Kongregate, ամերիկյանկայք, որում տեղադրվում են խաղեր նախատեսված անհատական համակարգիչների, խաղային համակարգերի, բջջային սարքերի, ինչպես նաև դիտարկիչների համար։ Կայքում տեղադրված է ավելի քան 110 000 առցանց և ավելի քան 30 բջջային խաղեր։ 2010 թվականին կայքը գնվեց Gamestop Corporation ընկերության կողմից[2], իսկ արդեն 2017 թվականին Modern Times Group MT AB-ի կողմից։
Կայքում առկա խաղերի ժանրերը բազմազան են։ Kongregate կայքում տեղադրված են բազմաթիվ ինկրեմենտալ խաղեր (որոնց նաև անվանում են idle խաղեր)։
Կայքում կարելի է տեղադրել խաղեր, որոնք մշակված են Adobe Flash, HTML 5/JavaScript, Shockwave, Java կամ Unity միջոցով։ Առկա է ցուցակ, որտեղ համեմատվում են խաղացողների միավորները և նվաճումները[3][4]։
2013 թվականի սկզբին Kongregate-ը հատկացրեց 10 միլլիոն դոլար բջջային խաղերի մշակման համար[9]։ Բջջային խաղերի մշակման ղեկավարը դարձավ Պանի Հարիթաթոսը[10]։ 2014 թվականին կայքում հայտնվեցին Kongpanions-ները։ Սրանց դարձան մեկա խաղեր։ Kongpanions-ը, կենդանի է կամ այլ առարկա, որոնք անհրաժեշտ է հավաքել։ Kongregate հավաքագրումը նպաստում է այլ խաղերի ընթացքին[11]։
2016 թվականի հոկտեմբերին Kongregate հայտարարեց, որ որոշ խաղեր հնարավոր է, որ տեղափոխվեն Steam, կապված SDK-ի թարմացումից[12]։
2016 թվականին BattleHand և The Trail от Kongregate խաղերը արժանացան Apple Editors' Choice մրցանակին[13]։
2018 թվականի նոյեմբերին Kartridge-ը բացեց Kartridge առցանց խանութը, որը նախատեսված էր անկախ համակարգչային խաղերի համար[15]։ Խանութը հասանելի է դիտարկիչի և հավելվածի միջոցով։ Որոշ խաղեր վճարով են, սակայն կան խաղեր որոնք անվճար են և հասանելի են հավելվածում[16]։
↑Jim Greer (2006 թ․ սեպտեմբերի 1). «Gamers asking for Kongregate!». Jim on Web Games. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.