N'oubliez pas | |
---|---|
Եվրատեսիլ 2015-ի երգ | |
Երկիր | Ֆրանսիա |
Երգիչ(ներ) | Լիզա Անժել |
Լեզու | ֆրանսերեն |
Երգահան(ներ) | Միշել Իլուզ, Մ. Ալբերտ |
Բառերի հեղինակ(ներ) | Մ. Ալբերտ, Լ. Իզոն |
Արդյունքներ |
N'oubliez pas (անգլ.՝ Don't forget), ֆրանսացի երգչուհի Լիզա Անժելի երգը։ Երգը ներկայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլ 2015-ում[1] ։
Երգը գրվել է Ռոբերտ Գոլդմենի կողմից (Մ. Ալբերտ) Լիզա Անժելի համար՝ ցանկանալով ստեղծել «Մի հոյակապ և գեղեցիկ շանսոն, որ կհիշեցնի առաջին համաշխարհային պատերազմն և բոլոր պատերազմներն»[2]։
2015 թվականի հունվարի 23-ին, Լիզա Անժելն France 2-ով հայտարարվեց, որպես Եվրատեսիլ 2015-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ՝ իր "N'oubliez pas" երգով[1]։
Երգն առաջին անգամ կատարվել է 2014 թվականի նոյեմբերին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրերորդ տարելիցի առիթով[3]։ Լիզա Անժելն առաջին անգամ երգն կենդանի կատարել է Le Grand Show-ի ժամանակ՝ Ֆրանսիայում՝ 2015 թվականի փետրվարի 28-ին[4]։
2015 թվականի մայիսի 23-ին Լիզա Անժելն երգն կենդանի կատարել է Եվրատեսիլ մրցույթի եզրափակչում՝ Վիեննայում՝ Ավստրիայում։