«Money Access Center» (MAC, Նաև Money Access Card) բանկոմատների ցանց Միջին Ատլանտյան և Միջին Արևմտյան Միացյալ Նահանգներում, որը գործել է 1979-ից 2005 թվականներին երբ այն ներառվել է «STAR» ցանցի կազմում։ Ցանցն առաջիններից մեկն էր երկրում և օգնեl 1 բանկոմատների աշխատանքների ունիվերսալացմանը։ Իր բարձրունքի վրա MAC-ն ղեկավարում էր 59000 բանկոմատ[1] Փենսիլվանիայում, Նյու Ջերսիում, Դելավերում, Մերիլենդում, Արևմտյան Վիրջինիայում, Կենտուկիում, Օհայոյում և Միչիգանում։
MAC-ը գործարկվել է 1979 թվականին Ֆիլադելֆիայի ազգային բանկի (PNB) կողմից, որը հետագայում վերանվանվել է «CoreStates, որպեսզի մրցելի «GEORGE» ցանցի հետ, որը մեկ տարի առաջ գործարկվել էր «Girard Bank»-ի կողմից[2][3]։ «PNB»-ն կարողացավ գործարկման պահին ստանալ տասներեք այլ ֆինանսական հաստատությունների աջակցությունը, գրավելով զգալիորեն ավելի մեծ շուկա, քան «GEORGE»-ը, այն աստիճանի, որ տեղացիները նախընտրեցին «MAC մեքենա» և «MAC քարտ» տերմինները «բանկոմատի» կամ «բանկոմատի քարտի» փոխարեն։
1988 թվականին «CoreStates»-ը ձեռք բերեց և ինտեգրեց «MAC»-ի մրցակից «CashStream»-ին՝ MAC-ը դարձնելով տարածաշրջանի երկրորդ ամենամեծ բանկոմատների ցանցը՝ զիջելով միայն «NYCE»-ին[4]։ 1992 թվականին «CoreStates»-ը ստեղծեց հոլդինգային ընկերություն «MAC»-ի համար, որը կոչվում էր «Electronic Payment Services» (EPS), որի գլխավոր գրասենյակը գտնվում էր Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում։ Ընկերությունը համասեփականատերն էին «CoreStates»-ը, «Bank One»-ը, «PNC Bank»-ը և «Society Corporation»-ը[5]։ Նրանց ավելի ուշ միացան «KeyCorp»-ը և «National City Corp»-ը[6]։
1990-ական թվականների ընթացքում «EPS»-ն արտահայտեց իր ցանկությունը հանրային դառնալու՝ կա՛մ IPO թողարկելու, կա՛մ հանրային առևտրով զբաղվող ընկերության կողմից ձեռքբերվելու միջոցով[7]։ Վերջինս տեղի ունեցավ 1999 թվականին, երբ հանրային առևտրով զբաղվող «Concord EFS»-ը ձեռք բերեց «EPS» 920 միլիոն դոլարով[6]։ Պարզվեց, որ սա շատ շահավետ գործարք էր «Concord»-ի համար, ուստի նա հաջորդ երկու տարիներին ձեռք բերեց ևս երկու բանկոմատների ցանցեր՝ «Cash Station»-ը և «STAR»-ը, որոնք ընդլայնեցին «Concord»-ի ցանցերը հասցնելով այն 28 նահանգ[8]։ 2001 թվականին «STAR»-ի ձեռքբերման մասին իր մամուլի հաղորդագրության մեջ «Concord»-ը հայտարարեց իր մտադրության մասին՝ համախմբել երեք ցանցերը «STAR» դրոշի ներքո՝ «STAR»-ի անվան ավելի լավ ճանաչման շնորհիվ՝ նրան դարձնելով բանկոմատների ամենամեծ ցանցը երկրում։ «MAC»-ի (և Cash Station) բաններները պետք է աստիճանաբար հանվեր հաջորդող չորս տարվա ընթացքում[1]։
2014 թվականին «JetPay»-ը, որը հիմնադրված Բիպին Շահի կողմից, ով ղեկավարում էր «MAC» ցանցը «CoreStates»-ում աշխատելիս, հայտարարեց արտադրանքի մասին, որը կոչվում է «Money Access Card», որը վերալիցքավորվող վճարային քարտ է «JetPay»-ի հաճախորդների համար, որոնք զբաղվում են աշխատավարձերի մշակմամբ[9]։
MAC մեքենան և MAC քարտը շարունակվում է օգտագործվել բանկոմատների և բանկային քարտեր նշելու համար Փենսիլվանիայի և Նյու Ջերսիի որոշ հատվածներում, ինչպես նաև «Tap MAC» արտահայտությունը՝ բանկոմատից գումար ստանալը նկարագրելու համար[10]։
{{cite news}}
: |last=
has generic name (օգնություն)