«Jump» | |
---|---|
Մադոննաի երգը | |
Ժանր | դենս փոփ |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Warner Bros. Records |
Հեղինակ | Մադոննա |
Պրոդյուսեր | Մադոննա |
«Jump», ամերիկացի երգչուհի Մադոննայի չորրորդ և վերջին սինգլը նրա «Confessions on a Dance Floor» տասներորդ ստուդիական ալբոմից, որը թողարկվել էր 2006 թվականի հոկտեմբերի 31-ին «Warner Brothers» լեյբլի կողմից։ Սինգլը հասել է առաջին հորիզոնականին Հունգարիայում և Իտալիայում, ինչպես նաև Ֆինլանդիայում, Իսպանիայում և Դանիայում ընդգրկվել է «լավագույն հնգյակում»։
Ի սկզբանե «Jump»-ը ծրագրվել էր թողարկվել որպես ալբոմի երրորդ սինգլ։ Բայց որպես երրորդ սինգլ թողարկվել է «Get Together» երգը, իսկ դրա հետ մեկտեղ սկսվել է Confessions Tour յոթերորդ համաշխարհային շրջագայությունը[1]։ Այդ պատճառով սինգլի թողարկումը հետաձգվել է 4 ամսով։ «Get Together»-ը համարվում է «Confessions on a Dance Floor» ալբոմի վաճառքների թվով երրորդ սինգլը։ Դրա տպաքանակը կազմել է 20 հազար օրինակ, այն դեպքում, երբ «Jump»-ի տպաքանակը միայն 9 հազար օրինակ էր[2]։ 2006 թվականի հուլիսի 12-ին հայտնի է դարձել, որ «Jump»-ը դառնալու է ալբոմի չորրորդ սինգլը[3]։
Երգը գրվել է 80-ական թվականների սինտոթոթի ոճով՝ տեխնոյի տարրերով։ Երաժշտական պորտալներից մեկում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ սինգլը «Pet Shop Boys» խմբի «West End Girls» սինգլի տարբերակն է, որը թողարկվել է 1985 թվականին։ Երգի տեքստում կոչ է արվում գործել։ «Պատրաստ ես թռիչքի։ Այո, ես պատրաստ եմ թռիչքի։ Երբեք հետ մի՛ նայիր» (անգլ.՝ Are you ready to jump? Yes, I`m ready to jump! Don't ever look back!)։ Երգի տեքստը նման է Մադոննայի 1989 թվականի «Like a Prayer» ալբոմի «Keep It Together» երգի տեքստին։ Սակայն տեքստի տարբերությունները, այնուամենայնիվ, կան, եթե «Keep It Together»-ում Մադոննան անդրադառնում է ընտանեկան թեմաներին, ապա «Jump»-ում պատմում է նոր սիրո որոնման մասին։
Շատ քննադատներ երգի տեքստը համեմատել են «Keep It Together» տեքստի, իսկ մեղեդին՝ «Ray of Light» մեղեդու հետ։ «Նյու Յորք Թայմս»-ից Ջոն Պարելեսը «Confessions On A Dance Floor»-ի իր հետազոտության մեջ գրել է, որ «Jump»-ը լավ երաժշտության համակցության և լավատեսության կոչի հիանալի օրինակ է[4]։ Մեթ Զակոսեկը գրել է. ««Jump»-ի և «Push»-ի մեղեդիներով Մադոննան վերադառնում է 90-ական թվականների վերջեր, իսկ տեքստերը տրամադրում են անհրաժեշտ տոնայնություններ[5]»։ About.com կայքից Բիլ Լամբը երգը անվանել է ալբոմի լավագույնը։ Յասոն Շևոունն իր կայքում գրել է, որ տեսնում է «Jump» և «Push» երգերի նմանությունը 70-ականների վերջին Դոնա Սամերի և Ջորջիո Մորոդերի երգերին[6]։
«Warner Brothers» լեյբլը, որը թողարկել է սինգլը, ցանկացել է երգը խորհուրդ տալ որպես նոր հիթ և առաջին անգամ երգը հնչել Է ԱՄՆ-ի հեղինակավոր «Top 40 CHR» ռադիոկայանի եթերում[7]։ Բայց երգը հիթ չի դարձել, այլ հասել է ընդամենը 21-րդ հորիզոնականին և 2007 թվականի հունվարի 27-ին այլևս չի հեռարձակվել։ Բացի այդ, երգը ցանկացել են օգտագործել որպես «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի սաունդթրեք[8]։
iTunes-ում թողարկվելուց հետո երգը հայտնվել է «Bubbling Under Hot 100 Singles» հիթ-շքերթում, իսկ հետո Billboard Hot 100 հիթ-շքերթի 53-րդ հորիզոնականում։ «Jump»-ը Մադոննայի քսանչորսերորդ ստեղծագործությունն է, որը գլխավորում էր «Hot Dance Club Play»-ը։ Երգը հիթ-շքերթից դուրս է եկել 2006 թվականի նոյեմբերի 18-ին[9]։ Սա նաև յոթերորդ սինգլն է, որն առաջին տեղն Է զբաղեցրել Hot 100 Singles Sales հիթ-շքերթում։ Գնվել է 31 հազար թվային ներբեռնումներ և 9 հազար CD-սինգլներ։ Երգը դարձել է երգչուհու չորրորդ սինգլը, որը գլխավորել է Hot Dance Airplay հիթ-շքերթը[10]։ Մեծ Բրիտանիայում երգը առաջնաելույթ է ունեցել է 59-րդ հորիզոնականում, իսկ մեկ շաբաթ անց բարձրացել է ազգային հիթ-շքերթի 9-րդ հորիզոնական, ինչի համար էլ դարձել է Confessions on a Dance Floor-ի չորրորդ երգը, որը հասել է նման արդյունքի[11][12]։ Ավստրալիայում սինգլը առաջնաելույթ է ունեցել 29-րդ հորիզոնականում, իսկ հետո գլխավորել է ազգային հիթ-շքերթը[13]։ Իտալիայում «Jump»-ը 13 շաբաթ գտնվել է «լավագույն տասնյակում»[14]։
Ավարտելով իր համաշխարհային Confessions Tour շրջագայությունը Ճապոնիայում՝ Մադոննան մնացել է Տոկիոյում, որտեղ էլ տեղի են ունեցել տեսահոլովակի նկարահանումները։ Մադոննայի ոճաբան Էնդի Լե Կոմպետեն խորհուրդ է տվել պլատինե սպիտակ կեղծամ դնել։ Այստեղ երգչուհին անցկացրել է 2 օր[15]։ Տեսանյութը նկարահանվել է պարկուր արտիստ Սեբաստիան Ֆուկոյի հետ համագործակցությամբ, որը լայնորեն հայտնի է Տոկիոյում[16]։ Ըստ սցենարի՝ Մադոննան Տոկիոյի կյանքով է պարում, իսկ Սեբաստյանը ցույց է տալիս պարկուրի հնարքներ։ Եզրափակիչ մասում Մադոննան սալտո է անում։
«Jump»-ի սեմփլը գովազդային ձայնասկավառակի համար օգտագործվել է Confessions on a Dance Floor ալբոմի գովազդի համար, որը պարտվել է Լոնդոնի հեղինակավոր G-A-Y-ն և KokoClub ակումբներում։ «Jump» երգով Մադոննան հանդես է եկել բազմաթիվ փառատոներում։ Նրա համաշխարհային շրջագայության ժամանակ ստեղծագործությունը թվով չորրորդն է եղել։
Երկիր (2006) | Գագաթնակետային հորիզոնական |
---|---|
Ավստրալիա[13] | 29 |
Ավստրիա | 20 |
Բելգիա (Flanders) | 18 |
Կանադա | 7 |
Չեխիա[17] | 20 |
Դանիա | 7 |
Եվրոպա[9] | 19 |
Գերմանիա | 23 |
Հունգարիա[18] | 1 |
Իռլանդիա | 19 |
Իտալիա[14] | 1 |
Ռումինիա[19] | 6 |
Իսպանիա | 3 |
Շվեդիա | 40 |
Շվեյցարիա | 21 |
Միացյալ Թագավորություն[12] | 9 |
ԱՄՆ Billboard Bubbling Under Hot 100[7] | 5 |
ԱՄՆ Billboard Hot Dance Club Play[9] | 1 |
ԱՄՆ Billboard Hot Dance Airplay[10] | 1 |
ԱՄՆ Billboard Hot Singles Sales | 1 |
{{cite web}}
: Invalid |url-status=unknown-host
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Jump» հոդվածին։ |
|