OnePlus 6 | |
---|---|
Պրոցեսոր | 4x2.8 GHz Kryo & 4x1.7 GHz Kryo |
Օպերատիվ հիշողություն | 6/8 ԳԲ |
Մշտական հիշողություն | 64 կամ 128 կամ 256 ԳԲ |
Մարտկոց | 3300 միլիմամպեր |
Նախորդ | OnePlus 5 |
Հաջորդ | OnePlus 7 |
OnePlus 6, սմարթֆոնը արտադրել է OnePlus ընկերությունը, այն ներկայացվել է 2018 թվականին։ Սմարթֆոնի մարմինը ամբողջովին ապակի է ՝ ի տարբերություն նախորդների։
OnePlus 6[1] | |
---|---|
Էկրան | 6.28 դյուրմ
Optic AMOLED, 1080 x 2280 px, 19:9 |
Օպերատիվ հիշողություն | 6/8 ԳԲ |
Մշտական հիշողություն | 64/128 ԳԲ |
Հիմնական տեսախցիկ | 16+20 մեգապիքսել, AF, HDR, 4K@30/60fps, 1080p@30/60/240fps, 720p@480fps |
Երկրորդ տեսախցիկ | 16 մեգապիքսել, 1080p@30fps |
Պրոցեսոր | ութ միջուկային Kryo (4x2.8 GHz & 4x1.7 GHz) |
Օպերացիոն համակարգ | Android 8.1 (Oreo), OxygenOS 10.3.1 |
Չափս | 155.7 x 75.4 x 7.8 |
Քաշ | 177 գր. |
DxoMark- ը սմարթֆոնի ֆոտոխցիկը գնահատել է 96 միավոր, ֆոտո ռեժիմը վաստակեց 100 միավոր և 87 միավոր վաստակեց վիդեո ռեժիմը[2]։
Ընկերության տվյալներով ՝ OnePlus 6-ը անջրանցիկ և փոշեկայուն է, բայց մոդելը չունի IP սերտիֆիկացում[3][4]։
2018 թվականի հուլիսին սկսեցին հայտնվել տեղեկություններ այն մասին, որ ետին կափարիչի վրա ձայնի անջատիչի կողքին առանց ֆիզիկական ազդեցության առաջանում է ճեղք[5][6]։ Միևնույն ժամանակ, օգտվողները սկսեցին բողոքել սոցիալական ցանցերում էկրանի թարթելու մասին։ Ըստ օգտագործողների, խնդիրները սկսվել են OxygenOS 5.1.8 թարմացումից հետո։ Խնդիրը լուծված է OxygenOS 5.1.11-ում[7][8]։
Ընկերության տվյալներով ՝ OnePlus 6 – ը վաճառքի առաջին իսկ օրը գրավեց առաջնություն դառնալով OnePlus սարքի ամենաարագ վաճառվող սմարթֆոնը[9][10]։
2018 թվականի հունիսին ընկերությունը հայտարարեց, որ 22 օրվա ընթացքում վաճառել է 1 միլիոն OnePlus 6 սմարթֆոն[11][12]։