«Luktelk (երգ)» | |
---|---|
![]() | |
Սիլվեստեր Բելթի երգը | |
Ժանր | էլեկտրոնային երաժշտություն և փոփ |
Լեզու | լիտվերեն |
Տևողություն | 2:41 |
Լեյբլ | OpenPlay? |
Հեղինակ | Jessica Shy? և Սիլվեստեր Բելթ |
Կոմպոզիտոր | Jessica Shy? և Սիլվեստեր Բելթ |
«Luktelk» (հայերեն՝ Սպասել), լիտվացի երգիչ-երգահան Սիլվեստեր Բելթի երգը։ Թողարկվել է 2024 թվականի հունվարի 11-ին։ Բելթը պետք է ներկայացնի Լիտվան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, որն անց է կացվելու Շվեդիայի Մալմյո քաղաքում[1]։
«Luktelk»-ը հեղինակել է Սիլվեստեր Բելթը՝ Ջեսիկա Շիվոկայտեի և Ելենա Յուրգաիտեի հետ միասին[2]։ Հարցազրույցներից մեկում Բելթը նշել է, որ երգը մատրիցայի օղակում խրված լինելու մասին է, այնուհետև նշելով, որ «երբ մենք խրվում ենք մեր ամենօրյա առաջադրանքների մեջ, որոնք կրկնվում են ամեն օր, մենք այլևս չենք կարող ասել՝ երազում ենք, թե մեկ այլ հարթության մեջ։ Խոսքն այն մասին է, որ, ընդհանուր առմամբ, մենք դժբախտ ենք և գոյություն ունենք միայն մակերեսի վրա, և դա այլևս չի գործում:.. [բայց] ի վերջո, վաղը մենք արթնանում ենք և մենք դեռ պետք է պարենք»[3]։
Eurovizija.LT-ն ազգային եզրափակիչ ձևաչափն էր, որը կազմակերպել է LRT-ն՝ ընտրելու համար Լիտվայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։ 2024 թվականի համար մրցույթում եղել է 40 մասնակցից, եղել են հինգ կիսաեզրափակիչներ որոնք անցկացվեց 2024 թվականի հունվարի 13-ից փետրվարի 10-ը իսկ եզրափակիչը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 17-ին[4][5]։ Ժյուրիի և հանրության քվեարկության արդյունքում որոշվել է, թե ովքեր են անցում եզրափակիչ։ Եզրափակիչից լավագույն երեք հայտերը անցել են հեռուստաքվեարկության վերջին փուլ՝ ընտրելով հաղթողին[6][7]։
Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ բոլոր երկրները, բացառությամբ հյուրընկալող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն) պետք է որակավորվեն երկու կիսաեզրափակիչներից մեկում՝ մրցելու համար։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչի լավագույն տասնյակը դուրս է գալիս եզրափակիչ[8]։ Լիտվան ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի առաջին կեսում[9]։
Չարթ (2024) | Լավագույն
դիրք |
---|---|
Լիտվա (AGATA)[10] | 1 |