Lonely | |
---|---|
-ի | |
Թողարկված | փետրվարի 21, 2005 |
Ժանր | hip hop soul? |
Լեյբլ | SRC Records և Universal Records |
Պրոդյուսեր | Էյքոն |
Lonely (հայտնի է նաև որպես "Mr. Lonely"), սենեգալա-ամերիկացի երգիչ Էյքոնի երգը, որը ներառվել է նրա առաջնաելույթային«Trouble» ալբոմում։ Սինգլը թողարկվել է 2005 թվականին և դարձել նրա առաջին համաշխարհային հիթը։ Այն մի քանի երկրների հիթ-շքերթներում, ներառյալ՝ Միացյալ Նահանգները և Գերմանիան (որտեղ նա մնացել է 8 շաբաթ) զբաղեցրել է առաջին տեղը։ Այն նաև շատ հայտնի է եղել Ֆրանսիայում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը և Միացյալ Նահանգներում՝ 4-րդ տեղը։ Խմբագրված տարբերակը եղել է Disney և Disney Jams, Vol. 8 ռադիոներով։
Լսելով դեմո տարբերակը Ջերոմ Ֆոսթերն ասել է․ «Սա մեծ ռեկորդ է»[1]։ HitQuarters-ին տված հարցազրույցում Ֆոսթերի խոսքերով «Locked Up»-ը փողոցային ռեկորդ է։ «Ես մտածում եմ, որ դա մեզ համար վայր էր երկրպագուների բազա ձեռք բերելու համար՝ գիտենալով, որ մենք ունենք «Lonely»-ի նման երգ, որը ավելի առևտրական է՝ դրան հետևելու համար»[1]։
Երգում օգտագործվում են Բոբի Վինթոնի «Mr. Lonely» երգի արագացված նմուշներ, որն ապահովում է վոկալ հնչողություն, նման է Էլվին և Բուրունդուկների ձայնային տեխնիկային, որը հայտնի է դարձել այնպիսի արտադրողների կողմից, ինչպիսիք են RZA-ն Wu-Tang Clan-ից, Newcleus-ը և Քանյե Ուեսթը։ Երգը գրել են Էյքոնը, Բոբի Վինթոնը և Ջեյն Ալանը։ Երգերի տեքստերը հիմնականում կատարում էր Էյքոնը, իսկ կրկներգերի մի մասը՝ Բոբի Վինթոնը։ Երգերի տեմպը կազմում էր 90 հարված մեկ րոպեում։
Սինգլի առաջխաղացման համար նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ։ Տեսահոլովակի ռեժիսորը Գիլ Գրինն է։ Դերասանուհի Կատերինա Գրեմը նկարահանվել է Էյքոնի սիրային զուգընկերուհու դերում։
Երգը մի շարք երկրների չարթերում եղել է համար առաջինը, ներառյալ Ավստրալիան, Ավստրիան, Դանիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Բելգիան։ Երգը զբաղեցրել է երկրորդ տեղը Ֆրանսիայում, Նորվեգիայում և Sweden։ Երգը հասել է 19-րդ հորիզոնականին Ֆինլանդիայում[4]։ 2014 թվականի օգոստոսի դրությամբ այն 21-րդ դարի 106-րդ ամենաշատ վաճառք ունեցած սինգլն է Ֆրանսիայում՝ 294 000 վաճառված միավոր։
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[46] | 2× Platinum | 140 000^ |
Բելգիա (BEA)[47] | Gold | 15,000* |
Բրազիլիա (ABPD)[48] | Platinum | 20,000* |
Գերմանիա (BVMI)[49] | Gold | 150 000^ |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[50] | Gold | 15,000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[52] | Platinum | 450,000[53] |
ԱՄՆ (RIAA)[54] | 2× Platinum | 2,000,000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|