Murder on the Dancefloor

«Murder on the Dancefloor»
«Murder on the Dancefloor» սինգլի շապիկը (Սոֆի Էլլիս-Բեքստոր, 2001)
Սոֆի Էլլիս-Բեքստորի սինգլը
«Read My Lips» ալբոմից
Թողարկված3 դեկտեմբերի, 2001
ՖորմատCD, 12"
Ժանրփոփ, հաուս, դիսկո
Տևողություն3:52 (ալբոմային տարբերակ)
3:38 (ռադիոտարբերակ)
ԼեյբլPolydor, Universal
ՊրոդյուսերԳրեգ Ալեքսանդր, Մեթյու Ռոու
Սոֆի Էլլիս-Բեքստորի սինգլների ժամանակագրություն
«Take Me Home»
(2001)
«Murder on the Dancefloor»
(2001)
«Get Over You»
(2002)
 «Murder On The Dancefloor»

«Murder on the Dancefloor» (անգլ. թարգմանաբար՝ «Սպանություն պարահրապարակում»), բրիտանացի երգչուհի Սոֆի Էլլիս-Բեքստորի երգը, որը ձայնագրվել է նրա Read My Lips առաջին ստուդիական ալբոմի համար։ Այն հեղինակել են Սոֆի Էլլիս-Բեքստորն ու Գրեգ Ալեքսանդրը, և վերջինս էլ հանդես է եկել որպես պրոդյուսեր։ Երգը թողարկվել է որպես ալբոմի սինգլ 2001 թվականի դեկտեմբերին։ Այն մեծ ժողովրդականություն է ունեցել Եվրոպայում և բարձր հորիզոնականներ է զբաղեցրել բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում (№ 2[1]), ինչպես նաև գլխավորել է 2002 թվականի ամենաշատ կատարված երգերի ցանկը։ Տեսահոլովակը, որը նկարահանել է ռեժիսոր Սոֆի Մյուլլերը, ամենաշատ դիտումներ ունեցող հոլովակն է Սոֆի Էլլիս-Բեքստորի յութուբյան պաշտոնական ալիքում։

Երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանել է ռեժիսոր Սոֆի Մյուլլերը, կենտրոնացած է պարային մրցույթի շուրջ, որի հաղթողն ստանալու է մեկ զույգ ոսկե բարձրակրունկ կոշիկ և բավականին գումար։ Մտածելով, որ ինքը չի կարող հաղթել, Սոֆի Էլլիս-Բեքստորը մրցույթի ընթացքում գաղտնի վնասում և որակազրկել է տալիս իր մրցակիցներին։ Նրանցից մեկը սայթաքում է կարագի վրա, մյուսը, որը տեսել էր, թե ինչպես է նա դա անում, զայրացած մատնացույց է անում նրան, բայց ապարդյուն։ Այնուհետև Սոֆի Էլլիս-Բեքստորը խորամանկորեն թունավորում է հավանական հաղթողների եռյակին՝ ընդմիջման ժամանակ նրանց հյուրասիրելով թունավորված հյութ, ապա քանդում է մասնակից կանանցից մեկի հագուստը՝ նրանց ստիպելով փախչել։ Ի վերջո նա զույգերից մեկին ստիպում է գժտվել ու հեռանալ պարահրապարակից։

Այնուհետև Սոֆի Էլլիս-Բեքստորն իր ուշադրությունը սևեռում է դատավորների եռյակի վրա։ Օգտագործելով այն, ինչ թվում է քլորոֆորմ, նա շարքից հանում է խմբի միակ կին դատավորին։ Եզրափակչի ժամանակ, որին մասնակցում է չորս զույգ, Սոֆի Էլլիս-Բեքստորը նկատում է, որ գլխավոր մրցավարը (որին մարմնավորում է Քոլին Սթինթոնը), թույլություն ունի գեղեցիկ կանանց հանդեպ։ Օգտագործելով դա հօգուտ իրեն՝ Սոֆի Էլլիս-Բեքստորը մոտենում է նրան, երբ նա մնում է մենակ մրցավարական սեղանի մոտ, և գայթակղում նրան։ Դրանից հետո մյուս դատավորին համոզում է հաղթող հայտարարել Սոֆի Էլլիս-Բեքստորին, ինչն արժանանում մյուսների դժգոհությանը։

Տեսահոլովակի ավարտին մյուս պարողները չեն ցանկանում ծափահարել (նախքան արագ հեռանալը) Սոֆի Էլլիս-Բեքստորին և նրա պարընկերոջը, որոնք կանգնած են պատվո հարթակին, իսկ Սոֆի Էլլիս-Բեքստորն ուրախությամբ կրծքին է սեղմում իր դրամական մրցանակը և ոսկե կոշիկները։

UK CD single

  1. «Murder on the Dancefloor» — 3:53
  2. «Never Let Me Down» — 3:46
  3. «Murder on the Dancefloor» (Parky & Birchy Remix) — 7:24
  4. «Murder on the Dancefloor» (video) — 3:50

Cassette single

  1. «Murder on the Dancefloor» — 3:37
  2. «Murder on the Dancefloor» (Jewels & Stone Mix Edit) — 4:52

German CD single

  1. «Murder on the Dancefloor» (radio edit) — 3:37
  2. «Murder on the Dancefloor» (extended album version) — 5:32
  3. «Murder on the Dancefloor» (Jewels & Stone Mix Edit) — 4:50
  4. «Murder on the Dancefloor» (G-Club Vocal Mix Edit) — 5:10
  5. «Murder on the Dancefloor» (Phunk Investigation Vocal Edit) — 5:07
  6. «Murder on the Dancefloor» (Parky & Birchy Remix) — 7:22
  7. «Murder on the Dancefloor» (Twin Murder Club Mix) — 7:11

France CD single

  1. «Murder on the Dancefloor» (album version) — 3:57
  2. «Murder on the Dancefloor» (French & Fresh Club Remix By RLS & Jeepee) — 6:20
  3. «Murder on the Dancefloor» (Phunk Investigation Vocal Edit) — 5:09
  4. «Murder on the Dancefloor» (Energized Mix By Guéna LG) — 5:32
  5. «Murder on the Dancefloor» (G-Club Vocal Mix Edit) — 5:11

Brazil CD maxi-single

  1. «Murder on the Dancefloor» (album version) — 3:50
  2. «Murder on the Dancefloor» (extended album version) — 5:30
  3. «Murder on the Dancefloor» (G-Club Vocal Mix Edit) — 5:08
  4. «Murder on the Dancefloor» (G-Club Vocal Mix) — 8:05
  5. «Murder on the Dancefloor» (G-Club Dub Mix) — 6:36
  6. «Murder on the Dancefloor» (Jewels & Stone Mix Edit) — 4:51
  7. «Murder on the Dancefloor» (Jewels & Stone Remix) — 5:39
  8. «Murder on the Dancefloor» (Phunk Investigation Vocal Edit) — 5:07
  9. «Murder on the Dancefloor» (Phunk Investigation Vocal Mix) — 8:30
  10. «Murder on the Dancefloor» (Parky & Birchy Remix) — 7:23
  11. «Murder on the Dancefloor» (Twin Murder Club Mix) — 7:07
  12. «Murder on the Dancefloor» (Danny D Remix) — 7:56

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2001-2002) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[2] 3
Ավստրիա Ö3 Austria Top 75[3] 10
Բելգիա Ultratop Flanders[4] 18
Բելգիա Ultratop Wallonia[5] 7
Կանադա Կանադա (Nielsen SoundScan)[6] 5
Դանիա Tracklisten[7] 3
Եվրոպա (Eurochart Hot 100)[8] 12
Ֆինլանդիա Suomen virallinen lista[9] 15
Ֆրանսիա SNEP[10] 5
Գերմանիա Media Control AG[11] 11
Հունգարիա Rádiós Top 40[12] 8
Հունգարիա Single Top 10[13] 16
IRMA[14]
Իտալիա FIMI[15] 5
Նիդերլանդներ Dutch Top 40[16] 4
Նիդերլանդներ Mega Single Top 100[17] 7
Նոր Զելանդիա RIANZ[18] 2
Նորվեգիա VG-lista[19] 2
Լեհաստան Լեհաստան (ZPAV)[20] 1
Ռումինիա Ռումինիա (Romanian Top 100)[21] 26
Շոտլանդիա Scottish Singles Top 40[22] 2
Շվեդիա Sverigetopplistan[23] 8
Շվեյցարիա Schweizer Hitparade[24] 7
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[25] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[26] 26
US Hot Dance Singles Sales (Billboard)[27] 9

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2001) Հորիզոնական
Իռլանդիա (IRMA)[28] 62
UK Singles (Official Charts Company)[29] 60
Հիթ-շքերթ (2002) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[30] 11
Australia Dance (ARIA)[31] 3
Բելգիա (Ultratop 50 Flanders)[32] 72
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[33] 38
Եվրոպա (Eurochart Hot 100)[34] 18
Ֆրանսիա (SNEP)[35] 28
Գերմանիա (Official German Charts)[36] 69
Նիդերլանդներ (Dutch Top 40)[37] 21
Նիդերլանդներ (Single Top 100)[38] 38
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[39] 23
Շվեդիա (Sverigetopplistan)[40] 57
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[41] 34
UK Singles (Official Charts Company)[42] 87

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[43] Platinum 70 000^
Բելգիա (BEA)[44] Gold 25 000*
Ֆրանսիա (SNEP)[45] Gold 250 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[46] Gold 400 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «UK chart peak @ Charts Stats» Charts Stats; Retrieved 30 June 2007
  2. Australian-charts.com — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  3. Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  4. Ultratop.be — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  5. Ultratop.be — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  6. «Sophie Ellis-Bextor Chart History (Canadian Digital Songs)». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  7. Danishcharts.com — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor. Tracklisten. Hung Medien.
  8. «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. Vol. 19, no. 52. 2001 թ․ դեկտեմբերի 22. էջ 23. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  9. Finnishcharts.com — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor. Finland’s Official List
  10. Lescharts.com — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  11. Sophie Ellis-Bextor - Murder on the Dancefloor (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 10 January 2020.
  12. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  13. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  14. "The Irish Charts – Search Results – Murder on the Dancefloor". Irish Singles Chart.
  15. Italiancharts.com — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  16. Nederlandse Top 40 - week 23, 2002 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  17. Dutchcharts.nl — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  18. Charts.org.nz — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor. Top 40 Singles. Hung Medien.
  19. Norwegiancharts.com — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor. VG-lista. Hung Medien.
  20. «Nielsen Music Control». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին.
  21. «Romanian Top 100: March 4, 2002». Romanian Top 100. 2002 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  22. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  23. Swedishcharts.com — Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor. Singles Top 60. Hung Medien.
  24. Sophie Ellis-Bextor — Murder on the Dancefloor swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  25. Sophie Ellis-Bextor: Artist Chart History Official Charts Company.
  26. Sophie Ellis-Bextor Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Sophie Ellis-Bextor.
  27. «Sophie Ellis-Bextor Chart History (Dance Singles Sales)». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  28. «Ireland - Top Singles For 2001». Allcharts.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  29. «The Official UK Singles Chart 2001» (PDF). UKChartsPlus. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  30. «ARIA Charts - End of Year Charts - Top 100 Singles 2002». ARIA Charts. Վերցված է 2007 թ․ հունիսի 30-ին.
  31. «ARIA Charts - End of Year Charts - Dance Singles 2002». ARIA Charts. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  32. «Jaaroverzichten 2002» (Dutch). Ultratop. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Rapports annuels 2002» (French). Ultratop. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «Year in Review: Eurochart Hot 100 Singles 2002» (PDF). Music & Media. 2003 թ․ հունվարի 11. էջ 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  35. «Classement Singles - année 2002» (French). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «Top 100 Singles-Jahrescharts (2002)». Offiziellecharts.de. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  37. «Top 100-Jaaroverzicht van 2002». Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  38. «Jaaroverzichten - Single 2002» (Dutch). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «End of Year Charts 2002». Recorded Music NZ. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  40. «Årslista Singlar - År 2002» (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Swiss Year-End Charts 2002» (German). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «The Official UK Singles Chart 2002» (PDF). UKChartsPlus. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  43. «ARIA Charts – Accreditations – 2002 Singles». Australian Recording Industry Association.
  44. «Ultratop − Goud en Platina – singles 2001». Ultratop. Hung Medien.
  45. «French single certifications – Sophie Ellis-Bextor – Murder on the Dancefloor» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «British single certifications – Sophie Ellis-Bextor – Murder on the Dancefloor». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Gold in the Certification field. Type Murder on the Dancefloor in the "Search BPI Awards" field and then press Enter.