POP3 | |
---|---|
Հապավում | POP |
Տեսակ | հաղորդակարգ, text-based protocol? և specification edition? |
Մասն է | Post Office Protocol? |
Պորտ | 110[1] |
Հատկություններ | տարբերակ 3 (POP3) |
Գործակալներ | GNUMail, SquirrelMail, Classilla, Roundcube և այլն |
Սերվերներ | MailEnable, HMailServer, Courier Mail Server և այլն |
Post Office Protocol (POP), ծրագրային շերտի համացանցային ստանդարտ հաղորդակարգ, օգտագործվում է էլեկտրոնային փոստի սպասառուի կողմից նամակները TCP/IP պրոտոկոլով սպասարկիչ համակարգչից (սերվեր) ստանալու համար[2]։ POP պրոտոկոլը տարիների ընթացքում մշակվել է մի քանի տարբերակներով։ Այժմյան ստանդարտը համարվում է 3-րդ տարբերակը (POP3)։
Բոլոր սպասառու և սպասարկիչ համակարգիչները վիրտուալ կերպով աջակցում են POP3, ինչպես նաև IMAP (Internet Message Access Protocol) ինտերնետային նամակների հասանելիության պրոտոկոլը նամակները ստանալու համար նախատեսված ամենատարածված ստանդարտ երկու պրոտոկոլներն են[3]։ Կան նաև մի շարք ծառայություններ մատուցողներ (Gmail, Outlook.com և Yahoo! Mail), որոնք նամակների բեռնման համար առաջարկում են և՛ IMAP, և՛ POP3 պրոտոկոլների հասանելիություն։
POP պրոտոկոլը փոստարկղի մուտքի համար աջակցում է պարզ «բեռնել և ջնջել» պահանջը[4]։ Չնայած շատ փոստարկղեր հնարավորություն են ընձեռում թողնելու նամակները փոստարկղում դրանք բեռնելուց հետո ջնջելու փոխարեն, էլեկտրոնային փոստի սպասառուները հիմնականում POP տարբերակով միանում են, ստանում բոլոր նամակները, պահպանում դրանք համակարգչի մեջ որպես նոր նամակներ, ջնջում դրանք սպասարկիչ համակարգչից և ապա անջատում կապը։
Մյուս պրոտոկոլները, հատկապես՝ IMAP, (Internet Message Access Protocol) ինտերնետային նամակների հասանելիության պրոտոկոլը առաջարկում է ավելի բարդ և համալիր հեռահար մուտքի լուծումներ, որոնք հատուկ են փոստարկղի գործունեությանը։ 1990-ական թվականների վերջից մինչև 2000-ական թվականների սկզբները շատ քիչ թվով ինտերնետային ծառայությունների մատակարարներ էին աջակցում IMAP պրոտոկոլը։ Սրա հիմնական պատճառը հանդիսանում էր թերևս այն, որ ինտերնետային ծառայությունների մատակարարներից պահանջնվում էր հավելյալ սկավառակային տարածք սպասարկիչ համակարգիչների կոշտ սկավառակների վրա։
Էլեկտրոնային փոստի ժամանակակից սպասարկիչները (կլիենտ) աջակցում էին POP, ժամանակի ընթացքում էլեկտրոնային փոստի ծառայությունների հայտնի մատուցողները սկսեցին առաջարկել նաև IMAP աջակցությունը։
POP3 սպասարկիչը (սերվեր) գործում է 110 միացքի (պորտ) վրա։ Կոդավորված POP3 հաղորդակցությունը կամ պահանջում է պրոտոկոլին միանալուց հետո, օգտագործելով STLS հրամանը, եթե աջակցվում է, կամ՝ POP3S, ինչը միանում է սպասարկիչ համակարգչին՝ օգտագործելով Transport Layer Security (TLS) կամ Secure Sockets Layer (SSL) TCP 995 միացքը (պորտ)։
Առկա նամակները ֆիքսվում են, երբ բացվում է POP սեսիան և նույնականացվում են նամակների չկրկնվող համարներով, որը հատկացվում է POP սպասարկիչի կողմից։ Այս չկրկնվող համարները մշտական են և տվյալ փոստարկղի համար չկրկնվող և թույլ են տալիս հասնել նամակին տարբեր POP սեսիաների միջոցով։ Նաամակները բեռնվում են և նշվում ջնջման համար ըստ իրենց համարների։ Երբ սպասառուն ավարտում է սեսիան, նամակները, որոնք նշվեծ էին հեռացման համար, հեռացվում են փոստարկղից։
POP1 ներկայացվել է RFC 918 (1984) ստանդարտով,
POP2 ներկայացվել է RFC 937 (1985) ստանդարտով,
POP3 աղբյուրը հանդիսացել է RFC 1081 (1988) ստանդարտը։ Այժմյան ստանդարտն է՝ RFC 1939, ինչը հանդիսանում է ընդլայնումների մեխանիզմի թարմացված տարբերակը, RFC 2449 և նույնականացան մեխանիզմ՝ RFC 1734 ստանդարտով։
Օրիգինալ POP3 հատկանիշները աջակցում էին միայն USER/PASS չկոդավորված նույնականացման մեխանիզմ կամ Berkeley .rhosts մուտքի կառավարում։ POP3 ստանդարտը այժմ աջակցում է նույնականացման մի քանի մեթոդներ, որոնք ապահովում են տարբեր մակարդակների պաշտպանություն օգտագործողների փոստարկղեր անօրինակ մուտքից։ Հիմնական մասը իրականացվում է POP3 ընդլայնումների մեխանիզմով։ POP3 սպասառուները աջակցում են նույնականացման SASL մեթոդը AUTH ընդլայնման միջոցով։ Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի «Աթենա» պրոյեկտը ներկայցարել է կերբերացված տարբերակ։ RFC 1460 ստանդարտը APOP տարբերակը ներմուծեց միջուկ։ APOP տարբերակը իրենից ներկայանում է մարտահրավեր/պատասխան պրոտոկոլ, որը օգտագործում է MD5 հեշավորման գործառույթը՝ նպատակ ունենալով խուսափելու պատասխանների հարձակումներից և համօգտագործվող գաղտնիքի հայտնաբերման։
Սպասարկիչները, որոնք գործածում են APOP, հետևյալն են. Mozilla Thunderbird, Opera Mail, Eudora, KMail, Novell Evolution, RimArts' Becky![5], Windows Live Mail, PowerMail, Apple Mail և Mutt.
RFC 1460 ստանդարտը նորացվել է RFC 1725, որը իր հերթին նորացվել է RFC 1939 ստանդարտով։
"POP4" պրոտոկոլը գոյություն ունի միայն որպես ոչ պաշտոնական միջոց՝ ավելացնելով պանակները պարզ կառավարում, նամակների դրոշակավորում, ինչպես նաև բազմամաս նամակների աջակցություն, սակայն այն զարգացում չի ապրել դեռևս 2003 թվականից[6]։
Ընդլայնման մեխանիզմը ներկայացվել է RFC 2449 ստանդարտում, ինչը ուղղված էր գոյություն ունեցող ընդլայնումները հարմարեցնելու, ինչպես նաև կազմակերպված ձևով կամայական հրամանների պատասխանները ապահովելու համար, ինչպես օրինակ TOP և UIDL. RFC ստանդարտները նպատակաուղղված չեն ընդլայնումները խրախուսելու, և ևս մեկ անգամ ապացուցեցին, որ POP3 պրոտոկոլի դերը հիմնականում փոստարկղի համար պահանջում են նամակների «բեռնել և ջնջել» հրամանը։
STARTTLS ընդլայնումը օգտագործում է Transport Layer Security (TLS) կամ Secure Sockets Layer (SSL) որպեսզի երկխոսություններ վարի STLS հրամանների միջոցով, POP3 ստանդարտ միացքի (պորտ) կամ այլընտրանքային միացքի միջոցով։ Որոշ սպասարկիչներ և սպասառուներ օգտագործում են այլընտրանքային միացքի մեթոդը, որը օգտագործում է TCP 995 (POP3S) միացքը։
Demon Internet ընկերությունը ներկայացրեց POP3 ընդլայնում, որը թույլ է տալիս յուրաքանչյուր դոմեյնի վրա ունենալ բազում օգտագործողներ, և ճանաչվել է որպես Standard Dial-up POP3 Service (SDPS).[7] Հասանելիությունը փոստարկղին կատարվում է օգտագործողներ անվամբ, որոնք ընդգրկում են նաև սպասարկչի անունը (hostname). օրինակ՝ john@hostname կամ john+hostname.
Google Apps ծրագրերը նույնպես օգտագործում են այս մեթոդը
APOP տարբերակը RFC 1939 էջ 18 ստանդարտի ճշգրիտ օրինակն է։
RFC 1939 APOP աջակցում է <1896.697170952@dbc.mtview.ca.us>
S։ <wait for connection on TCP port 110> C։ <open connection> S։ +OK POP3 server ready <1896.697170952@dbc.mtview.ca.us> C։ APOP mrose c4c9334bac560ecc979e58001b3e22fb S։ +OK mrose's maildrop has 2 messages (320 octets) C։ STAT S։ +OK 2 320 C։ LIST S։ +OK 2 messages (320 octets) S։ 1 120 S։ 2 200 S։ . C։ RETR 1 S։ +OK 120 octets S։ <the POP3 server sends message 1> S։ . C։ DELE 1 S։ +OK message 1 deleted C։ RETR 2 S։ +OK 200 octets S։ <the POP3 server sends message 2> S։ . C։ DELE 2 S։ +OK message 2 deleted C։ QUIT S։ +OK dewey POP3 server signing off (maildrop empty) C։ <close connection> S։ <wait for next connection>
POP3 սպասարկիչները առանց APOP հրամանների պահանջում են սպասառուից մուտք գործել համակարգ օգտագործողի անվան (USER) և ծածկագրի (PASS) հրամաններով.
C։ USER mrose S։ +OK User accepted C։ PASS tanstaaf S։ +OK Pass accepted
POP3 Առավելությունները
POP 3 Թերությունները
|
|