«Make me wanna die» | |
---|---|
![]() | |
The Pretty Reckless-ի սինգլը | |
«The Pretty Reckless և Light Me Up» ալբոմից | |
Թողարկված | 2010 թվականի մարտի 30 |
Ֆորմատ | CD single, թվային դիստրուբցիա |
Ժանր | Ալտերնատիվ ռոք, փոսթ-գրանջ |
Տևողություն | 3:54 |
Լեյբլ | Interscope Records |
Պրոդյուսեր | Կատո Խանդուալա |
Digital Spy ![]() ![]() ![]() ![]() ![]() |
«Make Me Wanna Die», ամերիկյան The Pretty Reckless ալտերնատիվ ռոք խմբի դեբյուտային սինգլը։ Այն բրիտանական UK Rock Chart ռոք շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և մտել է Kick-Ass ֆիլմի սաունդթրեքի մեջ։
Digital download[2]
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Make Me Wanna Die» (Taylor Momsen, Kato Khandwala & Ben Phillips) | 3:54 |
2. | «Zombie» (Momsen, Khandwala & Phillips) | 3:07 |
Գոյություն ունի «Make Me Wanna Die» երգի երկու տեսահոլովակ։ Առաջինը թողարկվել է 2010 թվականի մայիսի 13–ին YouTube–ի և Vevo–ի վիրուսային մարքեթինգի նպատակով[3]։ Պաշտոնական տեսահոլովակը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 15–ին iTunes Store–ում։
Շքերթ (2010) | Ամենալա արդյունքը |
---|---|
Ավստրալիա — (ARIA)[4] | 61 |
UK Rock Chart[5] | 1 |
UK Singles Chart[6] | 16 |
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ | 2010 թվականի մարտի 30 | Թվային դիստրուբցիա | Interscope Records |
Միացյալ Թագավորություն | 2010 թվականի մայիսի 13 |
Digital Spy–ը դրական է արձաքանքել սինգլի մասին, հայտարարելով․ «The Pretty Reckless–ը ռոք խումբ է Նյու Յորքից, որը գլխավորում է 16–ամյա հեռուստաաստղը, որի դեբյուտային սինգլը հասարակ սաունդթրեքից դարձավ էքշն–պայթուցիկ։ Ո՞վ ասաց, որ փանկը մահացել է»։
Խոսքը նրա մասին է, որ Make Me Wanna Die–ը պայթյուն է։ Այն փոսթ-գրանջի լավ, մեծ շերտ է՝ ճչացող կրկներգով, հիանալի անհարթ գիթառային ելևէջներով և փայլուն մատուցմամբ[1]։
«Make Me Wanna Die» երգը օգտագործվել է Վամպիրի օրագրերը հեռուստասերալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերում։ Երգը մտել է Kick-Ass երգի սաունդտրեքում և հնչել է Բամբասանքի աղջիկ հեռուստասերիալում (չորրորդ եթերաշրջան իններորդ սերիա), որտեղ նկարահանվել է հենց Թեյլոր Մոմսենը։ Սինգլը հնչել է նաև ամենամյա Victoria's Secret Fashion Show 2011–ի առաջին թողարման ժամանակ, որը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 9–ին։