OnePlus One | |
---|---|
Պրոցեսոր | 4x2.5 GHz |
Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
Մշտական հիշողություն | 16 կամ 64 ԳԲ |
Մարտկոց | 3100 միլիմամպեր |
Հաջորդ | OnePlus 2 |
OnePlus One՝- չինական OnePlus ընկերության սմարթֆոն, որը դիրքավորվում է որպես «ֆլագմաների սպանող»[1][2]։ Սա ընկերության առաջին արտադրանքն է[3]։ Սմարթֆոնը ներկայացվել է 2014 թվականի ապրիլի 23-ին[4]։
Ընկերությունը աշխարհի բոլոր տարածաշրջանների համար թողարկել է տեխնիկապես նույն մոդելը[5]։
OnePlus One[6] | |
---|---|
Էկրան | 5.5 դյուրմ
LTPS IPS LCD, 1080 x 1920 px, 16:9 Corning Gorilla Glass 3 |
Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
Մշտական հիշողություն | 16/64 ԳԲ |
Հիմնական տեսախցիկ | 13 մեգապիքսել, f/2.0, 1/3.1", 1.12 µm, 4K@30fps, 4K(DCI)@24fps, 1080p@60fps, 720p@120fps |
Երկրորդ տեսախցիկ | 5 մեգապիքսել, f/2.0, 720p@30fps |
Պրոցեսոր | Qualcomm Snapdragon 801, 4x2.5 GHz Krait 400 |
Օպերացիոն համակարգ | Android 4.4 (KitKat), CyanogenMod 11S |
Չափս | 152.9 x 75.9 x 8.9 |
Քաշ | 162 գր. |
Չինաստանում OnePlus One-ը թողարկվել է Oppo ColorOS-ի հետ Android 4.3 «Jelly Bean»-ի հիմքի վրա։ Մյուս բոլոր երկրներում սմարթֆոնի վրա տեղադրվել է CyanogenMod 11S՝ Android 4.4.4 «KitKat»-ի հիմքի վրա[7]։
CyanogenMod-ի սարքերի համար առաջին թարմացումը CyanogenMod 12s-ի տարբերակից առաջ (Android 5.0.2-ի հիմքի վրա) թողարկվել է գրեթե մեկ տարի անց՝ 2015 թվականի ապրիլի 14-ին։ Թարմացումը տեղադրվել է միայն ֆայլերի ինքնուրույն բեռնման միջոցով[8]։
OnePlus One-ը համատեղելի է այլ օպերացիոն համակարգերի հետ, ինչպիսիք են LineageOS-ը և Paranoid Android-ը։ LineageOS-ով սմարթֆոնը թույլատրում է Android 9.0 և Android 10[9]:
OnePlus One-ը կարելի էր ձեռք բերել միայն հատուկ հրավերով OnePlus ընկերության կայքի միջոցով[10]:16 ԳԲ տարբերակի արժեքը կազմում էր 299 դոլար, 64 ԳԲ տարբերակը՝ 349 դոլար[11]։ 2015 թվականի ապրիլի 20-ին ընկերությունը չեղարկել է հրավերները և բացել է մուտքը բոլորի համար[12]։ Չինաստանում հրավերների տեսքով վաճառքի սահմանափակումներ չեն եղել[13]։
2015 թվականին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկման պատճառով OnePlus ընկերությունը փոխարկեց 1:1 դոլարային գները[14]։ Այդ պատճառով 2015 թվականի մարտի 25-ից գինը բարձրացել է մինչև 299 եվրո (16 ԳԲ տարբերակ) և 349 եվրո (64 ԳԲ)[15]։
2015 թվականի հուլիսին ընկերությունը հայտնել էր, որ վաճառվել է 1,5 մլն սարք աշխարհի 35 երկրներում[16]։
Ի սկզբանե ընկերությունը նախատեսում էր թողարկել մի քանի տեսակի փոխարինվող պատյաններ բնական նյութերից[17]։ Սակայն արտադրական թերությունների պատճառով ֆիրմային պատյաններն այդպես էլ զանգվածային վաճառքի չեն հանվել։ Երկար ժամանակ է ընկերության կայքում կարելի էր պատվիրել միայն բամբուկե պատյանի մոդելը[18][19]։