Magic Kaito ճապ.՝ まじっく快斗 | |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Ժանր | արկածային, կոմեդիա-դրամա |
Թվական | 1987 |
Պրեմիերա | 2010 թվականի ապրիլի 24 |
Ռեժիսոր | Տոսիկի Հիրանո |
Կարդում են | Սյոնեն |
Կինոընկերություն | Shogakukan |
Պաշտոնական կայքէջ |
Magic Kaito (ճապ.՝ まじっく快斗, Մաձիկու Կաիտո, «Հրաշագործ Կաիտո»), մանգա, որի հեղինակը հանդիսանում է Գոսյո Աոյաման։ Առաջին անգամ հրատարակվել է Shogakukan հրատարակչության կողմից Weekly Shonen Sunday ամսագրի կողմից 1987 թվականին։ Աոյաման ավարտել է մանգայի վրա աշխատանքները այն բանի պատճառով, որ նրա նոր աշխատանքը` Detective Conan-ը շատ հայտնի դարձավ։ Այս պահին լույս են տեսել մանգայի 4 մասեր։
Մանգայի սյուժեի հիման վրա TMS Entertainment ստուդիայի կողմից լույս է տեսել 12 սերիայից բաղկացած սերիալ[1], որը ցուցադրվում էր NNS ալիքի կողմից 2012 թվականի ապրիլի 24-ից։ 2014 թվականի աշնանը թողարկվել է մանգայի նոր ադապտացիան A-1 Pictures ընկերության կողմից[2]։
Կաիտո Կուրոբան սովորական դեռահաս է, ավագ դպրոցի աշակերտ, ում հայրը մահացել է հանելուկային պայմաններում 8 տարի առաջ։ Կաիտոն իմանում է, որ նրա հայրը հայտնի էր որպես միջազգային հանցագործ և որ նրա հորը սպանել է մի գաղտնի կազմակերպություն այն բանից հետո, երբ նա հրաժարվել է նրանց տալ Պանդորայի քարը։ Պանդորայի քարը կախարդական քար է, որը արտասվում է գիսաստղերի առաջանալու ժամանակ, ինչի արդյունքում քարի տերը անմահություն է ստանում։ Կաիտոն երդվում է, որ պետք է հետ վերադարձնի քարը, որպեսզի կազմակերպությունը անմահ չդառնա, և իր հոր անվան տակ սկսում է քարի որոնումները։
Միակ հուշումը, թե ինչպես կարելի է վերադարձնել քարն այն է, որ գիշերը` լիալուսնի ժամանակայն սկսում է լուսավորվել ալ կարմիր գույնով։ Այդպիսով, Կաիտոն գողանում է բոլոր հայտնի թանկարժեք քարերը նույնիսկ ամենապաշտպանված վայրերից և համոզվելով, որ այն Պանդորայի քարը չէ, հետ է վերադարձնում։ Այդպես էլ լեգենդ է առաջանում զարմանալի և անբռնելի մի գող-աճպարարի` Կաիտո Կիդեի մասին։
Կաիտո Կուրոբա (ճապ.՝ 黒羽 快斗), պատմության գլխավոր հերոսը։ Խելացի, խորամանկ և մի քիչ ամբարտավան տղա։ Նա ոստիկանների համար հանելուկ է թողնում, թե որտեղ և ինչ է նա պատրաստվում գողանալ, սակայն, որպես կանոն, հետ է վերադարձնում գողացվածը։
Աոկո Նակամորի (ճապ.՝ 中森 青子), Կաիտոյի մանկության ընկերուհին, ով համակրում է նրան։ Նա շատ ակտիվ է, անհոգ և համառ։ Որպես տեսուչ Նակամորիի աղջիկ` նա արհամարհում է Կաիտո Կիդային։
(ճապ.՝ 白馬探 Хакуба Сагуру) — знаменитый детектив старшей школы и соперник Кайто[3]. Будучи сыном высокопоставленного чиновника полиции, он имел много шансов поймать Кайто Кида[3][4]. Он подозревает, что им является Кайто Куроба, но ему не хватает доказательств[5]
Սագուրու Հակուբա (ճապ.՝ 白馬探), ավագ դպրոցի հայտնի խուզարկու և Կաիտոյի մրցակիցը։ Լինելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա` նա շատ շանսեր ուներ Կաիտո Կիդային բռնելու համար։ Նա ենթադրում է, որ գողացողը Կաիտո Կուրոբան, սակայն նրան չեն բավարարում փաստերը։
Ակակո Կոիձումի (ճապ.՝ 小泉 紅子), նա վհուկ է, որ սև կախարդանքի է տիրապետում։ Գիտի, որ Կաիտո Կուրոբան հանդիսանում է Կաիտո Կիդան և երկար ժամանակ փորձել է հրապուրել նրան և դարձնել իր ծառան։ Սկզբում շատ էր բարկանում նրա վրա, սակայն հետո իսկապես սիրահարվեց։
Գինձո Նակամորի (ճապ.՝ 中森 銀三), քննիչ, ով, ինչ էլ լինի, փորձում է բռնել Կաիտո Կիդային
Տոյտի Կուրոբա(ճապ.՝ 黒羽 盗), Կայտոյի հայրը։ Մի ժամանակ փոքրիկ Կաիտոյին կախարդանք է սովորեցրել։ Հանդիպել է կազմակերպության, որը նրան հորդորել է նրան գտնել Պանդորայի քարը։ Սակայն ավելի ուշ նա հրաժարվել է հանձնարարությունից և որոշել ինքն իրենով գտնել քարը, ինչի համար էլ սպանվել է։
№ | Հրատարակման ամսաթիվ | ISBN |
---|---|---|
01 | 15 апреля 1988 | ISBN 978-4-09-122081-3[6] |
02 | 15 октября 1988 | ISBN 978-4-09-122082-0[7] |
| ||
03 | 15 сентября 1994 | ISBN 978-4-09-122083-7[8] |
04 | 16 февраля 2007 | ISBN 978-4-09-121005-0[9] |
|
Մանգայի սյուժեի հիման վրա TMS Entertainment ստուդիայի կողմից թողարկվել է սերիալ, որը հեռարձակվել է NNS հեռուստաալիքով ապրիլի 24-ից[10][11]։ Անիմեի ռեժիսորը Տոսիկի Հիրանոն է։ Տվյալ պահին թողարկվել են անիմեի 12 սերիաներ։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: |volume=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: |volume=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: |volume=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|