Nmixx | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | փետրվարի 22, 2022 |
Լեյբլ | JYP Entertainment |
Կայք | nmixx.jype.com |
![]() |
Nmixx (կորեերեն՝ 엔믹스, ոճակերպվում է որպես NMIXX, արտասանվում՝ Էնմիքս), հարավկորեական գըրլ-բենդ, որը կազմավորվել է 2022 թվականին «SQU4D»-ի կողմից, «JYP Entertainment» սաբ-լեյբլի կողմից։ Խումբը կազմված է 7 հոգուց՝ Լիլի, Հեվոն, Սոլյուն, Ջիննի, Բեյ, Ջիու և Կյուջին։ նրանք դեբյուտով հանդես են եկել 2022 թվականի փետրվարի 22-ին երաժշտական «Ad Mare» ալբոմով։
«Nmixx»-ը հապավում է, որտեղ «N» նշանակում է «Now» (հիմա), «New» (նոր), «Next» (հաջորդ), իսկ «Mix»՝ նոր համակցություններ և բազմազանություն։ Այսպիսով, խումբը ցանկանում է նոր ուղղություն ցույց տալ քեյ-փոփ արդյունաբերությունում իրենց արտասովոր երաժշտական համադրությունների միջոցով[1]։
2021 թվականի հուլիսի 8-ին բացվեցին «JYPn»-ի սոցիալական ցանցերի էջերը,, որոնցով ցուցադրվեց «Blind Package» վերնագրով թիզերը[2]։
Հուլիսի 9-ին ցուցադրվեց երկրորդ թիզերը, որը պարունակում էր «Your Next Favorite Girl Group» արտահայտությունը, ինչը խոսակցությունների առիթ տվեց, որ շուտով «JYP Entertainment»-ի կողմից դեբյուտով հանդես կգա նոր աղջիկների խումբ[3]։ Այդ օրը ավելի ուշ «JYP Entertainment»-ը հաստատեց, որ նրանք նոր աղջիկների խումբ կներկայացնեն 2022 թվականի փետրվարին, և որ «Blind Package» վերնագրով սահմանափակ թողարկման դեբյուտային սինգլը վաճառքում կլինի ընդամենը 10 օր՝ հուլիսի 16-25-ը և այն կարելի է ձեռք բերել միայն նախավաճառքի ժամանակաշրջանում[4]։ «Blind Package»-ը թողարկվելու է այն ժամանակ, երբ խումբը դեբյուտով հանդես կգա, այսինքն 2022 թվականի փետրվարին և բաղկացած կլինի սահմանափակ թողարկմամբ CD-ից, ֆոտոգրքից, պաստառից, խմբի անդամներից մեկի քարտից և այլն[5]։ Հուլիսի 22-ին պարզվեց, որ «Blind Package»-ի նախավաճառքը արդեն հասել է 40000 օրինակի[6]։ Հուլիսի 27-ին «JYP Entertainment»-ը հայտնեց, որ նախավաճառքի ավարտից հետո «Blind Package» ալբոմից վաճառվել է 60000 օրինակ[7]։ Օգոստոսի 6-ին «JYP Entertainment»-ը «JYPn»-ի Յություբյան ալիքում տեղադրեց 3 անդամների՝ Ջիննիի, Ջիվուի և Կյուջինի պարային քավեր տարբերակի տեսահոլովակը[8]։ Օգոստոսի 20-ին թողարկվեց Ջինիի նոր քավեր տարբերակի տեսահոլովակը։ Սեպտեմբերի 3-ին խմբի չորրորդ անդամ Սոլյունը ներկայացվեց Լի Սոնմիի «Full Moon» երգի քավեր տարբերակի միջոցով[9]։
Հոկտեմբերի 8-ին թողարկվեց Դուա Լիպայի «Break My Heart» երգի քավերը, որտեղ ներկայացված էր Բեյը[10]։ Նոյեմբերի 5-ին թողարկվեց Ստեֆանի Պոետրիի «I Love You 300» երգի քավերը, որտեղ ներկայացված էր Հեվոնը[11]։ Նոյեմբերի 19-ին ներկայացվեց Լիլին[12]։
Դեկտեմբերի 10-ին «JYP Entertainment»-ը հաստատեց բոլոր յոթ անդամներին և հայտարարեց, որ խմբի դեբյուտը տեղի կունենա 2022 թվականի փետրվարին[13]։
2022 թվականի հունվարի 26-ին «JYP Entertainment»-ը հաստատեց խմբի անունը որպես NMIXX և բացվեցին նրանց սոցիալական ցանցերի էջերը[14][15]։ Հունվարի 27-ին թողարկվեց խմբի թրեյլերը՝ «New Frontier: Declaration» վերնագրով[16]։ Տեսահոլովակի հնչյունավորման պատասխանատուն Լիլին էր[17]։
Հունվարի 27-ին թողարկվեց խմբի դեբյուտային թրեյլերը[18]։
Փետրվարի 3-ին հայտնվեց մի պաստառ, որը հայտնում է այն մասին, որ խմբի առաջին սինգլ ալբոմը կթողարկվի 2022 թվականի փետրվարի 22-ին և կվերնագրվի «Ad Mare»[19]։
Փետրվարի 4-ին «Spotify»-ի միջոցով թողարկվեց «Now It's Time!: We are NMIXX» ալբոմը։ Խմբի անդամները խոսեցին հայեցակարգի և իրենց առաջին սինգլից ստացած զգացողությունների մասին[20][21]։
(«JYP Entertainment»-ի տվյալների համաձայն՝ մասնակիցները չունեն պաշտոնական և հատուկ դերեր, հայտնել են միայն այն մասին, որ բոլոր մասնակիցները հանդիսանում են վոկալիստներ, պարողներ և վիժուալներ)
Բեմական կեղծանուն | Իրական անուն | Ծննդյան ամսեթիվ | Դերեր | ||
---|---|---|---|---|---|
Հիմնական | Ուրիշ | Հայերեն | Հանգըլ | ||
Լիլի | Lily | Լիլի Մորռոու | 릴리 머로우 | 17.10.2002 | Գլխավոր վոկալիստ |
Հեվոն | Haewon | Օ Հե Վոն | 오해원 | 25.02.2003 | Վոկալիստ |
Սոլյուն | Sullyoon | Սոլ Յուն Ա | 설윤아 | 26.01.2004 | Վոկալիստ, պարուհի, վիժուալ |
Ջիննի | Jinni | Չհվե Յու Ջին | 최윤진 | 16.04.2004 | Վոկալիստ, պարուհի, ռեփեր |
Բեյ | Bae | Բե Ջին Սոլ | 배진솔 | 28.12.2004 | Պարուհի, վոկալիստ |
Ջիու | Jiwoo | Քիմ Ջի Ու | 김지우 | 13.04.2005 | Վոկալիստ, պարուհի, ռեփեր |
Կյուջին | Kyujin | Չան Կյու Ջին | 장규진 | 26.05.2006 | Վոկալիստ, պարուհի, ռեփեր, մակնե |