Knives Out

«Knives out»
Radioheadի երգը «Amnesiac» ալբոմից
Թողարկված2001 թվականի օգոստոսի 5
ՖորմատCD, 12"
Ձայնագրված1999-2000
Ժանրէքսպերիմենտալ ռոք, ալտերնատիվ ռոք
Տևողություն4:17
ԼեյբլParlophone (UK), Capitol (US), Toshiba-EMI (Japan)
ՀեղինակՌադիոհեդ
ՊրոդյուսերՆիգել Գոդրիչ, Ռադիոհեդ
Amnesiac ալբոմի երգացանկ
I Might Be Wrong
(2001)
«Knives out»
(2001)
There There
(2003)

Knives Out, անգլիական Ռադիոհեդ ռոք խմբի երգ։ Կոմպոզիցիան պարունակում է էլեկտրական և ակուստիկ կիթառներ, որ համադրվում է երգիչ Թոմ Յորքի վոկալի հետ։ Այն հայտնվում է Ռադիոհեդի՝ 2001 թվականին թողարկված Amnesiac ալբոմում՝ ձայնագրված նույն սեսիայի ժամանակ Kid A ալբոմի հետ միասին։ Այն նաև թողարկվել է որպես Amnesiac սինգլի երկրորդ երգ՝ ունենալով ավելի շատ ռադիոեթեր, քան որևէ այլ երգ դրանից առաջ։ Երգը գրավել է 13-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի սինգլների չարտում[1]։ Այն նաև գլխավորել է կանադական սինգլների չարտը 4 շաբաթ։

Ձայնագրման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը զարգացել է 18-ամսյա Kid A և Amnesiac սեսիաների ընթացքում և այն ճանաչված է 373 օր ձայնագրվելու համար[2]։

Մենք պարզապես կորցնում ենք մեր նյարդերը։ Այն պարզապես մեր դիմաց էր։ Մենք մտածեցինք, որ պետք է այն աղբամանը նետել։ Դա չափազանց մոտ էր։ Դա մեզնից խլեց 373 օր, որ գիտակցենք որ դա այն էր, ինչ պետք էր։

Knives Out-ը նման չէ ռադիոհեդի նախկին ռոք ոճին, ինչպիսին էր The Bends (1995) ալբոմում, այն սովորաբար նշվում է որպես ամենաավանդական կիթառի փոփ երգը, որ խումբը պատրաստել էր 2000 թվականից առաջ։

Երբ կիթառահար Էդ Օ'Բրայենը կատարում էր Knives Out երգը Ջոնի Մերի համար The Smiths խմբից, Մերը շոյված էր, երբ նրան ասացին, որ մեծապես ազդվել է իր նախկին խմբի կողմից։ Երգի ակորդների առաջընթացը շատ նման է Ռադիոհեդի մեկ այլ երգի՝ Paranoid Android երգին՝ թողարկված 1997 թվականին։ Երգի քավեր տարբերակը կատարվել է դասական երաժիշտ Քրիստափոր Օ՛Ռայլիի կողմից իր True Love Waits ալբոմում և ջազ երաժիշտ Բրեդ Մեհլդուի կողմից իր Day Is Done ալբոմում (2006)։

Յորքը հաճախ է նկարագրել որպես կաննիբալիզմ։ Մի հարցազրույցում նա նշել է. «Այս մտահղացումը մասամբ առաջացել է մի բիզնեսմենի տեսնելուց, ով քայլում էր դեպի իր կնոջը և երեխաներին և երբեք չէր վերադառնում։ Դա նման է նրան, որ տեսնում ես քեզ հարազատ մարդու և հասկանում, որ նրանք պետք է մահանան։ Դա նման է ստվերի, որ չի երևում, երբ նրանք կանգնած են լինում ուղիղ ձեր դիմաց»

Երգի մի մասը պարունակում է բ-կողմի երգ՝ "Cuttooth" անունով։ Երգը տևում է 5 րոպե և 24 վայրկյան՝ չնայած ավելի վաղ տարբերակները ավելի երկար էին։ "Cuttooth"-ը նշանավոր է 12 անգամ Էդ Օ՛ Բրեյնի առցանց օրագրում նշված լինելով։ Էդը նշել է, որ նրանք ուզում էին, որ երգը հնչի գերմանական կրաուտռոք խումբ Neu!-ի նման։ "Cuttooth"-ի բառերի որոշ մասը ավելի ուշ օգտագործվել է Ռադիոհեդի "Myxomatosis," երգում՝ հայտնվելով խմբի՝ 2003 թվականին թողարկված «Hail to the Thief» ալբոմում։ Երգը ունեցել է անսպասեցի հաջողություն երկրպագուների շրջանում։

"Life in a Glasshouse"-ի ամբողջական տարբերակը ստացվել է նույն կատարումից՝ որպես Anesiac-ի տարբերակ, սակայն տարբերվում է նրանով, որ բացումում պակասում է էլեկտրոնային էֆֆեկտը և պարունակում է ավելի շատ սոլո ջազ։

Երգի երկրորդ մասը պարունակում է "Fog,"-ի օրիգինալ ստուդիային տարբերակը, որ մելոդիկ և մթնոլորտային է՝ ավելի շատ բասով և դափի ավելի ստեղծարար օգտագործմամբ։ Երգի այս տարբերակը 4 րոպե և 5 վայրկյան է տևում և Թոմ Յորքի կատարումից տարբերվում է նրանով, որ այն երբեմն կատարվում է նաև կենդանի։

Չարտ (2001) Հորիզոնական
Կանադա (Nielsen SoundScan) 1
Մեծ Բրիտանիա 13
Իտալիա 17
Իռլանդիա 25
Ֆրանսիա 46
Դանիա 63

Բոլոր երգերի հեղինակն է Ռդիոհեդ. 

Մեծ Բրիտանիայի CD1
# Անվանում Տևողություն
1. «Knives Out»   4:17
2. «Cuttooth»   5:24
3. «Life in a Glasshouse»   5:06

Տեսահոլովակը նկարահանվել է Միշել Գոնդրիի կողմից։ Այն նկարագրում է Թոմ Յորքին հիվանդանոցում իր խնամակալի՝ Էմմա դե Կաունսի կողմից, ով իր խաղընկերն է տեսահոլովակում։ Ամբողջ տեսահոլովակը նկարահանված է մեկ կադրով։ Որոշ մարդիկ նմանություն են գտնում տեսահոլովակի և Գոնդրիի «Մաքուր մտքի հավերժ փայլատակումը» ֆիլմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. everyhit.com
  2. «QMagazine». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]