Meizu M5 | |
---|---|
Տեսախցիկ | 13 ՄՊ |
Օպերացիոն համակարգ | Flyme OS |
Օպերատիվ հիշողություն | Meizu Android OS |
Հիշողության քարտ | չունի |
Քաշ | 138 գրամ |
Սերիա | Meizu M |
Նախորդ | Meizu M3 Max[1] |
Meizu M5, սմարթֆոն, նախագծված և արտադրված է հայտնի չինական Meizu ընկերության կողմից։ Սմարթֆոնը աշխատում է flyme OS-ով և Meizu Android OS ձևափոխված օպերացիոն համակարգի միջոցով։ Սմարթֆոնը փոխարինում է Meizu M3 Max-ին։ Meizu M5 վաճառքի է հանվել 2016 թվականի դեկտեմբերի 6-ին Պեկինում։
2016 թվականի սեպտեմբերի 5-ին Meizu ընկերությունը պաշտոնապես թողարկել է M3 Max սմարթֆոնը՝ Պեկինում[2]։
Ավելի ուշ՝ հոկտեմբերին ընկերությունը հայտարարել է որ արտադրելու է Meizu M5-ը բյուջեյի շահույթը մեծացնելու համար[3]։
M5-ի ստեղծումը սկսվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ից։ Առաջինը վաճառքի է դուրս եկել Չինաստանում դեկտեմբերին։
Meizu ընկերության M5-ը ստեղծել է flyme OS-ի տարբերակը 5, օպերացիոն համակարգը՝ Android Marshmallow է։
Meizu M5-ը հագեցած է MT6750 ութ միջուկանի պրոցեսորով։
Meizu M5-ը ունի պլաստիկ պատյաններ, որոնց չափերն են 147.2 մմ (5.80 դյույմ) x 72.8 մմ (2,87) x 8 մմ (0,31 դյույմ)։ Սմարթֆոնը կշռում է 138 գրամ (4,9 ունցիա)։ Սմարթֆոնը կլորաձև է. ունի ուղղանկյունաձև կլոր անկյուններ, և ունի միայն մեկ կենտրոնական ֆիզիկական կոճակ։
Ի տարբերություն շատ այլ Android սմարթֆոնների, M5-ը չունի կապակցված կոճակներ։ Այդ կոճակների ֆունկցիոնալությունը իրականացվում է տեխնոլոգիայի mBack միջոցով, որը թույլ է տալիս օգտագործել միայն ֆիզիկական կոճակը։ Այս կոճակը ներառում է նաև մատնահետքով բացելու ունակությունը, որով որ նման է իր նախորդ սմարթֆոններին։
M5-ը ներկայանում է երեք տարբեր գույներով (կապույտ, անփայլ սև և շամպայն ոսկեգույն):Ունի 16 կամ 32 ԳԲ ներքին հիշողություն։
M5-ը ունի երկու տեսախցիկ՝ առջևի և հետևի։ Հետևի տեսախցիկը 13 ՄՊ է։ Առջևի տեսախցիկը 5 ՄՊ է[4]։