![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազատ ծրագրային ապահովում |
Նախագծումը՝ | Greenbone AG? |
Գրված է՝ | Սի (ծրագրավորման լեզու)[1] |
ՕՀ | յունիքսանման օպերացիոն համակարգ |
Արտոնագիր | GNU GPL |
Մասն է | Software in the Public Interest?[2] |
Կայք | openvas.org(անգլ.) |
Ելակոդ | github.com/greenbone/openvas-scanner |
![]() |
OpenVAS (Open Vulnerability Assessment System, խոցելիության գնահատման բաց համակարգ, նախկին անունը GNessUs), ֆրեյմվորք, որը կազմված է մի քանի սերվիսներից և հավելվածներից, որոնք թույլ են տալիս որոնել և ցանցում գտնել թիրախի խոցելիությունը։
OpenVAS բոլոր ապրանքանիշները ազատ են։ Ծրագրերի մասերի մեծ մասը թողարկվում են GPL լիցենզիայով։
OpenVAS նախագիծը GNessUs անունով, սկսեց աշխատել որպես խոցելիություն հայտնաբերող ծրագիր բաց ներքին Nessus կոդով, որը մշակվել է Tenable Network Security ընկերության կողմից, սակայն 2005 թվականին ընկերությունը որոշեց փակել ներքին կոդը և դարձնել այն փակ ծրագրային ապահովում[3]։ OpenVAS-ը սկզբնական շրջանում ներկայացվել է եղել Portcullis Computer Security-ին, իսկ հետո Slashdot ընկերությանը[4][5]։ Ներկա պահին ծրագիրը պատկանում է Greenbone Networks GmbH գերմանական ընկերությանը։
OpenVAS նախագիծը ներկա պահին ապահովվում է Software in the Public Interest[6]։
OpenVAS-ի պրոտոկոլի կառուցվածքը մանրամասն փաստաթղթավորված է[7]։