Xiaomi Mi Band (չինարեն. 小米科技, պինին։ Xiǎomĭ Kējì), ֆիթնես-թրեքեր ստեղծված Xiaomi Corporation-ի կողմից։ Առաջին անգամ Xiaomi Mi Band-ը ցուցադրվել է 2014 թվականի հուլիսի 22-ին, հետագայում թողարկվել են թևնոցների մի քանի տարբերակներ, այդ թվում նաև տեղադրված էկրանով և զարկերակի չափման ցուցիչով։ Իրենից այն ներկայացնում է սովորական թևնոց։
Xiaomi Mi Band-ը կարգավորելու և օգտագործելու համար օգտագործվում է հատուկ ֆիրմային Mi Fit հավելվածը, որը հասանելի է Google Play-ում և Apple App Store-ում։ Հավելվածը կարող է տեղադրվել սմարթֆոններում, որոնց ՕՀ-ն Android 4.4 կամ iOS 9.0։ Օգտագործման համար նաև օգտագործվում է Mi, Google կամ WeChat հաշիվ։ Թևնոցը սմարթֆոնին միացնելուց անմիջապես հետո ինքնուրույն տեղադրվում է թևնոցի ակտուալ թարմացումները։
Առաջին Xiaomi Mi Band-ը ներկայացվել է 2014 թվականի հուլիսի 22-ին։ Առաջին երկու տարվա ընթացքում վաճառվել է ավելի քան 20 միլլիոն թրեքեր։ 2016 թվականի կեսերին ներկայացվել է Mi Band 2-ը, իսկ արդեն 2018 թվականի հունիսի 5-ին արդեն Mi Band 3-ը[1]։ Թևնոցների թարմացված տարբերակը՝ Mi Band 4-ը ներկայացվել է 2019 թվականին[2]։
2017 թվականին Mi Band-ը վաճառքի քանակով Xiaomi-ին բարձրացրեց առաջին հորիզոնական կրվող սարքերի շրջանում[3]։
Ամենամյա «Տարվա լավագույն գադջեթ» մրցանակաբաշխության շրջանակներում Xiaomi Mi Band 3-ը ճանաչվել է 2018 թվականի լավագույն ֆիթնես-թևնոց[4]։