OnePlus 5 | |
---|---|
Պրոցեսոր | 4x2.45 GHz Kryo & 4x1.9 GHz Kryo |
Օպերատիվ հիշողություն | 6/8 ԳԲ |
Մշտական հիշողություն | 64 կամ 128 ԳԲ |
Մարտկոց | 3300 միլիմամպեր |
Նախորդ | OnePlus 3 |
Հաջորդ | OnePlus 6 |
OnePlus 5-ը չինական OnePlus ընկերության սմարթֆոն է, հանրությանն է ներկայացվել 2017 թ. հունիսի 20-ին։ Մոդելը պետք է կոչվեր OnePlus 4, սակայն «չորս» թիվը Չինաստանում համարվում է վատաբախտ[1]։ OnePlus 5-ը OnePlus 3-ի հաջորդն է։
OnePlus 5-ի դիզայնը քննադատության է արժանացել iPhone 7-ի դիզայնին նմանության պատճառով[2][3]։
OnePlus 5[4] | |
---|---|
Էկրան | 5.5 դյուրմ
Optic AMOLED, 1080 x 1920 px, 16:9 |
Օպերատիվ հիշողություն | 6/8 ԳԲ |
Մշտական հիշողություն | 64/128 ԳԲ |
Հիմնական տեսախցիկ | 16+20 մեգապիքսել, AF, HDR, 4K@30fps, 1080p@30/60fps, 720p@30/120/480fps |
Երկրորդ տեսախցիկ | 16 մեգապիքսել, 1080p |
Պրոցեսոր | ութ միջուկային Kryo (4x2.45 GHz & 4x1.9 GHz) |
Օպերացիոն համակարգ | Android 7.1.1 (Nougat), OxygenOS 10.0.0 |
Չափս | 154.2 x 74.1 x 7.3 |
Քաշ | 153 գր. |
DxoMark ռեսուրսը ՕnePlus 5-ի խցիկը գնահատել է 87 միավոր, դա գերազանցում է iPhone 7-ի ցուցանիշը[5][6][7]։
Օգտատերերը գանգատվում էին “դոնդողակի էֆեկտից”՝ էջը թերթելիս էկրանի մեջի պատկերը ողողվում էր։ Ընկերությունը հայտարարեց, որ տվյալ խնդիրը էկրանի թերություն չի հանդիսանում[8][9]։
Ընկերության գլխավոր տնօրեն Կառլ Պեյի խոսքերով, OnePlus 5-ը դարձավ ընկերության ամենավաճառվող սմարթֆոնը, վաճառքների ներքին ռեյտինգում առաջ անցնելով OnePlus 3T-ից[10]։
Հնդկաստանում OnePlus 5-ը վաճառքների մեկնարկային շաբաթվա ընթացքում խփեց Amazon պլատֆորմում հասույթի ռեկորդը[11]։
2017 թ. նոյեմբերին OnePlus-ի հնդկաստանյան ստորաբաժանման գլխավոր տնօրեն Վիկաս Ագգարվալը հայտնել է, որ OnePlus 5-ի արտադրությունը դադարեցվեց, քանի որ ընկերությունն անցավ OnePlus 5T մոդելի արտադրությանը և վաճառքին[12]։