Lamborghini Centenario | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | Ferrari LaFerrari |
Արտադրող | Լամբորգինի |
Դաս | սուպերմեքենա |
Անիվային բազա | 2700 միլիմետր |
![]() |
Lamborghini Centenario, միջին հզորության շարժիչով սուպերմեքենա, որը թողարկվել է սահմանափակ քանակով՝ 40 օրինակով ի պատիվ Lamborghini ապրանքանիշի ստեղծող Ֆերուչո Լամբորգինիի 100-ամյակի[1]։ Ավտոմեքենան մշակվել է Lamborghini Centro Stile դիզայնի ստուդիայի կողմից[2] և ներկայացվել է Ժնևի ավտոսալոնի շրջանակներում 2006 թվականի մարտին[3]։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 20 կուպե և 20 ռոդսթեր[1], ընդ որում՝ ամբողջ խմբաքանակը վաճառվել է[4]։
Մեքենան, որի թափքը ներկայացնում է մոնոկոկ ածխածնային մետաղալարին, ունի Lamborghini L539 արդիականացված V12 շարժիչ, որն ունի 235 կիլոգրամ քաշ և 6,5 լիտր աշխանտանքային ծավալ, որի հզորությունը կազմում է 770 ձիաուժ (566 կՎտ) 8500 պտ/րոպեի դեպքում[5]։ Պտտման պահը հավասար է 690 Նմ րոպեում 5500 պտույտի դեպքում։ Ավտոմեքենան 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքում է 2,8 վայրկյանում, 0-ից մինչև 200 կմ/ժ՝ 8,6, 0-ից մինչև 300 կմ/ժ՝ 23,5 վայրկյանում[5]։ Առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։ Հզորության համար, որը բաշխվում է բոլոր 4 անիվների վրա, օգտագործվում է 7 արագություններով ISR կիսաավտոմատ փոխանցման տուփ։ Սուպերմեքենայի առջևում օգտագործվել է 255/30 ZR20 անվադողեր, հետևում՝ 355/25 ZR20: Վառելիքի համակցված ծախսը, ըստ ընկերության հայտարարության, կազմում է 13,6 լիտր 100 կմ-ում, քաղաքում՝ 24,7, ավտոմայրուղում՝ 10,7[5]: Աղտոտող նյութերի (CO2) արտանետումը կազմում է 370 գր/կմ, ընդ որում՝ ավտոմեքենան համապատասխանում է Եվրո-6 բնապահպանական նորմերին։