Mild High Club | |
---|---|
Երկիր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Ժանրեր | փսիխոդելիկ փոփ |
Գործունեություն | 2013 | –ներկա
Լեյբլ | Stones Throw Records |
Mild High Club, ամերիկյան փսիխոդելիկ փոփ ժանրում հանդես եկող երաժշտական խումբ, որի առաջնորդը Ալեքսանդր Բրեթինն է[1]։
Բրեթինը մեծացել է Միդվեսթում՝ ֆլեյտա նվագելով դպրոցական նվագախմբում[2]։ Նա ջազ է սովորել Չիկագոյի Կոլումբիայի քոլեջում, իսկ 2013 թվականին հիմնել է Mild High Club երաժշտական խումբը[3]։ Բրեթինն աշխատել է Mild High Club-ի առաջին՝ «Timeline» ալբոմի վրա գրեթե երեք տարի և թողարկել այն 2015 թվականին[4]։
Նրա երկրորդ՝ «Skiptracing» ստուդիական ալբոմը, թողարկվել է 2016 թվականին։ Pitchfork ամսագրի գրախոսության մեջ ասվում է, որ «Skiptracing» ալբոմում հանդես է գալիս «ավելի ինքնավստահ արտիստ՝ ավելի ամբողջական տեսլականով և ձայնով»[5]։
2021 թվականի հուլիսի 27-ին, գրեթե հինգ տարի դադարից հետո, հայտարարվել է Mild High Club-ի նոր՝ «Going, Going, Gone» ալբոմը։ Այս անոնսը ուղեկցվել է նշված ալբոմի «Me Myself and Dollar Hell» սինգլով։ Այն թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին[6]։ 2022 թվականին «Skiptracing» ալբոմի «Homage» երգը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրվել է ոսկե[7]։
Ստուդիական ալբոմներ
|