակում է համալրվել ու հարստանալ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Joconde կատեգորիայում։ |