L'Officiel

L'Officiel
ֆր.՝ L'Officiel de la couture et de la mode de Paris[1]
Изображение логотипа
Տեսակհանդես
Ժանրնորաձևության ամսագիր
Լեզուֆրանսերեն
Հիմնադրվել է1921
ՀրատարակիչQ17177520?
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Հրատարակության պատմություն1921 թվականից
ISSN0030-0403, 2429-8840 և 2547-5835
Կայքlofficiel.com(ֆր.)

L’Officiel (lɔfisjɛl), ֆրանսիական ամսագիր նորաձևության մասին։ Հրատարակվում է Փարիզում 1921 թվականից, կողմնորոշված է բարձր եկամտով, 25-49 տարեկան[2], կրթված կանանց համար։ 2006 թվականին այն ուներ 101 179 օրնակ տիրաժ։ Նաև թողարկվում է տղամարդկանց համար և 11 օտար երկրներում։ Ամսագրի լրիվ անունը՝ «L’Officiel de la couture et de la mode de Paris»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

L’Officiel-ը առաջին անգամ հրատարակել է Անդրե Կաստանյեն 1921 թվականին։ 1932 թվականին որպես գեղարվեստի ղեկավար ամսագրին միացավ Ժորժ Ժալուն։ Դրանից հետո շուտով L’Officiel-ը Ժողովրդին տվեց այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են Պիեր Բալմաինը, Քրիստոբալ Բալենսիագան, Քրիստիան Դիորը և Իվ Սեն Լորենը։ Ամսագիրը դարձավ «նորաձևության և բարձր հասարակության հանրագիտարան»[3]։ Հետո Ժալուն դարձավ ամսագրի գլխավոր տնօրենը և վերջնական արդյունքում գնեց ամսագիրը։ 1986 թվականին նա փոխանցեց L’Officiel-ը իր 3 երեխաներին։ Լորանը դարձավ Editions Jalou-ի տնօրենը, Մարի-Ժոզեն ստացավ խմբագրման նյութերի ղեկավարումը, իսկ Մաքսիմը դարձավ հրապարակման պատասխանատուն։ Լորանի մահից հետո 2003 թվականին ընկերության նախագահը դարձավ Մարի-Ժոզե Սասկինդ-Ժալուն։ Վերջին տարիներին հրատաակչությունը սկսեց ավելի երիտասարդ և էներգետիկ մոտենալ նորաձևությանը։

Ուրիշ հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից սկսած L’Officiel-ը սկսեց լիցենզավորել իր բրենդը Ֆրանսիայից դուրս։ L’Officiel-ը հրատարակվում է Ճապոնիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում, Հունաստանում, Լիտվիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Ուկրաինայում, Սերբիայում, Միջին Ասիայում, Թուրքիայում, Իտալիայում, Ռուսաստանում։ 1998 թվականից մինչև 2010 թվականը ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագրի տեղը զբաղեցրեց Էվելինա Խրոմչենկոն։ 2014 թվականի դեկտեմբերին ռուսական L’Officiel-ի գլխավոր խմբագիրը դարձավ Քսենիա Սոբչակը[4]։ Փարիզում հրատարակվում է նաև տղամարդկանց համար՝ L’Officiel Hommes անվան տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0030-0403
  2. «Lifestyle Mag L’Officiel to be Published in Latvia from Sept». Baltic News Service (March 10, 2008). (Via LexisNexis.)
  3. Corine Moriou. «Le groupe édite L’Officiel, Jalouse, L’Optimum, etc.; Jalou, les magazines qui font des jaloux». L’Entreprise (September 1, 2006), p. 54.
  4. «Ксения Собчак стала главным редактором журнала L'Officiel Россия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]