Հիմնական թեմա | Minecraft ![]() | |
---|---|---|
Ստեղծել է | ՓյուԴըՓայ ![]() | |
Ծագման երկիր | Շվեդիա ![]() | |
Լեզու | անգլերեն, շվեդերեն ![]() | |
Թողարկման ամսաթիվ | 2 հոկտեմբերի 2010 ![]() | |
Ստեղծագործության տարածում | YouTube video ![]() | |
IMDb identifier | tt6346640 ![]() |
«Minecraft Multiplayer Fun» (բառացի թարգմանաբար՝ «Մուլտիփլեյեր զվարճանք Մայնկրաֆթում»), տեսաձայնագրություն, որը հայտնի ՓյուԴիՓայ կեղծանունով (անգլ.՝ PewDiePie) հայտնի Ֆելիքս Չելբերգը 2010 թվականի հոկտեմբերի 2-ին հրապարակեց իր Յութուբյան ալիքում։ Դա ալիքի ամենաշատ վերբեռնված տեսանյութերից մեկն է, որը հասանելի է դիտման համար: Տեսահոլովակը պարունակում է Չելբերգի և իր՝ Xebaz մականունով ընկերոջ հետ համատեղ խաղը Minecraft-ի տեսախաղ-ավազատուփում։ 2022 թվականի հունիսին տեսահոլովակը հավաքել է 20 միլիոն և ավելի դիտում[1]։
Ֆելիքս Չելբերգը 2010 թվականի ապրիլի 29-ին գրանցեց իր Յություբյան ալիքը իր հին հաշվի գաղտնաբառը մոռանալուց հետո[2][Ն 1]։ Նրա առաջին Յություբյան տեսանյութը Minecraft-ի մեկ այլ տեսանյութ էր, որը նա հետագայում ջնջեց[3][4]։ Այդ իսկ պատճառով տարբեր լրատվամիջոցներ «Minecraft Multiplayer Fun» տեսահոլովակն անվանում են Չելբերգի առաջին տեսանյութը, քանի որ այն ամենահինն է, որը հասանելի է դիտման համար[5][6][7][8]:
2024 թվականի հունվարի դրությամբ «Minecraft Multiplayer Fun» տեսանյութը դիտվել է ավելի քան 22 միլիոն անգամ[1]:
Business Insider-ի լրագրողները կարծում են, որ հենց այս տեսանյութն է Չելբերգին դարձրել «Յություբի հսկայական աստղի»(«into [a] huge YouTube star»)[7]։ Observer-ը տեսանյութը ներառել է «Յություբի պատմության 10 ամենակարևոր տեսանյութերի» ցանկում[6]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)