«Papaoutai» | ||||
---|---|---|---|---|
Stromae--ի սինգլը | ||||
Ֆորմատ | Թվային բաշխում | |||
Ձայնագրված | 2012 | |||
Ժանր | էլեկտրոփոփ | |||
Տևողություն | 3:51 | |||
Լեյբլ | Mosaert | |||
Պրոդյուսեր | Ստրոմայ | |||
Stromae--ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Papaoutai (Papa où t'es, "Հայրիկ, որտե՞ղ ես"), բելգիացի կատարող Stromae-ի երգը, որը Բելգիայում թողարկվել է 2013 թվականի մայիսի 13-ին՝ որպես երգչի Racine Carrée երկրորդ երաժշտական ալբոմի առաջին սինգլ։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ Բելգիայում և Ֆրանսիայում։ Կոմպոզիցիայի հիման վրա ստեղծվել է ռեմիքս Angel Haze-ի հետ միասին, որը նույնպես հայտնվել է ալբոմում[1]։
Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան YouTube-ում կայացել է 2013 թվականի հուլիսի 6-ին։ Տեսահոլովակն ունի 200 միլիոնից ավելի դիտում[2]։
Տեսահոլովակը գլխավոր հերոսը մի տղա է, ով փորձում է «վերակենդանացնել» չշարժվող ու «գոյություն չունեցող» հորը։ Տղայի հայրը ներկայացվում է որպես անկենդան մարդապատկեր, որը գոյություն ունի միայն ֆիզիկապես, այլ ոչ հոգեպես և էմոցիոնալ։ Այդ ժամանակ տան մյուս կողմերում ուրիշ հայրիկներ խաղում և պարում են իրենց երեխաների հետ։ Տեսնելով այդ ամենն, տղան երգով հիշեցնում է հորը, թե ինչպես պետք է ծնողն դաստիարակի իր որդուն։ Վերջիվերջո, որդին, չսպասելով հոր ուշադրությանը (Stromae-ն խաղում է հոր դերը), նստում է նրա հետ միասին՝ ընդունելով անկենդան դիրք։
Երգի և տեսահոլովակի ստեղծման վրա շատ մեծ դեր է ունեցել է կատարողի հոր սպանությունը, որը տեղի էր ունեցել Ռուանդայի ցեղասպանության ժամանակ՝ 1994 թվականին[3], երբ երգիչն դեռահաս էր։
Թվային բաշխում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Papaoutai» | 3:51 |
Շրջան | Թվական | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
Բելգիա | 2013 թվականի, մայիսի 13 года[4] | Թվային բաշխում | Mosaert |
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)