Needle Tower | |
---|---|
տեսակ | քանդակ |
նկարիչ | Kenneth Snelson? |
տարի | 1968 |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | ալյումին և Չժանգոտող պողպատ |
գտնվում է | Հիրշհորն թանգարան և քանդակների այգի |
քաղաք | Վաշինգտոն |
Ծանոթագրություններ | |
Needle Tower (Hirshhorn Museum) Վիքիպահեստում |
Needle Tower (Ասեղ աշտարակ), ամերիկացի քանդակագործ Քեննեթ Սնելսոնի հասարակական արվեստի գործը։ Գտնվում է Վաշինգտոն քաղաքի Հիրշհորն թանգարանում և քանդակների այգում[1]։ Արվեստի գործը նվեր է Ժոզեֆ Հիրշհորնի կողմից 1974 թվականին։
Այս չափազանց բարձր աբստրակտ քանդակը ալյումինից և չժանգոտվող պողպատից պատրաստված կոնաձև աշտարակ է[1]։ Ալյումինե խողովակները ենթարկվում են մշտական սեղմման ուժերի, որոնք ստեղծվում են չժանգոտվող պողպատից մալուխների միջոցով, անցկացված են խողովակների ծայրերով և ամուր ձգվում են նրանց միջև[2]։
Այս քանդակի ստեղծման համար օգտագործված ոճը կոչվում է «Tensegrity»։ Սնելսոնի նախկին պրոֆեսոր Բաքմինսթեր Ֆուլլերը այսպես է նկարագրել քանդակագործության այս ոճը, որն արտացոլում է «լարում» (tension) և «կառուցվածքային ամբողջականություն» (structural integrity) բառերի համադրությունը[3]։
Սնելսոնի երկրաչափական կառույցների մեջ շատ բան է ասվել։ Մասնավորապես, Needle Tower-ի ներսում կանգնած ներքևից վերև նայելիս կարելի է տեսնել Դավթի աստղը։ Սնելսոնի խոսքերով իր ստեղծագործությունն իրականում չունի որևէ կոնկրետ սիմվոլիզմ, իսկ վեցանկյուն աստղերը կամ խաչերը արտասովոր չեն իր քանդակների համար։ Աշտարակի դեպքում վեցանկյունները երեք խողովակի միացման բնական հետևանք են։ Աշտարակի հիմքից վեր նայելիս երեք խողովակներից ամեն երկրորդ շերտն ունի հակառակ պարուրաձև ուղղություն՝ համեմատած նախորդի, ուստի տեսողականորեն թվում է, որ վեց խողովակները կազմում են վեցանկյուն աստղի վեց ծայրերը[3]։
2010 թվականի ապրիլին Հիրշհորն թանգարանն ավարտել է քանդակի պահպանման աշխատանքները։ Պահպանության ավարտից հետո աշտարակը կրկին ուղղահայաց կանգնեցնելու համար պահանջվել է թանգարանի 15 աշխատող (այն կանգնեցվել է ձեռքով, առանց տեխնիկայի օգտագործման)[4]։
Երկրորդ Needle Tower-ի կառուցումն ավարտվել է 1968 թվականին և ձեռք բերվել Կրյոլլեր-Մյուլլերի թանգարանի կողմից 1971 թվականին։ Գտնվում է թանգարանի քանդակների այգում[5]։