Jumpsuit, ամերիկյան երաժշտական դուետ Twenty One Pilots-ի գրած և ձայնագրած երգ։ Այն թողարկվել է, որպես իրենց հինգերորդ ստուդիական՝ Trench ալբոմի առաջին սինգլ 2018 թվականի հուլիսի 11-ին, Nico and the Niners-ի հետ միասին։ Սա առջին երգն է, որը թողարկվել է խմբի կողմից մեկ տարի հանրային դադարից հետո։ Երգը ներկայացվել է Գրեմմիի ամենամյա մրցանակաբաշխությանը, որպես լավագույն ռոք երգ։
Խումբը սկսել է աշխատել երգի վրա Emotional Roadshow համաշխարհային շրջագայության ժամանակ։ Խմբի ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆը, ստեղծեց բաս ռիֆ, որը նվագում էր համերգներից առաջ՝ փորձերի ժամանակ[3]։ Շրջագայությունից հետո խումբը հեռացավ հանրային կյանքից, որպեսզի ձայնագրի Trench ալբոմը[4]։ՋոզեֆըNME-ին տված հարցազրույցում ասաց, որ ալբոմը պետք է լիներ ավելի թեթև հնչողությամբ և ավելի փափուկ ձայնագրութամբ, բայց հետո նա ստեղծեց Jumpsuit երգը և այն քանդեց ամեն ինչ[5]։ 2018 թվականի հուլիսի 6-ին խումբը երկրպագուների էլեկտրոնային փոստերին ուղարկել է առեղծվածային նյութ՝ փոքր-ինչ բացված աչքի GIF: Որից հետո խումբը վերադարձավ սոցիալական կայքեր ավելի բացված աչքի տեսանյութով։ Այնուհետև խումբը տեղադրել է ևս մեկ տեսանյութ նախորդից ավելի բացված աչքով և «Jumpsuit» երգի խլացված տարբերակով։ Հուլիսի 11-ին երգը թողարկվեց տեսահոլովակի հետ միասին[6]։
Jumpsuit-ն ստեղծված սի մինորի տոնայնությամբ և ունի 127 bpm(beats per minute), իսկ Թայլեր Ջոզեֆի վոկալի շրջանակը ընդգրկում է մեկ օկտավա և երեք նոտա (D4-ից մինչև G5): Երգը նկարագրվել է Rolling Stone-ի կողմից որպես «խեղաթյուրված բաս կիթառ, հստակ թմբուկային պայքար և սինթեզատորի մութ ալիքներ, ֆրոնտմեն Թայլեր Ջոզոֆի վոկալով, որը սկսում է շշուկով և վերջանում ամբողջ կոկորդով գոռալով»
Jumpsuit-ի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 11-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը Էնդրյու Դոնոհոն էր, որը նախկինում եղել է Heathens և Heavydirtysoul երգերի երաժշտական տեսահոլովակի ռեժիսորը[7]։ Տեսահոլովակը նրարահանվել է Թորսմարքում, Իսլանդիա, այն YouTube-ում, մեկ օրում ավելի շատ դիտում է հավաքել քան Heathens-ը՝ 5,2 միլիոն դիտում։ Այժմ այն ունի ավելի քան 70 միլիոն դիտում[8]։
Տեսանյութը սկսվում է նրանից, որ մեքենան "Heavydirtysoul" տեսանյութից դեռևս հալվում է, նախքան հանկարծակի բռնկվելը։ Վոկալիստ Թայլեր Ջոզեֆը ցատկում է մեքենայից, ասելով, որ նրանք ամբողջ ժամանակ այստեղ էին, նրանք քնած էին և ժամանակն է արթնանալ[9]։ Այնուհետև տեսարանը փոխվում է դեպի անհարթ հովիտ, որտեղ թայլերը անգտակից վիճակում պառկած էր։ Նա արթնանում է և հետևելով հովիտի ժայռերին կանգնած խորհրդավոր մարդկանց առաջ է շարժվում։ Նա նկատում է սպիտակ ձիու վրա նստած կարմիր շորերով և գլխարկով մարդու, ով հասնելով Թայլերին նրա վրա սև ներկա քսում։ Դրանից հետո նա հետևում է կարմիր շարերով եպիսկոպոսին։ Ժայռերի վրա կանգնած մարդիկ դեղին տերևներ են թափում Թայլերի վրա։ Այնուհետև թայլերը շրջվում է և սկսում է փախչել եպիսկոպոսից, սակայն նա ընկնում է գետի մեջ և վերջինս հասնում է Թայլերին։ Տեսահոլովակը ավարտվում է այն մեքենայի մոտ, որի մոտ սկսվել էր՝ Թայլերը բացում է մեքենայի հետևի հատվածը, վերցնում բաճկոնը և հագնում[10]։
Տեսահոլովակը ճանաչվել է 2018 թվականի լավագույն 12 երաժշտական տեսահոլովակներից մեկը Բրիտանական Kerrang ռոք-երաժշտական ամսագրի կողմից։