Mercedes-Maybach Vision 6 | |
---|---|
![]() | |
Նկարագրություն | |
Տեսակ | կոնցեպտ ավտոմեքենա |
Արտադրող | Mercedes-Maybach |
Արտ. տարիներ | 2016 |
Դիզայներ | Գորդեն Վագեներ |
Թափք և շասսի | |
Դաս | գրան տուրիզմո |
Սեգմենտ | S սեգմենտ |
Թափքի տիպ(եր) | 2-դռն. կուպե 2-դռն. կաբրիոլետ |
Հորինվածք | շարժիչը առջևում, լիաքարշակ |
Ուժային ագրեգատներ | |
Էլեկտրաշարժիչ | 4 էլեկտրաշարժիչներ |
Առ. արագություն | 209 կմ/ժ |
Թափառք | 2.9 վ |
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր | |
Երկարություն | 5700 մմ |
Լայնություն | 2100 մմ |
Բարձրություն | 1328 մմ |
Բեռնատարող. | 1.6 տ |
Ժամանակագրություն | |
Նախորդն է | Maybach Exelero |
![]() |
Mercedes-Maybach Vision 6, լյուքս դասի կոնցեպտուալ ավտոմեքենա, գերմանական Mercedes-Maybach ընկերության արտադրանք, որը Daimler AG կոնցեպտի մաս է կազմում՝ ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին Concours d'Elegance ցուցահանդեսում, որը ամեն տարի անցկացվում է Կալիֆոռնիայի Պեյբլ-Բիչ գյուղում[1][2]։
Կոնցեպտը ունի 6 մետրանոց 2+2 կուպե տիպի թափք (այստեղից էլ մոդելի անվան միջի «6» թիվը), երեք էլեկտրական շարժիչներ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 750 ձիաուժ։ Եվրոպայի համար նախատեսված շարժիչի NEDC ցիկլը գերազանցում է 500 կիլոմետր-ժամ արագությունը։ Մեքենանան մի լիցքավորումից մինչ մյուս լիցքավորումը կարող է անցնել 320 կմ հեռավորություն[1]։
2017 թվականի ամռանը գերմանական մակնիշը ներկայացրեց մոդելի՝ կաբրիոլետ թափքով տարբերակը՝ Mercedes-Maybach Vision 6 Cabriolet[3]։
Vision 6 առաջինը չէ Maybach դասի պատմության մեջ։ Մինչ Vision 6 ընկերությունը 1935 թվականին ներկայացրել է Maybach SW35 Stromlinien, և 2005 թվականին ներկայացրել է Maybach Exelero կոնցեպտը։ Կոնցեպտուալ ավտոմոբիլի հրապարակայնորեն հայտարարումը հանրությանը եղել է 2016 թվականի օգոստոսի 21 Concours d'Elegance ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել ԱՄՆ։ Եվրոպայում մեքենան ներկայացվել է Փարիզի ավտոսրահում աշնանը։
Կոնցեպտը ստացել է օրիգինալ թափկ երկար, միփոքր ապակե և աստիճանաբար նվազող կափարիչ։ Արտաքին դիզայնի ֆուտուրիստական տարերը համակցված են նախկինում օգտագործված տարերի հետ։ Թափքի առջևի մասում կա կեղծ ռադիոտոր, որը ծառայում է որպես դեկորատիվ միջոց[4]։
Ավտոմեքենայի երկարությունը կազմում է 5700 մմ, լայնությունը-2100 մմ, բարձրությունը-1328 մմ[1]։ Նախատիպը ունեցել է 673 մմ երկարություն, 201 մմ լայնություն և 83 մմ փոքր է եղել Mercedes-Benz S-класса կուպեից։ Ավտոմեքենայի դռները պատրաստվել են «ճայի թևեր» ոճով[5]։ Դրանք ընդգծում են մեքենայի սպորտային բնույթի ուրվագիծը։ Դրսի հայելիները պատրաստված են տեսախցիկի ձևով։
Mercedes-Maybach Vision 6 թափքի հետևի մասի երկարացված կլոր ձևը նման է նավակի պոչի, որը հիշեցնում է շքեղ զբոսանավ։ Եզրերից դրան զարդարում են ինտեգրված նեղ լույսերը, որոնք ընդգծում են մեքենայի լայնությունը[2]։
![]() |
«Մեր գրավիչ կուպեն, Mercedes-Maybach Vision 6, իրենից ներկայացնում է ժամանակակից շքեղության ամենաբարձր աստիճանը։ Նա տաք է և ցնցող։ Նրա ինտելեկտուալ և տեխնոլոգիական տեսքը կատարելապես մարմնավորում է մեր փիլիսոփայական դիզայնը, զգալով վազքի մաքուր այրոդինամիկ արդյունավետությունը»[2][6] - Գորդեն Վագեներ, Daimler AG գլխավոր դիզայները
|
![]() |
Մեքենայի յուրաքանչյուր ապակին թափանցիկ էկրանի դեր է կատարում, որտեղ ինֆորմացիա է ցուցադրվում տարբեր սենսորների և ինֆորմացիոն համակարգի մասին, ինչպես նաև նավիգացիոն տվյալները։ Կառավարումը կատարվում է ժեստերի օգնությամբ։
Կողմնային շեմերը, լուսադիոտային շերտերը, հստակ ապացուցում են այն փաստը, որ Mercedes-Maybach Vision 6 էլեկտրոմոբիլ է։
Մեքենայի ինտերյերը ինտելեկտի և հուզականության միախառնում է, և համատեղում է իր մեջ Mercedes-Benz ավանդական արժեքները, նոր տեղնոլոգիաներով։
Mercedes-Maybach Vision 6 դիմապակին իրենից ներկայացնում է մի էկրան, որը ձգվում է աջ դռնից մինչև ձախ դուռը։ Դիմացի ապակու վրա ինֆորմացիա է ցուցադրվում ջերմության, արագության և այլնի մասին։ Մեքենայի նստատեղերի մեջ տեղադրված են այնպիսի սենսորներ, որոնք կարող են սրահի ջերմաստիճանը փոփոխել։ Բացի այդ սրահի լույսերը ինքնուրույն կարող են փոփոխվել օրինակ՝ դառնալ ուղևորների զգեստների գույնի։
Չնայած այն հանգամանքին, որ մեքենան ունի ահռելի չափեր չունի բեռնախցիկ, բայց երկրորդ նստատեղերը կարող են օգտագործվել որպես բեռնախցիկ[7]։
Մեքենան համալրված է էլեկտրական շարժիչով, որը բաղկացած է 4 կոմպակտ շարժիչից, դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 750 ձիաուժ (550 կՎտ)[2]։ Շարժիչի աշխատանքը ապահովում է լիթիում-իոնային մարտկոցը, 80 կՎտ[1] ժամ հզորությամբ։ Ընկերության ինժեներները բացատրում են, որ անընդհատ գործող լիցքավորումն իրականացվում է CCS ստանդարտով։ Կա նաև անլար լիցքավորման հնարավորություն շնորհիվ էլեկտրամագնիսական դաշտի)[2]։ Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակվում է 250 կիլոմետր ժամով։ Արագացնելով 0 մինչև 100 կիլոմետր[2][8], որը կատարվում է 4 վայրկյանից քիչ[9]։
Անիվների տրամագիծը կազմում է 24 դյույմ, որը համարվում է Mercedes-Benz Concept IAA անիվների նախատիպը[4][8]։