Page Two | |
---|---|
-ի | |
Թողարկված | 2016 թվականի ապրիլի 25-ին |
Ժանր | K-pop |
Տևողություն | 25։55 |
Լեզու | Կորեերեն |
Լեյբլ | JYP Entertainment |
Պրոդյուսեր | Պակ Ջին Յոնգ |
Page Two, հարավկորեական Twice խմբի երկրորդ մինի-ալբոմը։ Թողարկվել է 2016 թվականի ապրիլի 25-ին թվային և ֆիզիկական կրիչների վրա, JYP Entertainment լեյբլի կողմից KT Music-ի աջակցությամբ։ Կազմված է յոթ երգերից, այդ թվում գլխավոր սինգլ՝ «Cheer Up»-ը, որը հովանավորել է Black Eyed Pilseung-ի կողմից, ովքեր նույնպես առաջնելույթային «LIKE OHH-AHH» սինգլի պրոդյուսերներն էին։ Ալբոմը գրանցել է ամենաբարձր վաճառքը՝ առաջին շաբաթից, 2016 թվականին թողարկված բոլոր աղջկական k-pop խմբերի մեջ։
2016 թվականի ապրիլի 11-ին JYP Facebook-ի պաշտոնական էջում և այլ սոցիալական էջերում հայտարարել է այն մասին, որ երկրորդ խմբի երկրորդ մինի-ալբոմը, որըը ստացել է «Page Two» անվանումը, կթողարկվի ապրիլի 25-ին «Cheer Up» սինգլի հետ[1]։ Ալբոմի երկու տարբերակները` վարդագույն և անանուխ, կթողարկվեն CD ֆորմատով։ Առաջին 30 000 օրինակները, որոնք թողարկվել էին սահմանափակ քանակով, ներառում էին կազմ, որտեղ պատկերված է խմբի մասնակիցներից մեկի`Չեյոն[2]։ Ալբոմը թողարկվել է տարբեր երաժշտական պորտալներում թվային ներբեռնման համար[3][4]։
Լիդ-սինգլ «Cheer Up»-ը գրել է Սեմ Լյուիսը իսկ պրոդյուսերները դարձել են Black Eyed Pulseing-ը, ովքեր արդեն աշխատել են խմբի հետ «LIKE OHH-AHH» դեբյուտային սինգլի ժամանակ։ «Cheer Up»֊ը dance-pop-ի երաժշտությունն է, որը ունի մի քանի տեսակի ժանր,հիփ-հոփ, tropical house և драм-н-бэйс; որի համադրությունը նկարագրված է որպես «պայծառ փոփ»[5]։ Ալբոմում եղել է «Precious Love» երգը որը թողարկվել է 1998 թվականին։ Երաժշտությունը վերափոխվել է հաուս ոճով էլեկտրոնային երաժշտության և հիփ-հոփ ռիթմերի տարրերով, ինչպես նաև պարունակում էր ռեպ, որը գրվել է Չեյոնի կողմից։
«Touchdown» արդեն նկարագրվել է որպես «ուժեղ պարի երգ դինամիկ ռիթմերի, մեղեդիներով և տպավորիչ ձայնային էֆեկտների հետ։ «Tuk Tok», պարային փոփ երաժշտություն Սոուլ և Թրեպ տարերի հետ, որը հայտնվել է «Sixteen» ռեալ-շոուում։ «Woohoo» գրվել է որպես հիփ-հոփ երաժշտություն «Գործարանային կռիվներ», իսկ «My Headphones On» — պոպ-բալադ աղջկա բաժանման մասին[6].։
Երաշժտային տեսահոլովակ «Cheer Up»-ը նկարահանվել է ռեժիսորական Naive թիմի կողմից[7]։ Թողարկվել է ապրիլի 25-ին, և կես ժամվա ընթացքում արձանագրել ավելի քան 400 հազար դիտումներ, ապրիլի 27-ին անցել է 7 միլիոն դիտումից[8]։
Տեսահոլովակում մասնակիցները պատկերում են հայտնի ֆիլմերի հերոսներին։ Մինան դարձել է «Սիրային նամակ» ֆիլմի հերոս, Սանան խաղացել է որպես Սեյլոր Մուն, Նայոնը՝ Սիդնի Պրեսկոտ, Ցզուինը՝ Աննա թագուհին« Հռոմեական արձակուրդ» ֆիլմից, իսկ Չոնյոնը նկարահանվել է ֆեիա Chungking Express-ից։ Մոմոյի կերպարը հանդիսանում է «Կենդանի Չարիք» և Լարա Քրոֆթ ֆիլմի գլխավոր հերոսը, Չժիխյոն դառնում է խմբի պարողը «Դարձնել հաջողություն» ֆիլմի օգնությամբ,Չեյոնը կոբվոյի աղջիկ իսկ Դահյոնը խաղացել է Հվան Ջինի դերը[9]։ Աղջիկները նաև պարում են մարզադաշտի ֆոնի վրա, բասկետբոլի հրապարակում և նրանց տանը[10]։
Մայիսի 27-ին ազատ է արձակվել «Twice Avengers» անվանումով տեսահոլովակը, որտեղ աղջիկները իրենց կերպարներով պարել են տիեզերքի ֆոնի վրա[11][12]։
Հունիսի 21-ին տեսահոլովակը հատել է 50 միլիոն դիտումը, դարձել միակ տեսահոլովակը k-pop խմբերում, հասել նման արդյունքի այդ ժամանակահատվածում[13]։ Նոյեմբերի 17-ին անցել է 100 միլիոն դիտումը, Twice֊ը դարձել է առաջին խումբը Girls’ Generation-ի հետ, որն ունի 2 տեսահոլովակ[14]։
2016 թվականի ապրիլի 25-ին Կվանջիգոյում տեղի է ունեցել ցուցափեղկ[15]։ Խումբը ներկայացրել է «Woohoo», «Touchdown», «Precious Love» և «Cheer Up»[16]: Դրանից հետո նրանք շարունակեցին ալբոմի առաջխաղացումը տարբեր շոուներում։ Ապրիլի 28-ին նրանք վերադարձան M! Countdown-ի բեմ, որտեղ ներկայացրին «Cheer Up» և «Touchdown»[17]: «Cheer Up»-ի խեոգրաֆիան մի փոքր փոխված էր, որը պայմանավորված էր ձայնային «շա-շա-շա»-ի հետ[18]։ Առաջին հաղթանակը խումբը ստացել է M! Countdown-ից մայիսի 5-ին[19]։ Ընդհանուր առմամբ Twice-ն 11 հաղթանակ է տարել երաժշտական ծրագրերում։ Մայիսի 27-ին Music Bank-ը սխալմամբ տվել է AOA-ին,սակայն կազմակերպիչները ներողություն են խնդրել[20][21]։
Ալբոմը դեբյուտել է Gaon չարտի երկրորդ հորիզոնականում և Billboard համաշխարհային ալբոմային չարտի երրորդ հորիզոնականում, ապրիլին վաճառվել է 80 686 օրինակ[22][23]։ JYP-ի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ սահմանափակ հրապարակման բոլոր 30 հազար օրինակները ամբողջությամբ վաճառվել են։ Սեպտեմբերին 2016-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 150.000 օրինակ[24][25]։
Թվային բեռնում[26] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Arrangement | Տևողություն | ||||
1. | «Cheer Up» | Sam Lewis | Black Eyed Pilseung | Rado | 3:28 | ||||
2. | «Precious Love» (소중한 사랑; Sojunghan Sarang) |
| J. Y. Park "The Asiansoul" | Hong Ji-sang | 3:51 | ||||
3. | «Touchdown» | Mafly |
|
|
3:23 | ||||
4. | «Tuk Tok» (툭하면 톡; Tukhamyeon Tok) | Kim Min-ji (Jam Factory) |
| Choi | 3:17 | ||||
5. | «Woohoo» |
| Glory Face | Glory Face | 3:22 | ||||
6. | «My Headphones On» (Headphone 써; Headphone Sseo) | Kim Eun-soo |
| Kings | 3:17 | ||||
20:37 |
Բոնուս-թրեք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Arrangement | Տևողություն | ||||
7. | «I'm Gonna Be a Star» |
|
|
|
3:18 | ||||
23:55 |
Չարտ (2016) | Բարձրագույն դիրք |
---|---|
Japanese Albums (Oricon Albums Chart)[27] | 16 |
South Korean Albums (Gaon Album Chart) | 2 |
Taiwanese Albums (G-Music J-pop)[28] | 4 |
US World Albums (Billboard) | 6 |
Տարի | Մրցանակ | Ինչ է առաջադրվել | Մրցանակ | Արդյունք | Արտաքին հղումներ |
---|---|---|---|---|---|
2016 | Melon Music Awards | «Cheer Up» | Տարվա երգ | Հաղթանակ | [29] |
2016 | Mnet Asian Music Awards | «Cheer Up» | Տարվա երգ | Հաղթանակ | [30] |
2017 | Seoul Music Awards | «Cheer Up» | Տարվա երգ | Հաղթանակ | [31] |
Երաժշտություն | Ծրագիր | Ամսաթիվ |
---|---|---|
«Cheer Up» | M! Countdown | 2016 թվականի մայիսի 5 |
2016 թվականի մայիսի 19 | ||
2016 թվականի մայիսի 26 | ||
Music Bank | 2016 թվականի մայիսի 6 | |
2016 թվականի մայիսի 20 | ||
2016 թվականի մայիսի 27 | ||
2016 թվականի հունիսի 3 | ||
2016 թվականի հունիսի 10 | ||
Inkigayo | 2016 թվականի մայիսի 8 | |
2016 թվականի մայիսի 22 | ||
2016 թվականի մայիսի 29 |
|