NARS Cosmetics | |
---|---|
Տեսակ | դուստր կազմակերպություն |
Հիմնադրված է | 1996 |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | հիգիենայի միջոցներ |
Մայր ընկերություն | Shiseido? |
Կայք | narscosmetics.com |
NARS Cosmetics Վիքիպահեստում |
NARS Cosmetics, դեմքի դեկորատիվ և խնամքի կոսմետիկայի արտադրության ամերիկյան ընկերություն, որը հիմնադրվել է 1994 թվականին: Պատկանում է Shiseido ընկերությանը:
Ընկերության հիմնադիր Ֆրանսուա Նարսը ծնվել է Ֆրանսիայի հարավում[1] և մեծացել է մոր՝ Կլոդետի և նրա դիզայներական հագուստի հավաքածուների ազդեցության տակ։
1984 թվականին Փարիզում դիմահարդարման դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք[2]։ Նաև աշխատել է հայտնի լուսանկարիչ Սթիվեն Մայզելի և վարսահարդար Օրիբ Կանալեսի հետ: Ութսունական և իննսունական թվականներին նրանք թողարկել են բազմաթիվ ամսագրային հոդվածներ, որոնք հայտնվել են հայտնի նորաձևության հրատարակություններում, ինչպիսիք են Vogue-ը և Elle-ը[3]։
1994 թվականին հիմնադրել է NARS Cosmetics-ը[4]։ Կոսմետիկայի շարքը սկսվել է Barneys New York-ում վաճառված տասներկու շրթներկով: Այդ ժամանակից ի վեր ապրանքանիշը սկսել է արտադրել կոսմետիկայի այլ գծեր: NARS-ն ունի նաև «Օրգազմի հավաքածու», որը ներառում է հատիկավոր դիմափոշի, փայլ, շրթներկ և շրթունքների բալասան, բազմակի օգտագործման կրեմի ձողիկներ, լուսավորիչներ, շրթունքների և եղունգների վինիլային լաք[5]։
2000 թվականին ապրանքանիշը վաճառվել է Shiseido ընկերությանը։
NARS-ն այլևս «դաժանությունից զերծ ապրանքանիշ» չէ[6]։ 2017 թվականին ընկերությունը հայտարարել է, որ չնայած նրանք դեմ են կենդանիների կոսմետիկայի փորձարկմանը․ դա Չինաստանի շուկա ապրանքներ մատակարարելու պահանջ էր:
Ընկերության հրապարակային հայտարարության մեջ ասվում է՝ «մենք որոշեցինք NARS-ը հասանելի դարձնել Չինաստանում, քանի որ կարծում ենք, որ կարևոր է գեղեցկության և արվեստի մեր տեսլականը հասցնել այս երկրի երկրպագուներին: NARS-ը չի կիրառում կենդանիների թեստեր և չի խնդրում ուրիշներին դա անել, բացառությամբ այն վայրերի, որտեղ դա պահանջվում է օրենքով»։ Հայտարարությունը քննադատության և ապրանքանիշի դեմ բոյկոտի առաջարկի ալիք է առաջացրել։
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NARS Cosmetics» հոդվածին։ |
|