«No Mediocre» (հայ.՝ Ոչ միջակ), ամերիկացի ռեփեր T.I.-ի երգն է համագործակցությամբ ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականը հունիսի 17-ին որպես T.I.-ի «Paperwork» իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ[1]։
2013 թվականի նոյեմբերի 22-ին T.I.-ը հայտարարում է որ իր թվով իներորդ ստուդիական ալբոմը թողարկելու համար նա ստորագրել է պայմանագիր Columbia Records լեյբլի հետ[2]։ Ի սկզբանե նրա ալբոմը պետք է թողարկվեր «Trouble Man II: He Who Wears the Crown» անվանումով, որը նրա 2012 թվականին թողարկված ալբոմի շարունակություններ էր, սակայն ալբոմի գործադիր պրոդյուսեր Ֆարել Վիլյամսի հետ քննարկելուց հետո նա փոխում է իր միտքը։ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնի է դառնում, որ T.I.-ը իր իններորդ ալբոմը անվանելու է «Paperwork: The Motion Picture» (ավելի ուշ փոխվում է պարզապես «Paperwork»)[3]։
2014 թվականի հունիսի 17-ին T.I.-ը թողարկում է իր «Paperwork» ալբոմի գլխավոր սինգլը՝ «No Mediocre» երգը, համագործակցությամբ ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի հետ։ Նրանք իրար հետ նախկինում թողարկել էին «Change Your Life» (2013) և «Murda Biznes» (2012) երգերը, որոնց համար նաև նկարահանվել էր տեսահոլովակ։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է Director X-ի կողմից 2014 թվականի մայիսին Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հաջորդ ամսում՝ հունիսի 17-ին MTV-ի և VH1-ի եթերում, իսկ այնուհետև այն տեղադրվել է T.I.-ի VEVO էջում[4][5]։ Օգոստոս 18-ին տեսահոլովակի նկարահանման ընթացքի տեսանյութը տեղադրվել է նրա VEVO էջում։
2014 թվականի հունիսի 29-ին T.I.-ը և Իգի Ազալիան երգը կատարել են BET մրցանակաբաշխության ժամանակ[6]։
|
---|
| Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
| Առնչվող հոդվածներ | |
---|
|
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Միքսթեյպներ | |
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
|