Original Dixieland Jazz Band («Օրիջինալ դիքսիլենդ ջազ բենդ»[1], կրճատ՝ ODJB, սկզբնապես կոչվել է Original Dixieland Jass Band), ամերիկյանջազայիննվագախումբ[2], որի 1917 թվականի «Livery Stable Blues» գրամաֆոնային սինգլը համարվել է աշխարհում առաջին հրատարակված ջազային ձայնագրությունը[3][4][5][6][7][8][9]։
Խումբը ոչ առաջին ջազային կատարողն է եղել աշխարհում, ոչ էլ, ինչպես գրում է «AllMusic» երաժշտական կայքը, անշուշտ բոլոր ժամանակների լավագույն երաժշտական խումբը, բայց այն առաջին ջազ խումբն էր, որն սկսել է ձայնագրություններ կատարել և 1917-1923 թվականներին (հատկապես առաջին տարիներին) շատ ջանք է թափել ջազը հանրահռչակելու համար[2]։
Նրանց առաջին «Livery Stable Blues» սինգլը դարձալ է հիթ՝ հիմք դնելով ջազի դարաշրջանին։ Հետագա տարիներին խումբը ձայնագրել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Tiger Rag», «At the Jazz Band Ball», «Fidgety Feet», «Sensation», «Clarinet Marmalade», «Margie», «Jazz Me Blues» и «Royal Garden Blues»[2], որոնք ժամանակակից ջազում ստանդարտ դիրք են գրավել։