Love is...

Love Is... (անգլ. թարգմանաբար՝ «Սերը․․․»), նորզելանդացի նկարիչ Քիմ Քասալիի (Գրուվ) 1960-ական թվականների կոմիքս սթրիփ[1][2]։ Գաղափարները կոմիքսի համար վերցրած են Գրուվի սիրային գրությունների շարքից, որոնք նա ուղարկում էր իր ապագա ամուսնուն՝ Ռոբերտո Քասալիին։ Նրանք հրատարակվել են բուկլետներում 1960-ական թվականների վերջին[2]՝ 1970 թվականի թերթում «Kim» անվան տակ սթրիփ ձևով թողարկվելուց առաջ։ Շուտով նրանք սինդիկատացվել են և մինչ օրս էլ թողարկվում են ամբողջ աշխարհում Tribune Content Agency-ի կողմից[1]։ Քասալիի ամենահայտնի պատկերներից մեկը՝ «Սերը․․․ դա պատրաստ լինելն է ներողություն խնդրել» (անգլ.՝ Love Is...being able to say you are sorry), որը թողարկվել է 1972 թվականի փետրվարի 9-ին հրատարակվել է ամբողջ աշխարհում տարբեր քարտերի և հուշանվերների վրա։ Սթրիփի թողարկումը համընկել է 1970 թվականի «Սիրո պատմություն» ֆիլմի պրեմիրայի հետ։ Ֆիլմի պաշտոնական գրությունն էր «Սերը նշանակում է այն, որ դու երբեք ստիպված չես լինի ներողություն խնդրել» (անգլ.՝ Love means never having to say you're sorry)։ Իր հայտնիության գագաթնակետին՝ 1970-ական թվականների կեսին, շարքը Քասալիին 5-ից 6 միլիոն ԱՄՆ դոլար է բերել[3]։

1975 թվականին Ռոբերտո Քասալիի մոտ մահացու քաղցկեղ է ախտորոշվել, և Քիմը դադարել է աշխատել շարքի վրա՝ ամուսնու հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար[4]։ Քասալին բրիտանացի ծաղրանկարիչ Բիլ Ասփրիին հանձնարարել է իր վրա վերցնել սթրիփերի գրումը և նկարչությունը[5]՝ իր կեղծանվան տակ[6]։

Հիմա սթրիփը թողարկվում է ամեն օր, բացի կիրակիից։

Կոմիքսի բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսները տղամարդը և կինն են, որոնք պատկերված են առանց հագուստի և առաջնային կամ երկրորդական սեռական հատկանիշների։ Երրորդային հատկանիշների շնորհիվ պարզ է դառնում, թե որ կերպարն է տղամարդը, և որը՝ կինը։ Տղամարդն ունի մուգ սև, կարճ մազեր, իսկ կինը՝ թեթև, երկար մազեր։ Կերպարները ներկայացվել են ռոմանսի տարբեր փուլերում՝ պարզապես հանդիպելով որպես տղա և աղջիկ, իսկ հետո որպես ամուսնական զույգ։ Երբեմն տղամարդը զինվորական համազգեստով է պատկերված։ 1974 թվականի հատվածում տղամարդը կնոջը անվանում է «Քիմ»[7], իսկ 1971 թվականի սթրիփի վրա կինը լողափի ավազի վրա գրում է «Ռ» տառը։ Կերպարները համապատասխանում են օրիգինալ ծաղրանկարիչ Քիմ Քասալիին և նրա ամուսնու՝ Ռոբերտոյին։

Սթրիփը երբեմն ներառում է այս զույգի երկու երեխաներին։ Տղան և աղջիկը իրենց ծնողի հակառակ սեռի մազերի գույն ունեն և ներկայացվել են ինչպես մանուկ, այնպես էլ տարրական դպրոցական տարիքում։ Ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են կնոջ ծնողները (մեկ կամ երկու), երկու ծնողներն էլ թեթև մազեր ունեն և պատկերված են որպես տարեցներ։ Տղամարդու ծնողները նույնպես գծերում են հայտնվել։ Նրանք ճիշտ այնպիսի տեսք ունեն, ինչպես կնոջ ծնողները։

Այլընտրանքային տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սթրիփի այլընտրանքյային տարբերակը սկսել է թողարկվել բրիտանական Mail on Sunday պարբերականի «Cartoons» մասում։ Սա 3-4 վահանակից բաղկացած սթրիփ էր, որում տղամարդը և կինը լիովին հագնված էին նկարվում։

ԱՊՀ երկրներում այս շարքը հայտնի է այն բանով, որ ներառվում է Love is... մաստակների հետ, որոնք արտադրվում են Թուրքիայում[8]։

Բջջային հավելված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարքը պաշտոնական հավելված ունի AppleiTunes խանութում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Love Is... by Kim Casali, drawn by Bill Asprey». Tribune Content Agency. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 Bryant, Mark (1997 թ․ հունիսի 21). «Obituary: Kim Casali». The Independent. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Obituary: Kim Casali». The Times. No. 65921. London. 1997 թ․ հունիսի 20. էջ 23.
  4. Jeffreys, Daniel (1996 թ․ հոկտեմբերի 8). «I had my baby 16 months after my husband died. I know exactly how that widow feels today...». The Daily Mail. London.
  5. «Bill Asprey». The Cartoon Art of Bill Asprey. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «How I came to draw Love is...». The Cartoon Art of Bill Asprey. 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. "Love is... your name pronounced by him while sleeping", 1974
  8. Рейтер С. Любовь и вкладыши Արխիվացված 2011-12-15 Wayback Machine // «Большой город», № 3 (200), 17 марта 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]