New World Interactive, ամերկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչայի խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 2010 թվականին Ջերեմի Բլամի կողմից։ 2020 թվականի օգոստոսին ընկերությունը գնվել է Embracer Group հոլդինգի կողմից և մտել է Saber Interactive-ի կազմի մեջ, ինչպես դուստր ընկերություն։ New World Interactive-ը թողարկել է 3 խաղ՝ Insurgency (2014), Insurgency: Sandstorm (2018), Day of Infamy (2017)։
Իրական կանադական ծառայությունն ավարտելուվ հետո, 2002 թվականին Էնդրյու Սպիրին որոշում է ստեղծել խաղ նվիրված աշխարհազորին, որի համար հիմք է ծառայել իր ծառայությունը[1]։ 2005 թվականին Սպիրինաի թիմին է միանում նաև Ջերիմ Բլամը, ով հայտնի էր որպես Red Orchestra: Combined Arms-ի փոփոխված տարբերակի հեղինակ։ Insurgency: Modern Infantry Combat խաղի հաջողությունից հետո, հիմնադրվում է New World Interactive ստուդիան։
Ընկերության հիմնադրումից անմիջապե հետո, սկսվեց Insurgency անունը կրող խաղի մշակումը[2], որը թողարկվեց 2014 թվականիհունվարի 22-ին[3]։
Insurgency խաղից հետո, ընկերությունը սկսեց Day of Infamy խաղի մշակումը, որի նույնպես պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին[4]։ Որպես հիմք ընտրվել է Insurgency խաղը, և Day of Infamy-ը մշակվել է ինչպես մոդիֆիկացիա։ 2016 թվականին նախագիծը ցուցադրվեց, որպես առանձին խաղ[5][6], և թողարկվեց 2017 թվականին[7][8]։
Day of Infamy մշակման ժամանակ ընկերությունը, որոշեց նոր խաղում օգտագործել նախկինում ստացված փորձը, սակայն օգտագործել նոր շարժիչ՝ Unreal Engine 4[9]։ Խաղը ներկայացվեց 2016 թվականին[10], և թողարկվեց 2018 թվականին[11][12]։
2019 թվականին ընկերությունը հայտարարեց նոր ստուդիայի բացման մասին, որը տեղակայված էր Կալգարիում[13]։ Նոր ստուդիան ստացավ New World North անվանումը[14]։
2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ նախկին տնօրեն Քեյթ Ուորները կզբաղեցնի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ ընկերության հիմնադիր Ջերիմի Բալմը կդառնա նրա ստրատեգիական խորհրդականը[15][16]։