Nobunaga the Fool ノブナガ・ザ・フール | |
---|---|
![]() | |
Ժանր | մեհա, արկածային, մարտական, ֆանտաստիկ |
Երկիր | ![]() |
Թվական | 2014 |
Պրեմիերա | հունվարի 6, 2014 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Սատո Հիդեկաձու |
Սցենարիստ(ներ) | Սիոձի Կավամորի |
Ընկերություն | Satelight |
Տեղայնացնող | Sentai Filmworks |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Nobunaga the Fool (ճապ.՝ ノブナガ・ザ・フール Նոբունագա ձա Ֆու:րու, «Հիմար Նոբունագա»), անիմե[1] հիմնված ճապոնական երկի վրա[2], համարվում է Սիոձի Կավամորիի «Հիմար» ստեղծագործությունների շարքի մի մասը։ Երկը միավորել է իրական դերասանների և անիմացիոն կերպարների խաղը, որը ստեղծվել է Satelight ստուդիայի կողմից։ Առաջին նկարահանումը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 8-ին։ Անիմե-սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 6-ին։
Արևմտյան և Արևելյան մոլորակներ։ Մի ժամանակ դրանք կապված էին «վիշապի ազդակով», որն ընդգրկում էր նաև երկինքը։ Նրանց քաղաքակրթությունը, որը անցյալում ծաղկել էր, ներկյաումս միայն մեծահասակների հիշողությունում է, որոնք ապրում են մի աշխարհում, որտեղ պատերազմի պատճառով ոչնչացվում են։ Այդ երկու մոլորակները արդեն վաղուց դարձել էիմ անվերջանալի պատերազմների մարտադաշտ։ Նոր տեխնոլոգիաների միջոցով, նրանք կարող էին վերջ դնել այդ իրավիճակին, բայց միակը, ով գիտեր դա աշխատեցնելու ձևը, դա մի հերետիկոս աղջիկ է։ Նա Արևմտյան մոլորակից է, նրա անունը Ժաննա Կագուա դ'Արկ է, նա իր երազում տեսել էր «փրկիչ թագավորի» ծնունդը։ Նա Լեոնարդո դա Վինչիի հետ ճանապարհորդում է Արևմտյան մոլորակով։ Ճանապարհին նրանք հանդիպում են Արևմտյան մոլորակի հերետիկոս և «ժամանակի ամենամեծ հիմար» Օդա Նոբունագայի հետ։
Օդա Նոբունագա (ճապ.՝ オダ・ノブナガ Օդա Նոբունագա), գլխավոր հերոս, Օվարի պետության օրինական ժառանգը։ Ստացել է «հիմար» մականունը իր իմպուլսիվ պահվածքի համար։
Կագուա դ'Արկ (ճապ.՝ ジャンヌ・カグヤ・ダルク Ձիանա Կագուա Դարուկու), աղջիկ Արևմտյան մոլորակից, նա ճանապարհորդում է Լեոնարդո դա Վինչիի հետ, որպեսզի հասկանա իր երազների իմաստը և ապագա «փրկիչ թագավորի» մասին։ Նա ունի հատուկ թալիսման, որը ակտիվացնում է մարտական զենքերը։
Լեոնարդո դա Վինչի (ճապ.՝ レオナルド・ダ・ヴィンチ Ռեոնարուդո դա Վինտի), գիտնական, որը ճանապարհորդում է Ժաննայի հետ, երբեմն տալիս է խորհուրդնե։
Ակետի Միցուհիդե (ճապ.՝ アケチ・ミツヒデ Ակետի Միցուհիդե)
Տոյոտոմի Հիդեյոսի (ճապ.՝ トヨトミ・ヒデヨシ Տոյոտոմի Հիդեյոսի)
Օիտի (ճապ.՝ イチヒメ Իտի հիմե)
Հիմիկո (ճապ.՝ ヒミコ Հիմիկո)
Գայոս Հուլիոս Կեսար (ճապ.՝ ガイウス・ユリウス・カエサル Գաիուսու Յուրիուսու Կաեսարու)
Նելլ (ճապ.՝ ネル Ներու)
Բիանկի (ճապ.՝ ビアンキ Բիանկի), կեսարի ծառա։
Օդա Նոբուակի (ճապ.՝ オダ・ノブカツ Օդա Նոբուակի), գլխավոր հերոսի կրտսեր եղբայր։
Օդա Նոբուհիդե (ճապ.՝ オダ・ノブヒデ Օդա Նոբուհիդե), գլխավոր հերոսի կերպար։
Ուեսուգի Կենսին (ճապ.՝ ウエスギ・ケンシン Ուեսուգի Կենսին)
Տակեդա Սինգեն (ճապ.՝ タケダ・シンゲン Տակեդա Սինգեն), Տակեդա ցեղի առաջնորդ։
Ալեքսանդր (ճապ.՝ アレクサンダー Արեկուսանդա։)
Չանդրագուպտա (ճապ.՝ チャンドラグプタ Տիանդորագուպուտա)
Սերիալի բացման թեման Մինորի Տիհարայի «Fool the World» կոմպոզիցիան է, ենթագրերի ժամանակ կատարվում է Stereo Dive Foundation խմբի «Axis» ստեղծագործությունը[3]։ ԱՄՆ-ում ցուցադրելու համար թույլտվությունը վերցվել է Sentai Filmworks ընկերությունից[4], նորությունները տեղադրվում էին նաև Crunchyroll կայքում[5]։
|