Minecraft: Mojang-ի պատմությունը անգլ.՝ Minecraft: The Story of Mojang | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | Mojang Studios |
Թվական | 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Paul Owens? |
Դերակատարներ | Մարկուս Պերսոն, Jens Bergensten, The Yogscast? և Փիթեր Մոլինյո |
Երաժշտություն | Արման Ամար |
Կինոընկերություն | 2 Player Productions? |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Minecraft: Mojang-ի պատմությունը (անգլ.՝ Minecraft: The Story of Mojang), վավերագրական ֆիլմ, որը նկարագրում է Mojang Studios-ի՝ Minecraft խաղի հիմքում ընկած ընկերության պատմությունը: Minecraft-ը խաղ է, որտեղ խաղացողները կարող են պատրաստել իրեր, կառուցել և հանքաքար արդյունահանել: Խաղացողները կարող են նաև մասնակցել արկածների և ներբեռնել մինի խաղեր: Ֆիլմը հարցազրույցների շարք է մշակողների հետ, այդ թվում՝ Մարկուս Պերսսոնի (Notch) և Յենս Բերգենսթենի (Jeb) հետ[1]։ Ֆիլմը արտադրվել է 2 Player Productions-ի կողմից, Kickstarter կայքում քրաուդֆանդինգի հաշվին հավաքած միջոցներով[1][2][3]:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Xbox Live-ում, իսկ հաջորդ օրը այն հասանելի դարձավ հոսքային ներբեռնման համար[2]։ 2 Player Productions-ը նաև տեղադրեց ֆիլմը անվճար ներբեռնման համար The Pirate Bay-ի տորենտ թրքերում՝ դրա գնման կոչով[4]:
Ֆիլմում կարճ ժամանակով հայտնվում են Yogscast-ը և Պիտեր Մոլինյոն:
Ֆիլմը նկարագրում է Mojang Studios-ի կողմից Minecraft խաղի զարգացման պատմությունը։ Ֆիլմը նաև ուսումնասիրում է այն ազդեցությունը, որ Minecraft-ի հայտնիությունը թողել է ամբողջ խաղային արդյունաբերության վրա[1]։ Պերսսոնի և Mojang AB-ի այլ աշխատակիցների հետ հարցազրույցներից կարելի է պատկերացում կազմել այն մասին, թե ինչ էր կատարվում ստուդիայում խաղի մշակման ընթացքում[1]:
Ֆիլմի սաունդթրեքը ստեղծել է C418-ը, ով նաև ստեղծել է երաժշտության և հնչյունների մեծ մասը հենց խաղի համար։ Բոլոր 31 երգերը այժմ կարելի է գտնել C418-ի «Մեկ» (One) ալբոմում: Այս ձայնասկավառակը պարունակում է նաև crashfaster-ի, Danimal Cannon-ի, Bud Melvin-ի և minusbaby-ի ռեմիքսները[5]:
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
|