Johnny Hates Jazz

Johnny Hates Jazz
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ ռոք և նոր ալիք
Գործունեություն1986
ԼեյբլRAK Records, Virgin Records
Կայքjohnnyhatesjazz.com
Անդամներ
Մայք Նոկիտո, Կլերկ Դետլեր
Նախկին անդամներ
Կելվին Հեյզ, Ֆիլ Ֆոլերի

Johnny Hates Jazz, 1986 թվականին Լոնդոնում կազմավորված բրիտանական երաժշտական խումբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը կազմավորվել է 1986 թվականին վոկալիստ Կլերկ Դելերի, բաս-կիթառիստ Մայք Նոկիտոյի և Կելվին Հեյզի (ստեղնաշարային գործիքներ) կողմից[1][2]։ Մայք Նոկիտոն և Կելվին Հեյզը ծանոթացել են ստուդիայում մի գործիքային երգի վրա աշխատելիս և որոշել են, որ իրենց վոկալիստ է անհրաժեշտ։ Նրանք գտնում են Կլերկ Դետլերին, որը համաձայնվում է դառնալ նրանց սոլիստը[3]։ Ինչպես Spandau Ballet-ը, այնպես էլ Johnny Hates Jazz-ը սկսել է իր կարիերան ԱՄՆ-ում[2]։ Խումբը անվանվում է Johnny Hates Jazz ի պատիվ այն բանի, որ Դետլերի փեսան՝ ֆերմեր Ջոնին, ատում էր ջազը։ Խմբի անդամները անձամաբ ասել էն, որ նրանցից ոչ մեկը չի ատում ջազը, անգամ խմբի երգերում նկատվում են ջազային ակորդներ, այդ իսկ պատճառով խմբի անունը չունի ինչ-որ յուրահատուկ նշանակություն։ Խմբի անդամներին դուր է գալիս այս տարօրինակ անվանումը և նրան որոշում են «վերցնել այն իրենց»։ Ի սկզբանե Johnny Hates Jazz խմբի անդամները իրենց չէին համարում խումբ, նրանք ուղղակի ոչ մեծ նախագծի հեղինակ էին։ Շոտով նրանք ձայնագրում են իրենց առաջին «Me and My Foolish Heart» սինգլը, որը հաջողության չի հասնում արևտրական հարթակում, իսկ քննադատները ըստ արժնվույնի չեն արժևուրում խմբի առաջին սինգլը։ Սինգլի անհաջողության պատճառով նրանց չի հաջողվում երկարաձգել իրեն RAK Records լեյբլի հետ ունեցած պայմանագիրը, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են լինում նոր լեյբլ գտնել և կանգնում են Virgin Records-ի վրա[3]։

Իսկական հաջողությունը նրանց «դուռը թակում է» հիթ դարձող «Shattered Dreams» սինգլի թողարկումից հետո[1][2][3]։ ԱՄՆ-ում այն հասնում է մինչև երիրորդ հորիզոնական, Մեծ Բրիտանիայում՝ հինգերորդ և բացի դրանից այն հայտնվում է Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների և այլ եվրոպական երկրների հիթ շքերթներում։ Երգի համար կա նկարահանված տեսահոլովակ, որը ունի երկու տարբերակ՝ բրիտանական և ամերիկական[4]։ 1988 թվականին թողարկված Turn Back the Clock նորամուտային ալբոմը նույնպես հաջող է ստացվում և գլխավորում է Շվեդիայի և Նորվեգիայի շքերթները։ Այդ նույն թվականին Johnny Hates Jazz-ը առաջադրվում է BRIT Awards վարկանիշային մրցանակաբաշխության «Լավագույն նոր կատարող» անվանկարգում[5]։ 1989 թվականին Մեծ Բրիտանիայում ալբոմին տրվում է կրկնակի պլատինային կարգախոս։ Ալբոմի այլ սինգլները նույնպես, մասնավորապես «I Don't Want to Be a Hero»-ն և «Turn Back the Clock»-ը՝ դառնում են հիթեր[3]։ «Turn Back the Clock» երգի ձայնագրության մեջ մասնակցություն է ունեցել հենց Կիմ Ուայլդը, որը ստեղծագործության մեջ կատարում էր բեկ-վոկալը[1]։ «Heart of Gold»-ը անցած երգերից պակաս հաջող է ստացվում, սակայն այն առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում Նոր Զելանդիայի, Նիդերլանդների և Բելգիայի հիթ շքերթներում։ Հաջորդիվ, «Don’t Say It’s Love»-ը առևտրական հարթակում հաջողության է հասնում և Մեծ Բրիտանիայի 48 հիթ շքերթներում զբաղեցնում է հաջող հորիզոնականներ։

1988 թվականին Կլերկ Դետլերը վեճի է բռնկվում Johnny Hates Jazz խմբի մասնակիցների հետ և լքելով խումբը՝ սկսում է մենակատարի կարիերա։ Խմբի անդամները նոր՝ Tall Stories ալբոմի ձայնագրման համար իրենց խումբ են հրավիրում Ֆիլ Ֆորնելիին[2]։ Ֆիլը համաձայնվում է և դառնում է խմբի նոր վոկալիստը։ Ալբոմը և «Let Me Change Your Mind Tonight» և «The Last to Know» սինգլները առևտրական հարթակում հաջողության չեն հասնում, այդ իսկ պատճառով 1992 թվականին խումբը ցրվում է։ 2009 թվականին խումբը երկար դադարից հետո մեկնում է համերգային շրջագայության[1]։ Մի քանի տարի անց 2013 թվականի ապրիլի 29-ին, խումբը թողարկում է իրենց նոր «Magnetized» սինգլը[6]։ Իսկ արդեն 2013 թվականի մայիսի 6-ին, համաձայն մամուլում տարածվաց հաղորդագրության, Interaction Music լեյբլի անվան տակ խումբը թողարկում է Magnetized ալբոմը[7]։

Ներկա կազմ
  • Մայք Նկիտո - բաս կիթառ (1986 - 1992, 2009 - ներկա ժամանակ)
  • Կլերկ Դետլեր - վոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ (1986 - 1988, 2009 - ներկա ժամանակ)
Նախկին մասնակիցներ
  • Կելվին Հեյզ - ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիքներ (1986 - 1992, 2009 - 2010)
  • Ֆիլ Ֆորնելի - վոկալ (1988 - 1992)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Ինֆորմացիա Ամենաբարձր հորիզոնական հիթ շքերթում Հավաստագրում
ՄԲ
[8]
ԱՎՍ
[9]
ԳԵՐ
[10]
ՆԻԴ
[11]
ՆԶ
[12]
ՆՈՐ
[13]
ԱՄՆ
[14]
ՇՎԵԴ
[15]
ՇՎԱ
[16]
1988 Turn Back the Clock

1 20 5 3 3 1 56 1 4
1991 Tall Stories

  • Ձևաչափեր․ CD, LP
  • Լեյբլ․ Virgin Records
2013 Magnetized

  • Ձևաչափեր․ CD, ԹԴ
  • Լեյբլ․ Interaction Music
գիծը նշանակում է, որ թողարկում կամ ինչ-որ հորիզոնական չի զբաղեցրել տվյալ շքերթում կամ չի թողարկվել տվյալ տարածքում
Թվական Ինֆորմացիա Ամենաբարձր հորիզոնականը հիթ շքերթում Հավաստագրում
ՄԲ
[8]
ԱՎՍ
[9]
ՆԻԴ
[11]
ՆԶ
[12]
ՆՈՐ
[13]
ՇՎԵԴ
[15]
ՇՎԱ
[16]
1993 The Very Best of Johnny Hates Jazz

  • Ձևաչափ․ CD
  • Լեյբլ․ Virgin Records
2000 Johnny Hates Jazz

  • Ձևաչափ․ CD
  • Լեյբլ․ Disky
գիծը նշանակում է, որ թողարկում կամ ինչ-որ հորիզոնական չի զբաղեցրել տվյալ շքերթում կամ չի թողարկվել տվյալ տարածքում
Թվական Սինգլ Ամենաբարձր հորիզոնականը հիթ շքերթում Ալբոմ
ՄԲ
[8]
ԱՎՍ
[20]
ԲԵԼ
[21]
ԳԵՐ
[22]
ՆԻԴ
[23]
ՆԶ
[24]
ՆՈՐ
[25]
ԱՄՆ
[26]
ՖՌ
[27]
ՇՎԵԴ
[28]
ՇՎԱ
[29]
1986 «Me and My Foolish Heart»
1987 «Shattered Dreams» 5 25 36 7 26 6 2 7 5 Turn Back the Clock
«I Don't Want to Be a Hero 8 22 16 17 25 31 32 10 12
«Turn Back the Clock» 12 9 19 6 3 20
1988 «Heart of Gold» 19 30 55 27 18
«Don't Say It's Love» 48
1989 «Turn the Tide»
1991 «The Last to Know» 57 Tall Stories
«Let Me Change Your Mind Tonight»
2013 «Magnetized» Magnetized
2014 «Lighthouse»
գիծը նշանակում է, որ թողարկում կամ ինչ-որ հորիզոնական չի զբաղեցրել տվյալ շքերթում կամ չի թողարկվել տվյալ տարածքում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Lee-Williams, Matt. «Johnny Hates Jazz — Biography» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sutton, Michael. «Johnny Hates Jazz — Music Biography, Credits and Discography» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Hunt, Dennis. (1988 թ․ հունիսի 19). «Johnny Doesn't Hate Jazz» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Garcia, Alex. «Johnny Hates Jazz» (անգլերեն). Mvdbase. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Johnny Hates Jazz» (անգլերեն). Brits.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Singles — Johnny Hates Jazz» (անգլերեն). johnnyhatesjazz.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Ingham, Tim. (2013 թ․ ապրիլի 17). «Nova signs global deal with Johnny Hates Jazz label Interaction Music» (անգլերեն). Musickweek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Johnny Hates Jazz. Artist. Official Charts» (անգլերեն). The Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. 9,0 9,1 «Austria Top 40 — Hiparade Österreich» (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «"Johnny Hates Jazz" in der Musikdatenbank fortsetzen» (գերմաներեն). Media Control Charts. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. 11,0 11,1 «Dutch Charts portal» (հոլանդերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. 12,0 12,1 «New Zealand charts portal» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. 13,0 13,1 «Norwegian charts portal» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Johnny Hates Jazz — Chart history» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. 15,0 15,1 «Swedish Charts Portal» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  16. 16,0 16,1 «Die Offizielle Schweizer Hitparade und Music Community» (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. «Certified Awards Search» (անգլերեն). BPI. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  18. «Gold Platinum Database» (անգլերեն). Music Canada. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  19. «International Gold Disc — 1988» (անգլերեն). IFPIHK. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  20. «Austria Top 40 — Hiparade Österreich» (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  21. «Ultartop Belgian Charts» (հոլանդերեն). ULTRATOP & Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  22. «Johnny Hates Jazz" in der Musikdatenbank fortsetzen» (գերմաներեն). Media Control Charts. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  23. «Dutch charts portal» (հոլանդերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  24. «New Zealand charts portal» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  25. «Norwegian charts portal» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  26. «Johnny Hates Jazz — Chart history» (անգլերեն). Billboard. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  27. «Les charts français» (ֆրանսերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  28. «Swedish Charts Portal» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  29. «Die Offizielle Schweizer Hitparade und Music Community» (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]