OWN

«OWN»
«Oprah Winfrey Network»
🌐oprah.com/own
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Հեռարձակման գոտիԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հեռարձակման լեզուանգլերեն
Հեռարձակման սկսման թվական2010
ՀիմնադիրՕպրա Ուինֆրի
ՍեփականատերThe Oprah Winfrey Network (Discovery Communications (50%) և Harpo Productions (50%)[1]


OWN («Oprah Winfrey Network»), ամերիկյան հեռուստաընկերություն, հիմնվել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրիի կողմից։ Հեռարձակվում է 2011 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ կաբելային ցանցերում[2]։ 2013 թվականի դրությամբ հեռուստաալիքը ունի 80 միլիոն բաժանորդ։ Հեռուստաալիքը հիմնականում ցուցադրում է ժամանցային հաղորդումներ, ռեալիթի-շոուներ, թոկ-շոուներ[3][4]։

Հայտնի «Օպրա Ուինֆրիի շոու»-ն հեռարձակվում էր 25 տարի, և փակվել է 2011 թվականի աշնանը։ Օպրա Ուինֆրին հերքել է տարածված տեղեկությունները, որ շարունակելու է վարել հաղորդաշարը իր սեփական հեռուստաալիքով, սակայն նշել է, որ պատրաստում է նոր հաղորդաշար, որը ցուցադրվելու է շաբաթական 2-3 անգամ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]