Nico and the Niners, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ Trench հինգերորդ ստուդիական ալբոմի համար։ Nico and the Niners-ը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 11-ին Jumpsuit երգի հետ[2][3]։ Երգի գագաթնակետը Billboard Hot 100-ում 79-րդ հորիզոնականն էր[4]։
Nico and the Niners-ը գրված է ռեգգի, ռեփ, թրիփ-հոփ, Ռոք և փսիխոդելիկ երաժշտական ժանրերում, երեք րոպե և քառասունյոթ վայրկյան երկարությամբ[5][6]։ Երգի մեջ կա առանձին ռեպի մաս, օգտագործվում են հակառակ շրջված հարվածային գործիքներ և վոկալ։ Երգը գրված է մինոր գամմայում և ունի 140 հարված մեկ վայրկյանում[7][8]։
Nico and the Niners երգի տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 26-ին[9]։ Այն նկարահանել է ռեժիսոր Էնդրյու Դոնոհոն, որը նկարահանել է Trench-ի եռերգության բոլոր երաժշտական տեսահոլովակները։ Տեսահոլովակը նկարահանվել է Ուկրաինայում՝ Խարկովում և Կիևում[10]։
Տեսահոլովակում ցուցադրվում է վոկալիստ Թայլեր Ջոզեֆը, որը փաթեթավորում է պայուսայը և հանդիպում թմբկահար Ջոշ Դանի հետ Դեմա քաղաքում։ Նրանք թափահարում են ձեռքերը, մինչ մի խումբ ապստամբներին միանալը (banditos): Տեսահոլովակի վերջում երկու երեխա գտնում են ապստամբների կորցրած շորերը, սակայն շրջվելով տեսնում են Նիկոին և ինը եպիսկոպոսներին (Nico and the Niners):