Mercury Phoenix Trust-ը բարեգործական կազմակերպություն է, որը պայքարում է ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի[1][2][3] դեմ ամբողջ աշխարհում։
Queen-ի երգիչ Ֆրեդի Մերկուրիի ՁԻԱՀ-ի[4] հետ կապված պատճառով մահից հետո 1991 թվականին՝ Լոնդոնում խմբի մնացած անդամները և նրանց մենեջերը՝ Ջիմ Բիչը[5][6], (զբաղեցրել է խմբի մենեջերի պաշտոնը 1978 թվականից) կազմակերպել էին Freddie Mercury Tribute Concert for AIDS Awareness համերգը, որից ստացված եկամուտներն օգտագործվել են Mercury Phoenix Trust-ի գործարկման համար։ Այդ ժամանակից ի վեր, կազմակերպությունը ակտիվորեն աշխատում է ամբողջ աշխարհում։
Ներկայիս հոգաբարձուներն են Բրայան Մեյը, Ռոջեր Թեյլորը, Ջիմ Բիչը և Մերկուրիի մերձավոր ընկերը՝ Մերի Օսթինը։