«Live Fast» | ||||
---|---|---|---|---|
Ալան Ուոքերի սինգլը | ||||
Թողարկված | 25 հուլիսի, 2019 | |||
Ժանր | Դաունեմպո | |||
Տևողություն | 3:45 | |||
Լեյբլ | Def Jam. SRP | |||
Պրոդյուսեր | Ալան Ուոքեր, Jonas Aden, Mood Melodies, Paul Hers, Fredrik Borch Olsen, Gunnar Greve, Jakob Emtestam | |||
Ալան Ուոքերի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Live Fast» (ոճավորված է որպես Live Fast (PUBGM), հայերեն՝ «Արագ ապրիր»), երգ, որը ձայնագրել են նորվեգացի դիջեյ Ալան Ուոքերը և ամերիկացի ռեփեր ASAP Rocky-ն։ Երգը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 25-ին «MER» և «Sony Music» լեյբլների կողմից։
Երգի վոկալը ձայնագրվել է ASAP Rocky-ի Շվեդիայի Ստոկհոլմի փողոցներում հուլիսի 30-ին տեղի ունեցած վիճաբանության պատճառով բանտարկվելուց առաջ[1][2]։ Ազատ արձակվելուց հետո Ալան Ուոքերն ինստագրամում հաղորդագրություն է տեղադրել, որում շնորհակալություն է հայտնել իր ողջ անձնակազմին և կոչ արել արդարադատությանը ռեփերին արդարացնել. «Վերջին շաբաթների ընթացքում Rocky-ի ձերբակալման և Շվեդիայում կայանալիք դատավարության հետ կապված խնդիրները և հակասություններն ազդել են բոլորիս վրա։ Բայց ես կցանկանայի արտահայտվել արդար վերաբերմունքի և արագ լուծման օգտին՝ ի շահ բոլոր մասնակիցների»[3]։ Երգը PlayerUnknown’s Battlegrounds օնլայն խաղի պաշտոնական հիմնն է, որը Android-ի և iOS-ի մարտական ռոյալ ռեժիմում կոչվում է նաև PUBG Mobile և ունի 50 միլիոն ակտիվ օգտատեր[4]։ Ալան Ուոքերն արդեն մի քանի երգ է ստեղծել վիդեո խաղերի ընկերությունների համար։ Օրինակ՝ իր առաջին «On My Way» սինգլը PUBG-ի համար, որը թողարկվել է 2019 թվականի մարտի 21-ին՝ խաղի առաջին տարեդարձի առթիվ[5][6][7][8]։ Նա նաև աշխատել է «League of Legends» թիմի պաշտոնական ռեմիքսի վրա[9]։ Պաշտոնական համերգը կայացել է հուլիսի 26-ին Բեռլինում՝ PING Mobile Club Open Spring Split Global Finals-ում՝ թողարկումից մեկ օր անց[10]։ Նույն կերպ Ալան Ուոքերը Twitter-ում ասել է. «Ես հաճույք ստացա իմ նոր «#LiveFast» սինգլը «@PUBGMOBILE #PMCO Spring Split Global Finals»-ի բացման ժամանակ Բեռլինում առաջին անգամ կատարելուց։ Եթե դուք բաց եք թողել ուղիղ հեռարձակումը, ես իմ ամբողջական կատարումը ներբեռնել եմ այստեղ...»[11]: Թողարկումից մեկ շաբաթ անց Ալան Ուոքերը հրավիրել է իր երկրպագուներին մուտք գործել PUBG Mobile՝ երգը լսելու հնարավորություն ստանալու համար[12]։
Մեթյու Մեդոուն Your EDM-ից նշում է, որ ռեփերի` մինչև բանտ նստելը գրված տեքստերի իմաստը «հնչում է առավել ճշմարիտ, քան երբևէ»[13]։ Միևնույն կերպ Թիֆանի Պրիդանոնդան EDM Tunes-ից նշում է, որ երգչախումբն երգին հաղորդում է խոցող մեղեդու ասպեկտ, ինչն ունի «էպիկական հիմնի տեսք, որը կատարելապես համապատասխանում է PUBG-ի ներքին պայքարին»։ Նա բնութագրում է «Live Fast» երգը որպես «մռայլ, մելոդրամատիկ հիմն» և ասում է, որ այն համապատասխան երգ է ռեփերի համար, այն հնչում է «ավելի նկատելի, քան Rocky-ի վերջին խնդիրները»։ Նա համեմատում է Ալան Ուոքերի և PUBG-ի համագործակցությունը «Marshmello & Fortnite» համագործկցության հետ[5]։ Ալան Ուոքերը ցանկացել է նշել, որ երգի գաղափարը կայանում է արագ ապրելու և մոնոտոնությունից խուսափելու մեջ։ Նա նշել է, որ երգի տեքստը կատարելապես ձուլվում է ռեփերի երգի համատեքստի հետ։ Հարցազրույցներից մեկում նա ասել է․ «տեքստերն ամբողջությամբ նրանն են, ես նրան ուղարկել եմ արտադրությունը, իսկ նա՝ տեքստերը, և ինձ դա դուր եկավ։ Դա այն է, ինչն ի հայտ է եկել մի քանի օր անց և զարմանալի էր և ես շատ եմ հպարտանում դրանով»[8]։
Երգի պաշտոնական տեսահոլովակը նույն օրը թողարկվել է Ալան Ուոքերի YouTube-յան ալիքում։ Կան իրական դերասաններ, որոնք պատկերում են PUBG բջջային խաղերի թեմաները, որոնք նրանց մեծ մասի համար զինվորներ են, որոնք քայլում են ճանապարհին, մթության մեջ, զենքով թիրախավորում են անապատային վայրերում[9]։ Ալան Ուոքերը հայտնվել է նաև որպես PUBG կերպար[5]։ Մութ մթնոլորտը, որը նյութականացվում է մութ բնությամբ, կապված է երգի մթնոլորտի հետ[11]։ Տեսահոլովակում երգի տեքստը հայտնվում է իրական ժամանակի ռեժիմում[5]։
Ըստ Tidal-ի տվյալների[14]՝
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)