Երգի սյուժեն հիշեցնում է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, բայց ունի երջանիկ ավարտ[4][5][6][7][8]։ «Love Story» երգի ձայնագրությունը տեղի է ունեցել 2008 թվականի մարտին Նաշվիլի Blackbird Studios-ում (Թենեսի նահանգ, ԱՄՆ) պրոդյուսեր Նատան Չեպմենի և այլ անձանց հետ[9]։ Չեպմենը հետագայում պրոդյուսերավորել է նաև Թեյլոր Սվիֆթի՝ 2006 թվականին թողարկված Taylor Swift ալբոմը[10]։ «Love Story»-ն ձայնագրվել է օգտվելով ծրագրա-ապարատային Pro Tools կոմպլեքսի և վոկոլային ուղիների թրեքիրացմամբ, որը Սվիֆթը ձայնագրել է երաժշտական խմբի հետ՝ ընդգրկելով ակուստիկ կիթառներ, բաս-կիթառներ և այլ հարվածային գործիքներ[9]։ «Love Story»-ն քանթրի-փոփ երգ է 3 րոպե 54 վայրկյան տևողությամբ[11]։ Երգը գրվել է Ռե մաժոր տոնայնությամբ Լյա3-ից մինչև Սի4[12], րոպեում 120 հարված տեմպով[12]։
Նրանց աշխատանքի արդյունքը եղել է ավելի քան հաջողակ, քանի որ սինգլը մի քանի տարի անց Recording Industry Association of America-ի կողմից հավաստագրվել է ութակի պլատինե կարգավիճակով[13] և դարձել է Fearless ալբոմի 13-րդ սինգլը, որը ընդգրկվել է BillboardHot 100 հիթ-շքերթի top-40-ում՝ այդ ցուցանիշով սահմանել է ռեկորդ ամբողջ ամերիկյան հիթ-շքերթների պատմության մեջ[14]։
Երգի տեսահոլովակի սյուժեն առաջարկել է Թրեյ Ֆանջոյը, որը նախկինում պատրաստել էր սիգլների տեսահոլովակներ նրա դեբյուտային Taylor Swift ալբոմի համար[30][31]։ Ընդ որում, Թեյլոր Սվիֆթը «Love Story» տեսահոլովակում պատկերված ժամանակաշրջանը ներկայացրել է որպես ժամանակ առանց ճշգրիտ ամսաթվի. «Ես մտածում էմ, որ դա կարող էր լինել 1700-ականներին, 1800-ականներին կամ 2008 թվականին»[30][32]։
Երգի պրեմիերան կայացել է 2008 թվականի սեպտեմբերի 12-ին CMT հեռուստաալիքով[33]։
Այդ երգի տեսահոլովակը ստացել է երկու մրցանակ CMT Music Awards (2009) «Video of the Year» և «Female Video of the Year» կատեգորիաներում[34]։ Նաև տեսահոլովակը Country Music Association Awards-ի 45-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է Country Music Association Award մրցանակ «Music Video of the Year» կատեգորիայում[35]։ Տեսահոլովակը հաղթել է «Favorite International Video» կատեգորիայում Ֆիլիպիններում անցկացված Myx Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ[36]։ Երգը ներկայացվել է «Video of the Year» անվանակարգում Academy of Country Music Awards-ի 45-րդ մրցանակաբաշխության ժամանակ, բայց զիջել է Brad Paisley's-ի «Waitin' on a Woman» երգին (2008)[37][38]։
2008 թվականի սեպտեմբերի 27-ին «Love Story»-ն ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ ունենալով 97,000 օրինակից ավելի թվային ներբեռնման վաճառքով զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը[39]։ Հաջորդ շաբաթում նա բարձրացավ № 5-ի 159,000 օրինակ հրատարակությամբ[40]։ Երկու շաբաթ անց հայտնվել է լավագույն top-10-ում, 2008 թվականի հոկտեմբերի 18-ին իջել է հասնելով № 13-ի և մնացել է Billboard Hot 100 հիթ-շքերթի top-20-ում 11 շաբաթ անընդմեջ, հետո վերադարձել № 7-ի, ավարտելով 2009 թվականի հունվարի 3-ին[41][42]։ 2009 թվականի հունվարի 17-ին, երգը հասել է № 4-ի, այդ պահին դառնալով Սվիֆթի ամենահաջողակ սինգլը[43]։ Հաջորդ շաբաթում «Love Story»-ն լավ վաճառքով մնացել է հիթ-շքերթում 14 շաբաթ top-10-ում և 49 շաբաթ ամբողջ Hot-100-ում[43][44]։
Սինգլը դարձել է Fearless ալբոմի 13 սինգլը, որ մտել է BillboardHot 100 հիթ-շքերթի top-40-ում, որը սահմանել է ռեկորդ ալբոմի մեջ նմանատիպ ցուցանիշով հիթ-շքերթում[14]։ Սինգլը հավաստագրվել է 8 անգամ պլատինե կարգավիճակով Recording Industry Association of America[45] և վաճառվել է 5 միլիոն օրինակ վաճառքով ԱՄՆ-ում 2011 թվականի մայիսի տվյալներով[46]։ Երգը դարձել է Սվիֆթի համար ամենահաջողակը այդ պահին և ամենահաջողակ թվային քանթրի-երգը ԱՄՆ-ի բոլոր ժամանակներում (հետո ռեկորդը գերազանցել է Lady Antebellum’s «Need You Now»-ն), նաև 9-րդ թվային бестсселером բոլոր ժամանակներում (առանց ժանրը հաշվի առնելու)[47][48]։ 2015 թվականի հուլսին «Love Story»-ն վաճառվել է 5,872,000 օրնակով ԱՄՆ-ում[49]։
«Love Story»-ն հասել է № 2-ի ԱՄՆ-ի Billboard Radio Songs ռադիոեթերով 106 միլիոն ամենամեծ ֆորմաային աուդիտորիայով[50]։ Billboard Hot Country Songs քանթրի հիթ-շքերթում, «Love Story»-ն դեբյուտացվել է 2008 թվականի սեպտեմբերի 27-ին № 25-ում։ Հետո 4-րդ շաբաթում մտել է լավագույն տասնյակի մեջ և հասել է № 9 հիթ-շքերթի 9-րդ շաբաթում։ Արդյունքում երգը դարձել է № 1-ը Billboard Hot Country Songs-ում Թեյլոր Սվիֆթի կարիերայի ընթացքում երրորդ անգամ[51][52]։ Քանթրի հիթ-շքերթի գագաթնակետում սինգլը մնացել է 2 շաբաթ (իսկ ամբողջ Billboard Hot Country Songs հիթ-շքերթում 13 շաբաթ)[53]։ Billboard Pop Songs փոփ հիթ-շքերթում երգը դեբյուտացվել է № 34-ի 2008 թվականի նոյեմբերի 22-ին[54]։ 15-րդ շաբաթվա ընթացքում 2009 թվականի փետրվարի 28-ին սինգլը հասել է № 1-ի, դա դարձել է ամենահաջողակը բոլոր ժամանակների քանթրի երգերի մեջ Shania Twain's «You're Still the One», հասած № 3-ի 1998 թվականին[55]։ «Love Story»-ն նաև հասել է № 1-ի Billboard Adult Contemporary-ում և № 3-ի Billboard Adult Pop Songs-ում, և նույնսիկ հայտնվել է լատինական Billboard Latin Pop Songs հիթ-շքերթի № 35-ում[43][56]։
Կանադայում, «Love Story»-ն դեբյուտացվել է 2008 թվականի հոկտեմբերի 18-ին № 88-ում[58], 2008 թվականի նոյեմբերի 29-ին հասնելով № 4-ի և դարձել է Սվիֆթի համար առաջին հիթը իր կանադական top-10 հիթ-շքերթում[59]։ Սինգլը 10 շաբաթ մնացել է հիթ-շքերթում, իսկ ամբողջ հիթ-շքերթում 52 շաբաթ կամ կլոր մեկ տարի[44]։
Սինգլը արդյունքում դարձել է № 8-ը Կանադայի տարեվերջյանհիթ-շքերթում և 2 անգամ հավաստագրվել է պլատինե կարգավիճակում Music Canada-ում 160,000 թվային օրինակի վաճառքով[60][61]։
«Love Story»-ն դեբյուտացվել է 2009 թվականի փետրվարի 28-ին № 22 Մեծ Բրիտանիայում (UK Singles Chart), հաջորդ շաբաթում հասբնելով № 2-ի[62], դառնալով Սվիֆթի համար ամենահաջողակ բրիտանական սինգլը, նրա հաջորդ «I Knew You Were Trouble»-ի և «Shake It Off»- հետ և առաջինը Միացյալ Թագավորության top-10-ում[63]։ Սինգլը անց է կացրել 7 շաբաթ top-10-ում և 33 շաբաթ սումարային բրիտանական հիթ-շքերթում[62] և հավաստագրվել է British Phonographic Industry-ի պլատինե կարգավիճակում (BPI) 600,000 օրինակից ավելի վաճառքով[64]։ 2012 թվականի հոկտեմբերի 22-ին, Love Story-ն նորից մտել է Բրիտանական հիթ-շքերթ № 55 հորիզոնականում։ Իռլանդիայում, «Love Story»-ն հասել է № 3[65]: Եվրոպայում երգը հասել է № 10-ի Eurochart Hot 100 Singles-ում[43], № 6 Հունգարիայում[66], № 7 Նորվեգիայում[67] և № 10 Շվեդիայում[68]։
Ավստրալիայում, «Love Story»-ն դեբյուտացվել է 2009 թվականի հունվարի 25-ին № 38 հորիզոնականում, հետո հասնելով № 2-ին, որտեղ մնացել է 6 շաբաթ և հետո № 1 (29 մարտի, 2009), դառնալով առաջինը Սվիֆթի Ավստարալական չարթփոփերում և միակը մինչև 2014 թվականը, որ դարձել է սուպերհիթ «Shake It Off»[69]: Սինգլը հավաստագրվել է երեք անգամ պլատինե կարգավիճակում Australian Recording Industry Association 210,000 օրինակից ավելի վաճառքով[70]։ «Love Story»-ն հայտնվել է № 10 հորիզոնականում Ավստրալիայի Austrian Singles Chart-ում[71]։ 2009 թվականի փետրվարի 2-ին «Love Story»-ն դեբյուտացվել է № 33 Նոր Զելանդիայում։ 9 շաբաթ անց 2009 թվականի ապրիլի 6-ին սինգլը հասել է № 3 հորիզոնականին[72]։ Նա հավաստագրվել է Պլատինե կարգավիճակում Recording Industry Association of New Zealand-ում ավելի քան 15,000 օրինակի վաճառքով[73]։ Ամբողջ աշխարհում վաճառվել է «Love Story» երգի ավելի քան 8 միլիոն օրինակ[74][75][76]։
↑ 9,09,1Walsh, Christopher (2009 թ․ մարտի 17). «Taylor Swift — Love Story». ProAudio Review. The Wicks Group. Արխիվացված է օրիգինալից 2010-12-19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
↑Dooley, Sean. «Top 10 Taylor Swift Songs». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
↑Caulfield, Keith (2008 թ․ հոկտեմբերի 11). «Singles: Love Story». Billboard. New York: Nielsen Business Media, Inc. 120 (41): 68. ISSN0006-2510. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
↑ 30,030,1«On the Set Behind the Scenes at 'Love Story'». Taylor Swift: On the Set. 22:00 minutes in. Great American Country. {{cite episode}}: |access-date= requires |url= (օգնություն)
↑«On the Set Behind the Scenes 'White Horse'». Taylor Swift: On the Set. 22:00 minutes in. Great American Country. {{cite episode}}: |access-date= requires |url= (օգնություն)
↑«Latest Gold / Platinum Singles». RadioScope. Recording Industry Association of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
↑«Digital Music Sales Around the World»(PDF). IFPI.org. International Federation of the Phonographic Industry. 2010 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.