Entertainment Weekly կայքում երգը անվանել են «բերկրանք լսողության համար»՝ նշելով ձայների նրբագեղ համադրությունը կրկներգում[1]։ Rolling Stone ամսագրում առանձնացրել են կոմպոզիցիայի սիմֆոնիկ գործիքավորումը[2]։
Երգը հասել է 27-րդ հորիզոնականին ամերիկյան Hot 100 հիթ-շքերթում՝ 20 շաբաթ մնալով հիթ-շքերթում։ Սինգլների բրիտանական հիթ-շքերթում երգը հասել է 12-րդ հորիզոնական, ինչն ընդհատել է խմբի սինգլների՝ հիթ-շքերթների լավագույն տասնյակում 13 անգամ անընդմեջ հայտնվելու շարքը։ Սինգլը վաճառվել է խմբի վերջին թողարկումներից համեմատաբար ավելի վատ․ ընդամենը վաճառվել է մոտ 800 հազար օրինակ։
Ավելի ուշ երգը ներառվել է The Hits — Chapter One խմբի հիթերի առաջին ժողովածուում, որը թողարկվել է 2001 թվականին[3]։
Երգի համար նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Մարկուս Ռեբոյը։ Տեսանյութում ներկայացվում են ստուդիայում և բնության գրկում նկարահանումների տեսարաններ։ Ստուդիայում խմբի անդամները երգում են մեծ էկրանի ֆոնին, որը ցուցադրում է անապատ, կատաղի շարժումով քաղաք, ամպամած երկինք և մայրամուտ։ Բնության մեջ երաժիշտները զբոսնում են կամ երկու ավտոմեքենայով գնում անապատում[4][5]։
↑Backstreet Boys, Nick Carter, Howie Dorough, Brian Littrell (2001 թ․ մայիսի 15). «Backstreet Boys: More Than That». IMDb. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
↑More Than That (UK promo 12-inch vinyl disc). Backstreet Boys. Jive Records. 2001. 925219.0P.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑More Than That (European CD single liner notes). Backstreet Boys. Jive Records. 2001. 9252342.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑More Than That (European & Australian enhanced maxi-single liner notes). Backstreet Boys. Jive Records, Trans Continental Records. 2001. 9252192.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑More Than That (Japanese CD single liner notes). Backstreet Boys. Jive Records. 2001. ZJCI-30008.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)