«Made in Japan» (անգլ. թարգմանաբար՝ «Արտադրված է Ճապոնիայում»), ամերիկացի երգչուհիներ Բելա Թորնի և Զենդեյայի դեբյուտային մինի ալբոմ և սաունդթրեք։ Ալբոմը թողարկվել է 2012 թվականի օգոստոսի 21-ին Walt Disney-ի կողմից[2]։ «Fashion is My Kryptonite» երգը թողարկվել է որպես սինգլ 2012 թվականի հուլիսի 10-ին։
Օգոստոսի 3-ին Disney Channel-ում կայացել է «Fashion is My Kryptonite» երգի տեսահոլովակի պրեմիերան[3]։ Երգը նաև նարառվել է «Shake It Up: Live 2 Dance» սաունդթրեքի Walmart-ի բացառիկ տարբերակում[3]։ Օգոստոսի 4-ին Radio Disney-ը հարցազրույց է վերցրել Թորնից և Զենդեյայից, որտեղ նրանք քննարկել են մինի ալբոմի արտադրությունը[4]։ «Fashion is My Kryptonite», «Made in Japan» և «The Same Heart» երգերը ներկայացվել են «Պարի տենդը» հեռուստասերիալի կրկնակի դրվագի ընթացքում, որի անվանումը նույնպես «Made in Japan» էր[5]։ Ելույթներն ավելի քան 4․5 միլիոն դիտումներ են հավաքել[6]։
Բոլոր երգերը ընդգրկվել են Billboard Kid Digital Songs չարթում։ «Fashion is My Kryptonite»-ը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, «Made in Japan»-ը՝ երրորդ, իսկ «The Same Heart»-ը՝ չորրորդ։
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Մինի ալբոմներ | |
---|
| Սինգլներ | |
---|
| Համերգային շրջագայություններ | |
---|
| |
|