Kérastase | |
---|---|
![]() | |
Տեսակ | ապրանքային նշան |
Կայք | kerastase.com(անգլ.) և kerastase.fr(ֆր.) |
Kérastase, գլխամաշկի և մազերի խնամքի պրոֆեսիոնալ կոսմետիկ ապրանքանիշ, որը պատկանում է L'Oréal ընկերությանը:
Kérastase ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1964 թվականին, երբ L'Oreal ընկերության նախագահ Ֆրանսուա Դալը որոշում է կայացրել ստեղծել գլխի և մազերի խնամքի լյուքս դասի պրոֆեսիոնալ կոսմետիկ բրենդ[1]: Kérastase-ն, որն իր տեսականում չունի ներկանյութեր և մազերի քիմիական գանգրացման միջոցներ, հատուկ տեղ ունի գեղեցկության սրահներում: Բացի այդ, 1960-ականների սկզբին գլխի և մազերի վերականգնման հրատապ անհրաժեշտություն կար:
1959 թվականին Էկրան է բարձրացել «Բաբետան գնում է պատերազմ» ֆիլմը, որի գլխավոր դերում խաղում էր Բրիջիտ Բարդոն։ Մեծ էկրաններին ֆիլմի ցուցադրությունից հետո ամբողջ աշխարհում վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները լեփ-լեցուն էին աղջիկներով և կանանցով, որոնք ցանկանում էին ստանալ «Բաբետ» սանրվածքը, որը ստեղծել էր վարսահարդար Ժակ Դեսանժը: Այնուամենայնիվ, սանրվածքը ստանալու համար պահանջում էր խիտ սանրվածք և մեծ քանակությամբ լաք, ինչը հանգեցնում էր գլխամաշկի և մազերի աստիճանական վնասվածքների:
1960-ականների վարսահարդարման մեկ այլ միտում, որը նպաստել է Kérastase-ի հաջողությանը համաշխարհային շուկայում, մազերի բաց երանգ ունենալու ցանկությունն էր: Պլատինե գանգուրների նորաձևությունը դրվել է դեռևս 40-ականներին Մերիլին Մոնրոյի կողմից և Կատրին Դենյովի աջակցությամբ, բայց հաճախ առաջին պրոցեդուրայից հետո մազերը դառնում էին չոր և փխրուն, ձեռք էին բերում ոչ էսթետիկ տեսք, հայտնվում էր թեփ և կարմրություն գլխի վրա:
Այսպիսով, խնամքի կարիքը արագորեն աճեց, և արդեն 1960-ականների սկզբին ի հայտ է եկել հարթ և փայլուն մազերի նորաձևություն: Բարձր տեխնոլոգիական սանրվածքների և բաբետների հետ մեկտեղ հայտնվել են սանրվածքների և ոճավորման նոր տեխնիկա։ Վարսահարդար Վիդալ Սասունի շնորհիվ ծնվել է դասական սանրվածքների նորաձեւությունը՝ կատարյալ ձևի և գծերի համար, որոնք խթանում էին մազերի բնական գեղեցկությունն ու կառուցվածքը:
2013 թվականին Couture Styling-ի գովազդի համար հրավիրվել է Քեյթ Մոսը։ Այս գովազդային արշավում թոփ մոդելը ներկայացել է 60-ականների դիվա Բրիջիտ Բարդոյի կերպարով[2][3][4]:
2014 թվականին Մարիինյան թատրոնի պրիմա-բալերինա Դիանա Վիշնևան ներկայացրել է Kérastase Discipline գամման[5][6][7]:
{{cite web}}
: Cite has empty unknown parameter: |datepublished=
(օգնություն); Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)