5 սմ-անոց KwK 39 L/60 (գերմ.՝ 5 cm Kampfwagenkanone 39 L/60), 50 մմ-անոց գերմանական տանկային թնդանոթ, որը գլխավորապես օգտագործվում է որպես PzKpfw III միջին տանկի հիմնական սպառազինություն[1]։ Այս թնդանոթով սարքավորված մեքենաները մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական գործողություններին։
Թնդանոթն արդյունավետ կիրառվել է Հյուսիսային Աֆրիկայում բրիտանական հածանավային տանկերի և ամերիկյան թեթև Ստյուարտ տանկերի դեմ[2]։ Սակայն խորհրդային T-34 և առավել ևս КВ-1 տանկերի դեմ այն բավականաչափ արդյունավետ չէր, և դրանից աստիճանաբար սկսում են հրաժարվել` հօգուտ 7,5 cm KwK 37 թնդանոթի[1], որը կարող էր կրակել կումուլյատիվ արկերով։
Նմանատիպ բուքսիրային հակատանկային զենքը կրել է Pak 38 անվանումը։
KwK 39 թնդանոթի հիմքի վրա մշակվել է BK 5 ծանր ավիահրանոթը, որը սահմանափակ տարածում է գտել և տեղադրվել է այնպիսի ինքնաթիռների վրա, ինչպիսիք են Me 410A-1/U4-ը, Junkers Ju 88P-4-ը և Me 262A-1a/U4-ը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «KwK 39 տանկային թնդանոթ» հոդվածին։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |