Orbis pictus կամ Orbis sensualium pictus (լատիներենից թարգմանած՝ նշանակում է «Աշխարհը նկարներում»), երեխաների համար Յան Ամոս Կոմենսկու պատրաստած պատկերազարդ դասագիրք, որն առաջին անգամ հրատարակվել է 1658 թվականին[1]։ Դա իր տեսակով բնագիտական ու հասարակգիտական գիտելիքների յուրօրինակ հանրագիտարան է և համարվում է մանուկների համար լույս ընծայված առաջին պատկերազարդ գրքը[2]։
Յան Ամոս Կոմենսկին Orbis sensualium pictus-ը պատրաստել է 1650 թվականին, երբ ապրում էր Տրանսիլվանիայում[2]։ Բազմափորձ մանկավարժն իր այս աշխատանքն առաջարկել է որպես պատկերազարդ մի հանրագիտարան, որը կարելի է արդյունավետորեն կիրառել լատիներենը պատկերների օգտագործմամբ դյուրամատչելի դասավանդելու և սովորելու համար[3]։ Գիրքը բաժանված է 150 գլուխների, պարունակում է ուսուցողական տեքստերին ուղեկցող փայտափորագրանկարներ[2]։ Առաջին հրատարակությունը, որն իրականացվել է Նյուրնբերգում1658 թվականին, լատիներեն ու գերմաներեն է[4]։ Շուտով դրան հաջորդել են թարգմանությունները տարբեր լեզուներով[5]։ Իր կառուցվածքով հեղափոխիչ[6] այդ դասագիրքն արագորեն տարածվել է Եվրոպայում և մի քանի դար շարունակ ծառայել որպես երեխաների համար նախատեսված դասագրքերի նմուշօրինակ։ Դրա առաջին անգլերեն հրատարակությունը՝ Visible World («Տեսանելի աշխարհ») վերնագրով, լույս է տեսել 1659 թվականին, առաջին քառալեզու հրատարակությունը (լատիներեն, գերմաներեն, իտալերեն ու ֆրանսերեն)՝ 1666 թվականին[2][7]։ Բրայերի տպարանը, որ գործում էր Լևոչ քաղաքում, 1685 թվականին լույս է ընծայել չեխերեն թարգմանությունը՝ ներառելով նաև լատիներեն, գերմաներեն, հունգարերեն տեքստերը[2][8]։
Orbis sensualium pictus-ը համարվում է արևմտյան մանկական գրականության ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը և մինչև 18-րդ դարի վերջերը մեծ ժողովրդականություն է վայելել ու լայնորեն տարածվել Եվրոպայում[3][7]։ Մինչև 1777 թվականը հենց միայն անգլերեն վերահրատարակվել է տասներկու անգամ։ Եվրոպայում վերջին հրատարակությունն իրականացվել է 1845 թվականինՊրահայում[7]։ Վերջերս «Էլ Զորրո Ռոխո» հրատարակչությունը լույս է ընծայել այն՝ վերականգնված, հատուկ թողարկումով[9]։
Orbis Pictus-ը մեծ ազդեցություն է գործել երեխաների կրթության վրա՝ նախադրյալներ ստեղծելով այդ բնագավառում տեսա-լսողական տեխնիկայի կիրառման, լեզուների դասավանդման և յուրացման գործում նոր մոտեցումների գործադրման համար[10]։
Hüllen, Werner: English Dictionaries, 800-1700: The Topical Tradition. Clarendon Press, 1999. ISBN 9780198237969
Immel, Andrea: "Children's Books", en Suarez, Michael; Woudhuysen, H. R. (eds.): The Book: A Global History. Oxford university Press, 2013. ISBN 9780191668746
Pavlik, Devana: "The Czech Republic and Slovakia", en Suarez, Michael; Woudhuysen, H. R. (eds.): The Book: A Global History. Oxford university Press, 2013. ISBN 9780191668746
Whalley, Joyce: "The development of illustrated texts and picture books", en Hunt, Peter (ed.): International Companion Encyclopedia of Children's Literature. Routledge, 2004. ISBN 9781134436842
Comenius, Johann Amos; Charles Hoole (1777). Joh. Amos Comenii Orbis Sensualium Pictus: Hoc Est Omnium Principalium in Mundo Rerum, & in Vita Actionum, Pictura & Nomenclatura (անգլերեն). London: S. Leacroft. OCLC166163. «User Review - I was interested in this book after reading about Comenius on Wikipedia and being referred to Google Book Search as a source of this as an early children's textbook. A discouraging flaw in this book is that pages 8-15 are scanned out of order, and there are two copies of page 12 and no copy of page 8 in the resulting images. It would be good to have a direct way to report such trouble without having to go searching around the help pages.»
Orbis sensualium pictus trilinguis. Leutschoviae : Typis Samuelis Brewer, Anno Salutis 1685. 484 стр. — доступно в University Library in Bratislava Digital Library