NCT 127-ի բոլոր տասը անդամներն ի սկզբանե SM Rookies-ից էին, նախնական դեբյուտային խումբ, որը վարում էր SM Entertainment-ը[2]։ 2016-ի հունվարին SM-ի հիմնադիր Լի Սու Մանը հայտարարեց, որ նախատեսվում է նոր բոյ բենդ`մի քանի տարբեր ենթաբաժանումներով[3]։
NCT 127-ի գոյությունը պաշտոնապես հայտարարվեց հուլիսի 1-ին[4]։
NCT 127-ը իրենց պաշտոնական առաջին դեբյուտը ունեցավ NCT #127EP-ով 2016 թվականի հուլիսի 10-ին[5]։ EP-ն առաջին տեղում էր Gaon Album Chart-ում և գլխավորեց աղյուսակը մինչև թողարկման երրորդ շաբաթը[6] Այն նաև հայտնվել է Billboard-ի համաշխարհային ալբոմների աղյուսակում, 2-րդ տեղում[7][8]։ Նրանց դեբյուտային կատարումը տեղի ունեցավ Mnet-ի M Countdown-ում, որտեղ նրանք կատարում էին գլխավոր սինգլները՝ Fire Truck-ը և Once Again-ը։[9]
Դեկտեմբերի 5-ին, NCT 127-ը թողարկեց իրենց Good Thing երգի պարային կատարման տարբերակը, իսկ դեկտեմբերի 20-ին նրանք թողարկեցին Switch-ի տեսահոլովակը[10]։
Դեկտեմբերի 27-ին, SM Entertainment-ը հայտարարեց երկու նոր անդամների՝ Դոյոնի և Ջոննիի ավելացման մասին[11]։
Հունվարի 5-ին, NCT 127-ը թողարկեց Limitless-ի տեսահոլովակը[12]։ Դա նրանց երկրորդ EP-ի՝ Limitless-ի գլխավոր թրեքն էր, որը թողարկվեց հունվարի 9-ին[13][14][15]։
Հունիսի 14-ին NCT 127-ը թողարկեց իր երրորդ EP Cherry Bomb-ը[16] Հաջորդ օրը խումբը M Countdown-ում առաջին անգամ կատարեց Cherry Bomb և 0 Mile երգերը[17]։ Billboard-ը և Idolator-ը հետագայում անվանեցին Cherry Bomb-ը տարվա լավագույն քեյ-փոփ երգերից մեկը[18][19]։
2018: Empathy, Ճապոնական դեբյուտ, նոր անդամ, Regular-Irregular և Regulate
2018-ի մարտի 14-ին NCT 127-ը թողարկեց Touch սինգլը՝ որպես NCT 2018 Empathy-ի մաս[20]։ Մայիսի 23-ին, NCT 127-ը թողարկեց իրենց ճապոնական դեբյուտային EP-ը Avex Trax-ի միջոցով[21]։ Այն հասավ երկրորդ տեղում Oricon Albums-ի աղյուսակում[22]
Հոկտեմբեր 12-ին, NCT 127-ը թողարկեց իրենց առաջին ամբողջական ալբոմը՝ Regular-Irregular-ը, որը հասավ Billboard 200-ում 86-րդ տեղում[23] Ալբոմում նշվեց նաև NCT U-ի Չոնուի ավելացումը NCT 127-ի շարքին, և խումբը եղավ տասը անդամով[24] Ալբոմի թողարկումից հետո NCT 127-ը այցելեց Ջիմի Քիմմել ուղիղ եթեր շոուը և կատարեցին՝ Regular-ի և Cherry Bomb-ի անգլերեն տարբերակները[25][26][27]։
Նոյեմբերի 23-ին, NCT 127-ը թողարկեց Regular-Irregular-ի վերափաթեթավորված տարբերակը[28]։ Simon Says գլխավոր սինգլի հետ միասին[29]։ Հայտարարվեց, որ Վինվինը չի մասնակցելու այս գործողությունին, որպեսզի պատրաստվի WayV-ի հետ իր դեբյուտին[30]։
2019: Առաջին համաշխարհային շրջագայություն, Awaken և We Are Superhuman
2019 թվականի հունվարին NCT 127-ը հայտարարեց իր առաջին համերգային շրջագայությունը՝ Neo City – The Origin անունով[31][32], հունվարից մարտ ամիսներին Հարավային Կորեայում և Ճապոնիայում շրջագայությունների կանգառներով[33][34][35]։ Խումբը նկարահանվել է ԴերուլոյիLet's Shut Up & Dance սինգլում, որը լույս է տեսել փետրվարի 22-ին[36][37]։ Մարտի 18-ին խումբը թողարկեց Wakey-Wakey-ը՝ որպես նրանց առաջին ճապոնական ստուդիական ալբոմի՝ Awaken-ի գլխավոր սինգլ, որը թողարկվեց ապրիլի 17-ին[38]։
NCT 127-ը կորեական Dispatch ամսագրի նկարահանմանը 2019 թվականին
2019 թվականի ապրիլին NCT 127-ը ստորագրեց Capitol Music Group-ի և Caroline Distribution-ի հետ պայմանագիր։ CMG-ը և Caroline-ը խմբին շուկայավարում էին տրամադրում աշխարհի մի քանի տարածքներում[39]։ Նրանք Լավ առավոտ Ամերիկա-ում և Ստրահան, Սարա և Քիքի-ում երրորդ քեյ-փոփ խումբն էին, որ զրույցի այցելեցին[40]։ Նույն ամսվա ընթացքում խումբը հայտարարեց չորրորդ EP-ն՝ We Are Superhuman-ը, որը թողարկվեց 2019 թվականի մայիսի 24-ին[41][42]։ խումբը շարունակեց ինը անդամներով, քանի որ Վինվինը ավելացել էր WayV-ի կազմին[43] Խումբը կատարեց EP-ի գլխավոր սինգլ՝ Superhuman-ը, Լավ առավոտ Ամերիկա և Ստրահան, Սարա և Քիքի շոուերում[44]։ Նրանք նաև երգը կատարել են մայիսի 14-ին The Late Late Show with James Corden-ում[45]։ Խումբը հայտնվեց ճապոնական շոու՝ NCT 127 Teach Me JAPAN!-ում, Որը հունիսի 9-ից սկսեց եթերը dTV-ով։[46]
We Are Superhuman-ըBillboard 200-ի աղյուսակում 11-րդ տեղում հանդես եկավ 27,000 ալբոմային միավորով`դառնալով նրանց երկրորդ մուտքը աղյուսակում[47]։ EP-ը նաև դարձավ նրանց երկրորդ համար մեկ ալբոմը՝ «World Albums chart»-ում։[47]Highway to Heaven-ի անգլերեն տարբերակը թողարկվել է որպես EP-ի երկրորդ սինգլը 2019 թվականի հուլիսի 18-ին[48]։ 2019-ի օգոստոսին SM-ը հայտարարեց, որ Չոնուն դուրս կգա խմբից կարճ ժամանակով՝ չբացահայտված պատճառով[49], չնայած SM-ը 2019-ի նոյեմբերին ասում էր, որ հնարավոր է նորից միանա խմբին 2020 թվականին[50]։
NCT 127-ը հանդես եկավ որպես հատուկ հյուր 2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի Գլոբալ քաղաքացիության փառատոն-ում[51]։ Խումբը թողարկել է իրենց առաջին ամբողջական ալբոմ՝ Neo City: Seoul - The Origin-ը, հոկտեմբերի 24-ին[52]։ Նրանք նոյեմբերի 3-ին հանդես եկան ԻսպանիայիՍևիլյա քաղաքում կայացած 2019 MTV Europe Music Awards մրցանակաբաշխությանը՝ դառնալով առաջին քեյ-փոփ խումբը, որը ելույթ է ունեցել արարողությանը[53]։ Խումբը նոյեմբերի 28-ին Նյու Յորքի Macy's Thanksgiving Day Parade-ում ելույթ ունեցավ՝ նրանց դարձնելով Կորեական առաջին խումբը, ով հանդես եկավ միջոցառմանը[54][55]։
2020: Neo Zone և առաջին ԱՄՆ տուրի հետաձգումը կորոնավիրուսի մտավախությունների պատճառով
NCT 127-ը հունվարի 27-ին իրենց Յություբյան պաշտոնական ալիքում թողարկեց տեսահոլովակ Dreams Come True-ի համար[56]։ Չոնույի վերադարձի հայտարարության հետ միասին խումբը շարունակեց իր երկրորդ կորեական ստուդիական ալբոմի՝ Neo Zone-ի փրոմոուշենը 2020 թվականի մարտի 6-ին։ Մի քանի անդամներ մասնակցել են ալբոմի գրմանը[57]։ Neo Zone-ըBillboard 200 չարթում 5-րդ հորիզոնականը գրավեց՝ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառելով ավելի քան 87,000 օրինակ[58][59]։ Ալբոմը վաճառել է ավելի քան 700,000 օրինակ թողարկման առաջին ամսվա ընթացքում, դառնալով նրանց ամենավաճառված ալբոմը[60][61][62]։
Նրանք պետք է մեկնեին իրենց երկրորդ տուր՝ Neo Zone - The Awards-ին, 2020 թվականի հունիսին Հյուսիսային Ամերիկայում[57], սակայն տուրը անորոշ ժամանակով հետաձգվեց COVID-19 պանդեմիայի հետ կապված մտավախությունների պատճառով[63]։
Մայիսի 19-ին խումբը թողարկեց NeoZone: the Final Round-ը, որը Neo Zone-ի վերափաթեթավորումն է։ Ալբոմը թողարկվել է գլխավոր սինգլ՝ Punch-ի հետ միասին[63][64]։
↑«NCT 127 정우, 12월 팬미팅 불참 "내년쯤 활동 합류"(공식)» [NCT 127's Jungwoo will not join fanmeet in December, "will try to re-join activities next year"]. Naver (Korean). 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«NCT 127、初のライブアルバムリリース» [NCT 127 releases first live album]. BARKS (Japanese). 2019 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)